Jump to content

Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ 19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Կալիֆոռնիայում հայկական մեծ համայք ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում, որը ձևավորվել է 1880-ական թվականներից սկսած։

Հայերը Կալիֆոռնիայում սկսել են հաստվել 1880-ական թվականներից սկսած։ Ըստ որոշ աղբյուրների՝ այնտեղ հաստատված առաջին հայերը ոչ թե անմիջապես Արևմտյան Հայաստանից ներգաղթածներն էին, այլ ԱՄՆ-ի արևելյան նահանգներում մինչ այդ հաստատված, ամերիկյան իրականությանը որոշ չափով ծանոթ հայեր։

Նախնական շրջանում նրանք հատկապես հաստատվել են Ֆրեզնոյի շրջանում։ Նրանք եղել են երկրի արևելյան նահանգներում բնակություն հաստատած հայերը, որոնք մինչ այդ միջին հաշվով 5-10 տարի աշխատել էին ԱՄՆ-ի արևելյան մասում գտնվող արդյունաբերական գործարաններում ու արհեստանոցներում: Նրանք չեն ունեցել մասնագիտական բավարար հմտություններ, լավ չեն տիրապետել անգլերենին և ստիպված կատարել են ծանր և ցածր վարձատրվող աշխատանք։

«Ձանձրացած գործարաններու աշխատանքէն, յուսակտուր հայրենիք դառնալու փափաքէն` Հայ ժողովուրդը նոր տեղ մը, նոր գործ մը կը փնտռէ»

1880-ական թվականների կեսերից վերաբնակիչներից բացի Կալիֆոռնիա են սկսել ներգաղթել Արևմտյան Հայաստանի հայերը, որոնց իրենց նամակներում ոգևորել են արդեն այնտեղ հաստատված հայերը։

1883 թվականի աշնանը Մարզվանից, այնուհետև Յոզգաթից Կալիֆոռնիա են գաղթել մոտ 60 հայ։ Նրանց հիմնական մասը հաստատվել է հենց Ֆրեզնոյի շրջանում՝ բերրի Սան Վոքին հովտում: Այդպես Ֆրեզնոն հանդիսացել է հայերի առաջին հանգրվանը ԱՄՆ-ի արևմուտքում:

1890 թվականին Ֆրեզնոյում բնակվել է մոտ 165 հայ, իսկ 1894 թվականին՝ 360 [1] [2]:

Այդ տարիներին հայերի մշտապես աճող արտագաղթի հիմնական պատճառը Արևմտյան Հայաստանից, Հայկական Կիլիկիայից և Օսմանյան կայսրության այլ շրջաններից նրանց նկատմամբ թուրքական իշխանությունների բռնաճնշումներն է եղել։

Բռնաճնշումների թիրախ են հանդիսացել հատկապես արևմտահայ ազգային ազատագրական կազմակերպությունները: Այսպես, օրինակ՝ 1886 թվականին Ֆրեզնո է գաղթել Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական կազմակերպության առաջնորդներից մեկը` Կարապետ Նշիկյանը: Իսկ արդեն 1894-1896 թվականներին Աբդուլ Համիդ II-ը նույն նպատակով ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության իրականացմանը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում:

Այդ ժամանակաընթացքում Կալիֆոռնիայի մասին լուրերը հաճախ նաև եղել են առասպելական, այնպես էին տարածվել, որ որոշ թվով հայեր ուղևորվել են ոչ թե ԱՄՆ-ի արևելյան նահանգներ, ինչպես նախկինում, այլ միանգամից արևմուտք՝ Կալիֆոռնիա: Ամերիկացի սոցիոլոգ Լա Պիեռն իր ուսումնասիրության մեջ նշել է՝ 1898-1904 թվականներին տարբեր երկրների նավահանգիստներից Կալիֆոռնիա են ժամանել 158 հայ[3]: Այդ հայերը Կալիֆոռնիա են մուտք գործել Սան Ֆրանցիսկոյի նավահանգստով, և նրանց նպատակը եղել է Ֆրեզնոյում հաստատվելը[4]:

Ամերիկահայ պատմաբան Չարլզ Մահաքյանը 1930-ական թվականներին անդրադարձել է Կալիֆոռնիայի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ մարդահամարների տվյալներին և նշել՝ «… բազմաթիվ հայեր, որոնց ծնողները ծնվել էին ԱՄՆ-ում, մարդահամարի ժամանակ չէին արձանագրվում իբրև հայ, իսկ մի զգալի մասը հավանաբար թաքցրել է իր ազգային պատկանելությունը»[5][6]:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը գրել է՝ «Առաջին հակահայկական ցեղասպանական բնույթի ծրագիրը ստեղծվեց 19-րդ դարի 90-ականների կեսերին: Նրա իրականացումը հանգեցրեց Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության զանգվածային կոտորածների, որոնց զոհ գնացին շուրջ 300 հազար մարդ»[7]: Թուրքական իշխանությունների այսօրինակ քաղաքականությունը խթանել է հայերի արտագաղթը:

