Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդական մատանի, խորհրդային մուլտֆիլմ, ստեղծվել է 1979 թվականին, ռեժիսիոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Նոսիրևի կողմից[2]։ Ավելի ուշ այն մի շարք մուլտֆիլմերի հետ ներառել է պոմորյան հեքիաթների և լեգենդների «Վիշտ ու ծիծաղ Սպիտակ ծովում» մուլտիպլիկացիոն ալմանախի մեջ։
Մուլտֆիլմը ստեղծվել է ըստ ժողովրդական համանուն հեքիաթի, որը գրառվել է Օլգա Օզերովսկայայի կողմից 1920 թվականին և տպագրվել է 11 տարի անց հյուսիսային ֆոլկլորի «Հնգալեզու» ժողովածուում։ Բորիս Շերգինը տեղափոխել է հեքիաթը «Բարի Վանկա» ժողովածուի մեջ, որը մտել է նրա` 1936 թվականին տպագրված «Արխանգելսկի նովելներ» ալմանախի մեջ[3][4]։ Այս մուլտֆիլմի շատ արտահայտություններ դարձել են մեջբերումներ և թևավոր խոսքեր[5]։
Հեղինակի տեքստը կարդում է Եվգենի Լեոնովը։
Իվանը սովորական գյուղացի տղա է, ով ընդհանրապես փող չունի։ Նա ապրում է իր ծեր մայրիկի հետ։ Վանյան գնում է շուկա` մեկ վաճառելու իր վերջին գլխարկը, մեկ` իր վերջին վերնաշապիկը, կամ էլ վերջին պիջակը, սակայն փոխում է հագուստը Մաշա կատվի, Ժուժու շան և Սկարապեյ օձի հետ, որոնց նա խղճում է։ Մի փոքր ուշ Վանյան իմանում է, որ օձը սովորական չէ, այլ կախարդական. պարզվում է, որ նա օձերի թագավորի աղջիկն է։ Իրեն փրկելու համար նա Վանյային նվիրել է կախարդական մատանի, որի օգնությամբ կարելի է իրականացնել ցանկացած երազանք։
Նախ Վանյան պատվիրում է շաքարավազ, ալյուր, յուղ և ձկներ կարկանդակների վրա, հետո` նոր հագուստ իր և իր մայրիկի համար, իսկ հետոո որոշում է չմանրանալ և միանգամից ուղարկել իր մայրիկին` արքայադստեր` Ուլյանկայի, ձեռքը խնդրելու։ Մայրիկը թագավորից հանձնարարություն է բերում. առավոտյան իրենց տնից մինչև դղյակ հախճապակե անձեռակերտ կամուրջ կառուցել, ինչին Վանյան ավելացնում է` նաև ապարանքներ և նույնիսկ` «շարժիչով ավտոմեքենա»։ Բայց դավադիր Ուլյանկան հարսանիքի օրը խորամանկությամբ վերցնում է մատանին և իրեն` կամրջի ու ապարանքի հետ, տեղափոխում է Փարիզի մոտ, որտեղ ապրում է իր երկրպագուն։ Իսկ Վանյային բանտ են տեղում` նույն կամրջի գողության մեղադրանքով։
Այդ ժամանակ Ժուժան և Մաշան մեկնում են Փարիզ, որտեղ գտնում են մատանին ու մեքենայով վերադառնում են իրենց տիրոջ մոտ։ Իվանը վերականգնում է կամուրջն ու իր ապարանքները, իսկ Ուլյանկային հետ է ուղարկում թագավորի մոտ։ Ինքն ամուսնանում է մի հասարակ, բարի աղջկա հետ, ում հետ երջանիկ ապրում են։
- Ռեժիսոր – մուլտիպլիկատոր – Լեոնիդ Նոսիրև,
- Սցենարի հեղինակներ – Յուրի Կովալ, Լեոնիդ Նոսիրև,
- Օպերատոր – Բորիս Կոտով,
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով,
- Կոմպոզիտոր – Եվգենի Բոտյարով,
- Բեմադրող նկարիչներ – Վերա Կուդրյավցևա-Ենգալիչևա, Ա. Կուդրյանցևա,
- Անիմատորներ – Մարինա Ոսկանյանց, Անատոլի Աբարենով, Ռենատա Միրենկովա, Վիկտոր Լիխաչյով, Օլեգ Կոմարով, Լև Ռյաբինին, Յուրի Կուզյուրին, Մարինա Ռոգովա
- Նկարիչներ – Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա, Վլադիմիր Զախարով, Սվետլանա Դավիդովա,
- Մոնտաժող – Օլգա Վասիլենկա,
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա,
- Տնօրեն – Լյուբով Բուտիրինա։
- 1979-«Կախարդական մատանի» մուլտֆիլմը պարգևատրվել է «Լավագույն հեքիաթ» անվանակարգի արծաթե մեդալով, Օդենսի միջազգային կինոփառատոն[6],
- 1980 — ΧΙΙΙ համամիութենական փառատոն Դուշանբեում, Եվգենի Լեոնովն ստացել է երկրորդ կարգի դիպլոմ` «Կախարդական մատանի» մուլտֆիլմում պատմողի կերպարի ստեղծման համար[7]։