Ինչպես տարիներ անց գրում էր ամերիկահայ հայտնի ազգային գործիչ Գրիգոր Սարաֆյանը, այն «… նորանոր անհատներուն Ամերիկա գաղթելուն առիթ կուտայ, եւ որով կը բազմանայ Գալիֆորնիոյ հայութեան թիւը թէ´ ուղղակի հայրենիքէն եւ թէ´ միանգամայն Ամերիկայի արեւելեան նահանգներէն եկած նորեկներուն պատճառաւ»[8]: Այդ տարիներին Կալիֆոռնիայի մասին լուրերը հաճախ եղել են նաև առասպելական, այնպես էին տարածվել, որ որոշ թվով հայեր ուղևորվում էին ոչ թե ԱՄՆ-ի արևելյան նահանգներ, ինչպես նախկինում, այլ միանգամից արևմուտք՝ Կալիֆոռնիա: Ամերիկացի սոցիոլոգ Լա Պիեռի ուսումնասիրության համաձայն` 1898-1904 թվականներին տարբեր երկրների նավահանգիստներից Կալիֆոռնիա են ժամանել 158 հայեր[9]: Այդ հայերը նահանգ են մուտք գործել Սան Ֆրանցիսկոյի նավահանգստով և նպատակ ունեին հաստատվելու Ֆրեզնոյում: Հայկական տարբեր պարբերականներ, կազմակերպություններ, հայազգի հեղինակներ հակասական, նաև չափազանցված տվյալներ են հաղորդում նույնիսկ մեկ քաղաքում, ինչպես նաև տվյալ երկրում ապրող հայերի մասին: Մյուս կողմից, լիարժեք չեն ընդունող երկրի, այս դեպքում՝ ԱՄՆ-ի մարդահամարների և պետական տարբեր հիմնարկությունների տվյալները, որի պատճառները մանրամասն քննարկվել են ԱՄՆ էթնիկ խմբեր՝ «Հարվարդի հանրագիտարանի» համապատասխան հոդվածում[10]: Ամերիկահայ պատմաբան Չարլզ Մահաքյանը, դեռևս 1930-ական թվականներին անդրադառձել է Կալիֆոռնիայի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ մարդահամարների տվյալներին և նշել՝ «… բազմաթիվ հայեր, որոնց ծնողները ծնվել էին ԱՄՆ-ում, մարդահամարի ժամանակ չէին արձանագրվում իբրև հայ, իսկ մի զգալի մասը հավանաբար թաքցնում էր իր ազգային պատկանելությունը»[11]։

Կենտրոնական Կալիֆոռնիայի հայության դեպքում ազգային պատկանելությունը թաքցնելը անմիջական հետևանքն է եղել տեղացիների կողմից ազգային խտրականության. ներկայանալով որպես ամերիկացի և անվանափոխ լինելով՝ հայերը փորձում էին զերծ մնալ համատարած այն արգելքներից, որոնք առկա էին հասարակական, սոցիալական և իրավական ոլորտներում:


Ըստ որոշ աղբյուրների՝ հայերի (և ոչ միայն նրանց) պարագայում եղել է ևս մեկ հանգամանք, որը մարդահամարի տվյալները դարձրել է ոչ լիարժեք․ 1910 թվականի և հաջորդ մի քանի մարդահամարների ժամանակ ազգային պատկանելությունը որոշվել է ըստ մայրենի լեզվի և քանի որ Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից Կալիֆոռնիա ներգաղթած հայերի մի մեծ մասը հայերեն չգիտեր ու հաղորդակցվում էր թուրքերենով, նրանք դասվում էին թուրքերի շարքին: Իսկ արդեն Միացյալ Նահանգներում ծնված և մեծացած սերնդի համար «մայրենի լեզուն» շատ անգամ հենց անգլերենն էր:

Ըստ ԱՄՆ-ի ներգաղթի հանձնաժողովի (U.S. Immigration Commission) տվյալների՝ 1899-1914 թվականներին ԱՄՆ է ներգաղթել 51․ 950 հայ [12], վեց տարի անց՝ 1920 թվականին, մարդահամարում կիրառել է «մայրենի լեզվի» ցուցիչը, ԱՄՆ-ում արձանագրվել է ընդամենը 37․647 հայ:

Հաշվարկներից մեկում թվային տվյալները չափազանցված են, մյուսում՝ նվազեցված, այդ իսկ պատճառով շատ անգամ դժվար է որոշել հայ բնակչության ճշգրիտ թվաքանակը այս կամ այն քաղաքում, նահանգում կամ ԱՄՆ-ում ընդհանրապես:

Ըստ 1901 թվականի Ֆրեզնոյի շրջանի պաշտոնական տվյալների (Fresno County Directory)` այնտեղ արդեն ապրել է շուրջ 1000 հայ[13]: Թորոս Խնկյանի վիճակագրության համաձայն` հետագա հինգ տարիներին այդ թիվը աճել է ավելի քան երկու անգամ՝ 1906 թվականին հասնելով 2326-ի [14]: Հետագայում Խնկյանի այս ��իճակագրությունից օգտվել են Մուշեղ եպիսկոպոս Սերոբյանը և Լա Պիեռը, թեև վերջինս, հղելով Խնկյանին, թյուրիմացաբար նշում է 2771[15]:

Հայության հոսքը առավել մեծ է եղել Խարբերդից (676)։ Խարբերդից եկածների շարքում, ըստ Վ. Վոլիսի, եղել են նաև ասորացած հայեր[16], Բաղեշից (326), Կարինից (205), Տիգրանակերտից (158), Մուշից (147), Մարզվանից (137), մնացած վայրերից եկածների թիվը չի գերազանցել 90-ը:

Մինչև 1900-ական թվականների սկիզբը Կալիֆոռնիայի հայերը կենտրոնացած են եղել Ֆրեզնո քաղաքում և նրա շուրջը: Սակայն ներգաղթի նոր ալիքների առաջացուման պատճառով աճել է նաև Սան Վոքին հովտի և սահմանամերձ շրջանների հայության թիվը: Ֆրեզնոյի շրջանում հայերը հաստատվել են՝ Ֆաուլեր, Սելմա, Քինգսբուրգ, Փարլիեր, Ռիդլի, Սանգեր, Օլիանդեր, Սենտերվիլ, Դել Ռեյ, Վատոկի, Թուլարի, Վայսալիա, Դինուբա, Թուլարի, Եդեմ, Քատլեր, Սեվիլ, Ստանիսլաուսի շրջաններում։

1910 և 1920 թվականներին Ֆաուլերի բնակչության հայերը կազմել է համապատասխանաբար 675 և 1528, Քինգսբուրգինը՝ 634 և 1316, առավել շատ բնակիչ է ունեցել Թուլարին՝ 2758 և 3539, Սելման՝ 1750 և 3158, Դինուբան՝ 970 և 3400, սակայն եղել են նաև այնպիսիք, որոնք ընդհանրապես չէն նշվել մարդահամարի ցուցակներում (օրինակ՝ Եդեմը)[17]:

Այդ տարիներին հայկական որոշ սկզբնաղբյուրների տվյալները նշված բնակավայրերի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ թվում են չափազանցված։ Ըստ այդ աղբյուրների՝ 1912 թվականին Ֆաուլերի հայ բնակչության թիվը եղել է շուրջ 500, իսկ 1922 թվականին՝ 1600[18]:

Այդ տարիներին հայերի շրջանում մտահաղացում է առաջացել՝ Սան Վոքին հովտում «զուտ հայաբնակ գաղութներ» հիմնելու գաղափարը: Ֆրեզնոյում անգամ կազմվել է հանձնախումբ, որը պետք է զբաղվեր հողատարածքներ գնելու հարցերով: Սակայն հողատարածքներ գնել են միայն Եդեմում: Ընդամենը մի քանի տարում հայերն այնտեղ գնել են մեծ հողատարածքներ ու ստեղծել զուտ հայաբնակ ավան։ Նախնական շրջանում Լոուել կոչվող այդ վայրում ապրել են սակավաթիվ ամերիկացի ընտանիքներ:

Ավելին, ԱՄՆ-ի փոստային դեպարտամենտը (United States Post Office Department), ընդառաջ գնալով ավանի հայ բնակչության խնդրանքին, այն վերանվանել է «Եդեմ» (Yettem)։

1910 թվականին Եդեմի գրեթե ամբող հայազգի բնակչությունը կազմել է շուրջ 300 մարդ և շարունակել է աճել հաջորդ տարիներին ևս: Սակայն 1920-ականների սկզբին տնտեսական ճգնաժամի հետևանքով հայերը ստիպված են եղել հեռանան այնտեղից. 1930-ականներին Եդեմում մնացել է ընդամենը տասը տուն հայ[19]:

1900-ականների սկզբին Կալիֆոռնիա են սկսել ներգաղթել նաև Ռուսական կայսրությունից՝ Արևելյան Հայաստանից: Առաջինը Կարսի մարզի Կարակալա (Ղարաղալա) գյուղի բնակչիներն էին: 19-րդ դարի վերջին, ինչպես հայտնի է, հայ ավետարանական (բողոքական) շարժման տարածումը, ինչպես մինչ այդ Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Արևելյան Հայաստանում հանգեցրել է Հայ առաքելական եկեղեցու կողմից ավետարանականների հանդեպ հալածանքների հատկապես Ալեքսանդրապոլում, Կարսում և շրջակա գյուղերում[20]: Ստեղծված իրավիճակում տեղի հայ ավետարանականները ստիպված դիմել են իշխանությունների օգնությանը:

Այսպես, 1881 թվականի հոկտեմբերին ալեքսանդրապոլցի հայ ավետարանական 29 ընտանիք խնդրագիր է ուղարկել Կովկասի ռազմաքաղաքացիական վարչության (Кавказское военно-народное управление) պետ, գեներալ-լեյտենանտ Կոմարովին՝ նկարագրել իրենց կրած զրկանքներն ու հալածանքները՝ նրանք խնդրել են որպես բնակության վայր իրենց հատկացնել Կարսի մարզի քիչ բնակեցված գյուղերից մեկը[21]: Իշխանությունների արտոնությամբ՝ հայ ավետարանականներին տրամադրվել է Կարակալա գյուղը, որտեղ 1882 թվականին հաստատվել են «48 տուն հայեր, որոնց մեջ եղել են ավետարանական-լյութերականներ, հունադավաններ, բապտիստներ (մկրտականներ)»[22]: Ըստ որոշ սկզբնաղբյուրների՝ այդտեղ են հաստատվել նաև ռուս աղանդավորները, ինչպես, օրինակ՝ դուխոբորները, մոլոկաններն ու պրիգունները:

Ամերիկացի ժամանակակից հետազոտող Ջ. Քեոսաբաբյան-Բիվինը նշել է՝ «Զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ում աշխատանք գտնելու և կրոնական ազատություն ձեռք բերելու հույսով 1905-1912 թվականներին Ռուսական կայսրությունից շուրջ 2500 հոգևոր քրիստոնյաներ (духовные христиане – Ռուսական կայսրությունում այսպես էին անվանում աղանդավորներին, ինչպես նաև մոլոկանական աղանդին հարողներին), որոնց թվում՝ հայ պրիգուններ հիմնականում Կարսից, գաղթել են Միացյալ Նահանգներ։ Նույն այդ տարիներին Կարակալայից ԱՄՆ էին ներգաղթել նաև Ջոյս Բիվինի պապը՝ Զոհրաբ Քեոսաբաբյանը, և վերջինիս եղբայրը՝ Հովհաննես Քեոսաբաբյանը»[23]։

Կարակալայի բնակիչների արտագաղթից հետո որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգներում և հատկապես Կալիֆոռնիայում հաստատվելու մոլուցքը տարածվել է նաև Շիրակի բնակիչների մոտ: Եթե աղանդավորները արտագաղթում էին ընտանիքներով, ամբողջ ունեցվածքով, ապա Ալեքսանդրապոլից ու շրջակա գյուղերից՝ Արդիկից (այժմ՝ Արթիկ), Ղարաքիլիսայից (այժմ՝ Լեռնապատ), Դուզքենդից, Ղազարաբադից (այժմ՝ Իսահակյան), Հոռոմից, ինչպես նաև Կարսի մարզից՝ Փիրվալիից, Աղուզումից, Ղարաբաղից ու այլ վայրերից մեկնողները երիտասարդ ներգաղթյալներ էին, որոնք թողնում էին իրենց ընտանիքներն ու մեկնում Միացյալ Նահանգներ՝ գումար վաստակելու։ 1913 թվականին «Ասպարէզ» թերթը գրել ՝

«Պատմական Շիրակի գիւղերուն այսօր ամայանալու վտանգ կը սպառնայ: Հայաստանի այդ նշանաւոր մասը… այսօր տնտեսական այնպիսի պայմաններուն մէջ յայտնուած է, որ ժողովուրդը ստիպուած է օտարութեան մէջ փնտռել իր ապրուստը: Անշուշտ Կովկասի կամ Ռուսաստանի մէջ գործարանայինարդիւնաբերական պայմանները ծայր աստիճան անկման հասած ըլլալու են, որ Կովկասահայ գիւղացիութիւնը իր վարձկան բազուկները այս հեռաւոր շուկային մէջ վաճառքի հանելու կ’ուգայ»։

Նույն թերթը նաև նշել է, որ 1900-1905 թվականինին 50 անձ, 1905-1910-ին 300 անձ, 1910-1913-ին 1200 անձ հաստատվել է այստեղ՝ գերազանցապես Լոս Անջելեսում: 1912 թվականին միայն Լոս Անջելեսի շրջանում բնակվել է 520 արևելահայ[25]։

Որոշ թվով հայեր հաստատվել են նաև Կալիֆոռնիայի այլ շրջաններում, օրինակ՝ Ֆրեզնոյում, որտեղ ապրող ալեքսանդրապոլցի ընտանիքների մասին է վկայել «Հայրենիք» ամսագիրը [26]։

Արևելահայերի ներգաղթը Կալիֆոռնիա համեմատաբար մեծ չափերի է հասել հատկապես 1910-1914 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու հետևանքով և գրեթե դադարել ոչ մեծ թվով ռուսահայեր ներգաղթը ԱՄՆ 1917 թվականի ռուսական երկու հեղափոխություններից հետո:

1899 Ֆրեզնոյում ձեռնարկվել է հանգանակություն Հայ առաքելական եկեղեցու շենքի կառուցման համար: Եկեղեցու շինարարությունը սկսվել է մեկ տարի անց և որոշվել է այն անվանել Սուրբ Երրորդություն: Տեղի հայ առաքելականներն Ահարոն վարդապետի գլխավորությամբ Ֆրեզնո են հրավիրել ԱՄՆ-ի Հայ Առաքելական Եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Հովսեփ արք. Սարաճյանին, որը նույն թվականի հոկտեմբերի 14-ին կատարել է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծումը: Լինելով Կալիֆոռնիայում կառուցված առաջին, իսկ ԱՄՆ-ում երկրորդը, (առաջինը Ուստրի Սուրբ Փրկիչն էր 1890 թվականին) այն կալիֆոռնիահայության համար դառնում է Մայր եկեղեցի[27]:

1913 թվականին եկեղեցու շենքն այրվել է հրդեհից, հաջորդ տարի տեղի հայ առաքելական համայնքը էջմիածնի Մայր տաճարի նմանությամբ կենտրոնագմբեթ քառանիստ նոր շենք է կառուցել (ճարտարապետ՝ Գարեգին Քոնդրաջյան), որր գործում է մինչև հիմա։ 1910-ական թվականների վերջին Ֆրեզնոյի հայ առաքելական համայնքն ունեցել է մոտ 1500 անդամ[28]։

Ֆրեզնոյից դուրս 1904 թվականին Հայ առաքելական առաջին եկեղեցին հիմնվել է Եդեմում։

1910 թվականի փետրվարի 3-ին սկսվել է Ֆաուլեր քաղաքի եկեղեցաշինությունը և այն անվանվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Եկեղեցին մինչ օրս ծառայում է Ֆաուլերի հայ համայնքին և ունի բազմաթիվ հետևորդ։

Լոս Անջելեսի Սուրբ Խաչ առաքելական եկեղեցին հիմնադրվել է 1912 թվականին՝ Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ավագ սարկավագ Միերան Մելիքյանի և տեղի հա�� համայնքի մասնավորապես շիրակահայերի ջանքերով։

Գաղթ Հայաստանից

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի հուլիսի 24-ին երիտթուրքերի 1876 թվականի սահմանադրության (առանց դավանանքի խտրության կայսրության բոլոր հպատակների անձնական ազատության և հավասարության, սեփականության անվտանգության և բնակարանի անձեռնմխելիության, հարկերի համամասնական գանձման, կոռի, բռնագրավման և տուգանքների արգելման մասին), հրապարակումից հետո ոգևորություն ու խանդավառություն է արթնացել արևմտահայության շրջանում: Այդ պայմաններում Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր կողմերից արտագաղթը նվազել է: 1908 թվականին «Ասպարեզ» թերթի տվյալների համաձայն՝ Արևմտյան Հայաստանից Կալիֆոռնիա էին տեղափոխվում միայն կանայք ու երեխաներ, որոնց ամուսինները և հայրերը մինչ այդ արդեն բնակվում էին նահանգում: Ավելին, տեղի էր ունենում նաև հակառակ գործընթացը՝ որոշ թվով հայեր, որոնք Ֆրեզնոյում չունեին ընտանիք, սեփականություն վերադառնում էին հայրենիք [29]։

Երիտթուրքերի «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» պանթյուրքիզմի քաղաքականությամբ փոխարինվելուց հետո արդեն 1909 թվականի ապրիլին երիտթուրքերը Ադանայում իրականացրել են հայ բնակչության կոտորածը, ինչի հետևանքով վերսկսվել է հայերի արտագաղթը նաև Միացյալ Նահանգներ և այն շարունակվել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։

Համաձայն 1909 թվականի սեպտեմբերի թուրքական կառավարության նոր օրենքի՝ օսմանյան բանակում պետք է ծառայեն նաև կայսրությունում ապրող քրիստոնեաները, այդ թվում՝ հայերը: Զինվորական ծառայությունից խուսափելու միակ ելքը 50 օսմանյան ոսկի վճարելն էր, ինչն այդ ժամանակաշրջանում եղել է մեծ գումար։ Ցեղասպանությունը վերապրած Սուրեն Փափազյանի վկայությամբ` անգամ լավ հողագործներն ու առևտրականները մեկ տարում դժվարությամբ էին այդքան գումար վաստակում: Եվ որպեսզի իրենց զավակներին չուղարկեն թուրքական բանակ, հայերը պարտք էին վերցնում, այնուհետև գաղթում ԱՄՆ` պարտքը վերադարձնելու համար: Երբեմն հայ երիտասարդները գաղտնի անցնում էին Կովկաս, որտեղից ԱՄՆ մեկնելն ավելի հեշտ էր դառնում[30]։

Այդ ժամանակաընթացքում Արևմտյան Հայաստանից արտագաղթը նոր թափ է ստացել Բալկանյան պատերազմների (1912 թ. սեպտեմբեր-1913 թ. օգոստոս) հետևանքով։ Համիդյան ամենածանր շրջանում արևմտահայության արտագաղթը այնքան մեծ ծավալ չի ունեցել, որքան Բալկանյան երկու պատերազմների ընթացքում։ Հայ պատմաբան, մշակութաբան Էդուարդ Մելքոնյանն իր աշխատություններում անդրադարձել է հրապարակախոս Միքայել Նաթանյանի՝ «Վերջերս լոկ Քէսապի եւ Ճիսրի վիճակները ըրած այցելութեամբս կրցայ հաստատել, արդարեւ որ միայն Քէսապէն (մոտ 800 տուն) 7-800 երիտասարդներ այժմ Ամերիկա կը գտնուին եւ այս թիւը ամէն օր կ’աւելանայ: Գացողներէն դարձող չկա այժմ…. Գիւղերու մէջ աշխատութեան եւ գործի ընդունակ մարդ եւ երիտասարդ չի մնար այլեւս….»[31]:

Հայրենիք ամսագիրն իր հերթին նշել է՝ «Հայերու Քալիֆօրնիա գալը մեծ համեմատութիւններ առած է վերջերս: Կուգան ամէն կողմերէ թէ՛ Մ. Նահանգներէ և թէ՛ երկրէն: Կուգան անհաշիւ ու տարերային կերպով… Շատերը կը ծախեն տուն ու հաստատւած գործը ու կուգան: Ուրիշներ առանց դրամի կուգան» [32]։

Ըստ հասարակական և եկեղեցական գործիչ, պատմաբան Մուշեղ Սերոբյանի վիճակագրության՝ 1912 թվականին Կալիֆոռնիայում ապրել է 6925 հայ, որոնց մեծ մասը` 4500-ը` Ֆրեզնոյի շրջանում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրեթե անհնար եղել հայերի արտագաղթը երկրից: 1915 թվականից մինչև 1919 թվականը Փարիզի խաղաղության վեհաժողովը ԱՄՆ է ներգաղթել մոտ 3620 հայ[33]: Այդ ներգաղթյալների մի մասը հաստատվել է Կալիֆոռնիայում, սակայն Կալիֆոռնիայի հայ բնակչության թիվն աճել է այդ տարիներին ԱՄՆ-ի արևելյան նահանգներից եկած վերաբնակիչների հաշվին:

Լա Պիեռը նշել է, որ 1920 թվականին պաշտոնական մարդահամարի ժամանակ Կալիֆոռնիայում հաշվում էր 10․112 հայ, որից 962-ը ապրում էր Լոս Անջելեսում, 297-ը` Սան Ֆրանցիսկոյում, իսկ մնացած 8862-ը` Ֆրեզնոյի շրջանում[34]: Իրականում այդ թվերի համագումարը կազմում է 10121, հավանաբար բնագրային վրիպակ է։

1920 թվականին Ֆրեզնոյի շրջանի հայ բնակչության 55%-ը ապրում էր գյուղական շրջաններում։

Առաջին համաշխարհայինից հետո հայության զանգվածային ներգաղթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ սկսվել է 1920 թվականին։ Մեկ տարում այստեղ հանգրվանել է մոտ 10 212 հայ՝ ամենամեծ թիվը նախորդ բոլոր տարիների համեմատ։

1921 թվականի մայիսի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը վավերացրել է «Արտակարգ քվոտայի օրենքը» (Emergency Quota Act, հայտնի է նաև Emergency Immigration Act of 1921, Immigration Restriction Act of 1921 և այլ անվանումներով), ըստ որի՝ գաղթականների թիվը չպետք է գերազանցել ԱՄՆ-ի նույն ազգության բնակիչների երեք տոկոսը՝ ըստ 1910 թվական մարդահամարի:

Օրենքը չէր տարածվում Կանադայի, Կուբայի, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի բնակիչների վրա, այդ երկրներում մեկ տարուց ավելի (1922 թվականի մայիսից՝ հինգ տարուց ավելի) ապրած օտարերկրացիների, ԱՄՆ-ի հետ ներգաղթի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունեցող երկրների բնակիչների վրա և այլն [35][36]

Նշված օրենքի կիրառումը որոշ դեպքերում հայերի համար ոչ լավ հետևանք է ունեցել։ Հայ գաղթականների օգնության կոմիտեի (Armenian Immigrant Welfare Society) գլխավոր քարտուղար Ջորջ Հ. Թոփաքյանը «Նյու Յորք Թայմզ» թերթում հրապարակել է գաղթականների հարցերով զբաղվող Էլիս Այլենդ ներգաղթի կայանում 300 հայերի մուտք երկիր արգելելու դեպքի մասին. «300 հայեր, մեծաւ մասամբ կիներ ու երեխաներ, որոնք կուգան իրենց ազգականներուն և մատաղատի կիներ ու օրիորդներ որոնք կուգան ամուսնանալու համար, Էլլիս Այլընտի մէջ վար դրուած են ճամբուելու համար… Այս հայերը թիւրք իշխանութենէն փախստականներ են… Ասոնք կը յայտարարեն թէ աւելի կ’ընտրեն անձնասպան ըլլալ քան թէ վերադառնալ Թիւրքիա: Չորս մանկամարդ հայուհիներ Էլլիս Այլընտի մէջ այս տարի ծովը նետուած եւ խեղդուած են»[37]:

20 օր Էլիս Այլենդում պահելուց հետո վերոհիշյալ հայերին ժամանակավոր հրամանով թույլատրում են մուտք գործել ԱՄՆ, մինչև խնդիրը վերստին քննարկվեր։

1920-ական թվականների կեսերից սկսած Կալիֆոռնիայում տեղի են ունեցել կարևոր տեղաշարժեր․ 1922 թվականին Սան Վոքին հովտում սկսել է տնտեսական ճգնաժամ, որը տևել է մինչև 1930-ական թվականների վերջը: Ճգնաժամից տուժել է գյուղատնտեսության ոլորտը։ Հովտում գտնվող Ֆրեզնո, Թուլարի, Ստանիսլաուս, Քինգս և այլ շրջանների հողագործ հայությունը հայտնվել ծանր վիճակում:

Աստիճանաբար հայերը սկսել են տեղափոխվել դեպի Կալիֆոռնիաի հարավային և հյուսիսային շրջաններ: 1923 թվականին «Ասպարեզ» թերթը գրել է, որ բոլորը խուճապի էին մատնված: Նրանք, ովքեր կարծում էին` Ֆրեզնոն ապագա չունի, փորձում էին վաճառել իրենց հողերը ամեն գնով: Ճգնաժամից վնասներ են կրել նաև խանութպանները, արհեստավորներն ու առևտրականները։ Ֆրեզնոյի շրջանն կամաց-կամաց սկսել է դադարել հայերի համար հանգրվան լինելուց։ Եդեմում 1930-ական թվականների սկզբներին մնացել է ընդամենը տասն ընտանիք, Սելմայի հայության թիվը 500-ից դարձել էր 100-150, Քինգսբուրգինը՝ 600-ից 150 [38]։

Սան Վոքին հովտի գյուղական ավաններից հեռացող հայությունը բնակության է հաստատվել Ֆրեզնո քաղաքում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում, որոնք արդյունաբերական և առևտրական արագ զարգացող քաղաքներ էին և ունեին նոր աշխատատեղեր։

1930 թվականի ԱՄՆ-ի հերթական մարդահամարի տվյալներով Կալիֆոռնիայում ապրում էր 12․379 հայ։ Ըստ «Փարոս» ամսաթերթի՝ 1927 թվականին Կալիֆոռնիայում ապրում էր 16 000 հայ [39]:

1922 թվականին սկսած տնտեսական ճգնաժամի հետևանքով նահանգում հայերի տեղաբաշխման աղյուսակը հետևյալն է՝

Կալիֆոռնիայի Հայերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ում հայտարարած զորահավաքին իրենց մասնսկցությունն են ունեցել նաև Կալիֆոռնիայի հայերը։ Մի քանի հազար հայ ընդգրկվել են Ամերիկայի ռազմաճակատներում, որոնց մեջ եղել են նաև կանայք։

Պատերազմից հետո ԱՄՆ-ում հիմնվել են վետերանների տարբր կազմակերպություններ, որի հայկական մասում ընդգրկվել է 180 վետերան։ Հետգայում՝ 1993 թվականին Գլենդելում ստեղծվել է Վլադիմիր Կարապետյան ղեկավարած Վետերանների միությունը։ Հետագայում այդ աշխատանքները ղեկավարել են Բելոռուսիայի անտառներում կռված պարտիզպանուհի, ջոկատի հրամանատար Էլենա Թովմասյանը և 119-րդ գվարդիական դիվիզիայի սերժանտ, հետախույզ Թորգոմ Փահլևանյանը, որոնք ստեղծել են Հարավային Կալիֆոռնիայի Հայ-ամերիկյան Լոս Անջելոսի կազմակերպությունը, որի կազմում ընդգրկվել են ավելի քան 150 վետերան[40]։

Լոս Անջելեսի Փոքր Հայաստան թաղամասը

ԱՄՆ-ում հաստատված հայերի մեծ մասը բնակվում է Կալիֆոռնիայում։ Հատկապես հայաշատ է Գլենդել քաղաքը, որի բնակչության մոտ 40 տոկոսը հայ են: Մեծաթիվ հայ համայնք կան նաև Բրբենքում, Հոլիվուդում, Փասադենայում, Սան Դիեգոյում, Մոնթեբելլոյյում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Սակրամենտոյում։

Մերօրյա ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսում բնակվում է աշխարհի ամենամեծ և ամենահարուստ հայկական համայնքը։ Քաղաքում կան հայկական թաղամասեր, գործում է հայկական հեռուստատեսություն, հայերենով հրատարակվում են թերթեր, ամսագրեր, գործում են տասնյակ հայկական եկեղեցիներ, կառավարությունում կան պատգամավորներ, որոնք պաշտոնապես ներկայացնում են հայ բնակչության շահերը։ Հայ բնակչությունը կենտրոնացած է քաղաքի 10 թաղամասում։

Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ քաղաքային հայ համայնքներից մեկը գտնվում է Գլենդելում։ ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն՝ Գլենդելում ապրել է 65 343 հայ[41]։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2017 թվականի տվյալների՝ ԱՄՆ-ում բնակվում է 485,970 (+/-18,396) հայ, որոնցից Կալիֆոռնիա նահանգում բնակվում է 270,022-ը (+/-13,054, 201,814 (+/-11,774) հայ բնավում Լոս Անջելեսի շրջանում, որն իր մեջ, Լոս Անջելես քաղաքից բացի, Գլենդել քաղաքը[42]։ Քաղաքի հայազգի ղեկավարներից են եղել Լարի Զարյանը, Արա Նաջարյանը, Բոբ Յուսեֆյանը, Ռաֆի Մանուկյանը, Զարեհ Սինանյան։

Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է Հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը [43]։

2018 թվականի օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը[44][45]։

Ֆրեզնոյի շրջանի հայերը զբաղվում են հողագործությամբ, նրանք մեծ ներդրում են բերում տնտեսությանը, նրանց աճեցրած պտուղները, բանջարեղենն առաքվում է աշխարհի տարբեր անկյուններ: Հայերն Ֆրեզնոյում հայտնի են խաղողագործությամբ և չամիչ պատրաստելով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kooshian G. B., The Armenian Immigrant Community of California: 1880-1935. A dissertation, Los Angeles, 2002, p. 41:
  2. Wallis W. D., Fresno Armenians (to 1919), Lawrence, 1965, p. 36
  3. Tracy LaPiere R., The Armenian Colony of Fresno: A Socio-Psychological Study ofPrejudice (Unpublished Ph. D. dissertation, Department of Sociology), Stanford University, 1930, p. 159
  4. «Հայերի տեղաբաշխումն ԱՄՆ-ում (XIX դարի վերջ - XX դարի սկիզբ), Գայանե Հակոբյան».
  5. Mirak R., Torn between Two Lands: Armenians in America 1890 to World War I, Cambridge (Massachusetts), 1983, p. 112: 2 Տե՛ս Kooshian G. B., The Armenian Immigrant Community of California: 1880-1935. A dissertation, Los Angeles, 2002, p. 41: 3 Տե՛ս Wallis W. D., Fresno Armenians (to 1919), Lawrence, 1965, p. 36
  6. https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D6%80%D6%81_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Armenian_Question_Encyclopedia).djvu/233Հայկական հարց: Հանրագիտարան, Երևան, 1996, էջ 233
  7. Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Երևան, 2009, էջ 167-168
  8. [Սարաֆեան Գ., Գործապատում ՀԲԸ միութեան Գալիֆորնիոյ շրջանակի, Ֆրէզնօ, 1954, էջ 3:]
  9. Tracy LaPiere R., The Armenian Colony of Fresno: A Socio-Psychological Study of Prejudice (Unpublished Ph. D. dissertation, Department of Sociology), Stanford University, 1930, p. 159: 4 Տե՛ս Price Charles A., Methods of Estimating the Size of Groups // «Harvard Encyclopedia of American Ethnic Groups», Cambridge, London, 1981, p. 1033-1044
  10. Price Charles A., Methods of Estimating the Size of Groups // «Harvard Encyclopedia of American Ethnic Groups», Cambridge, London, 1981, p. 1033-1044
  11. Mahakian Ch., History of the Armenians in California. A Thesis. University of California, California, 1935, p. 14.
  12. Mirak R., նշվ. աշխ., էջ 293:
  13. Tracy LaPiere R., նշվ. աշխ., էջ 159
  14. Խնկեան Թ. Պ., Պատմութիւն Քալիֆորնիոյ հայոց // «Ասպարէզ», ժողովածուտասնամեակի առթիւ (1908-1918), Ֆրէզնօ, 1918 էջ 306
  15. Tracy LaPiere R., նշվ. աշխ., էջ 160
  16. WallisW. D., նշվ. աշխ., էջ 38
  17. «Ասպարէզ», 1909, թիվ 57, էջ 1
  18. [«Ոսկեմատեան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան. արծաթեայ յոբելեան 1906-1931», Բարիզ, 1935, հ. Ա, էջ 391]
  19. «Ոսկեմատեան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան», էջ 390
  20. [Ղազարյան Ա., Լևոնյան Ռ. Ն., Հայաստանյայց ավետարանական եկեղեցի (Հայաստան-Կովկաս), Երևան, 1999, էջ 70-72, 121-123]
  21. [ՀԱԱ, ֆ. 269, ց. 2, գ. 3087, թ. 1-4]
  22. [Ղազարյան Ա., Լևոնյան Ռ. Ն., նշվ. աշխ., էջ 124]
  23. Armenian-Pryguny: From Kars to Los Angeles
  24. «Ասպարէզ», 1913, թիվ 255, էջ 1
  25. «Ասպարէզ», 1913, թիվ 255
  26. «Հայրենիք», 1924, թիվ 3, էջ 43
  27. [Կալիֆռրնիայի հայկական եկեղեցիների հիմնադրման պատմությունից, Հասմիկ Եսայան]
  28. [Կալիֆռրնիայի հայկական եկեղեցիների հիմնադրման պատմությունից, Հասմիկ Եսայան]
  29. «Ասպարէզ», 1908, թիվ 6, էջ 1
  30. [Փափազեան Ս. Ա., Վերապրողի մը ոդիսականը, Երևան, 2000, էջ 72]
  31. [Մելքոնյան Էդ., Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Երևան, 2005, էջ 53-54]
  32. Հայրենիք», 1912, թիվ 23 (685), էջ 4
  33. Minasian Ed., The Armenian Immigrant Tide: From the Great War to the Great Depression // «Recent Studies in Modern Armenian History», Cambridge, Mass., 1972, p. 109
  34. [Tracy La Piere R., նշվ. աշխ., էջ 163]
  35. Մատթէոսեան Վ., Հարաւային կողմն աշխարհի. հայերը Լատին Ամերիկայի մէջ սկիզբէն մինչեւ 1950, Անթիլիաս, 2005, էջ 94
  36. EMERGENCY QUOTA LAW (1921)
  37. «Ասպարէզ», 1921, թիվ 787, էջ 2
  38. [«Ոսկեմատեան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան», էջ 390, 396, 398]
  39. [«Փարոս», 1927, թիվ 8, էջ 187]
  40. https://asbarez.am/%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D6%80%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD/
  41. U.S. Census Bureau — Ancestry:2010 — Glendale city, California
  42. «Որքա՞ն հայ կա Կալիֆոռնիայում. մանիպուլյատիվ թվեր». fip.am. 2019-09-23. Վերցված է 2023-08-27-ին.
  43. Արման Թարջիմանյան Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում 14 Հոկտեմբեր, 2018 VOA Armenian
  44. Construction works of William Saroyan’s house-museum kicks off in Fresno. Panorama.am (անգլ.)
  45. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]