Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնախոտ անատոլիական (լատին․՝ Polygala anatolica), կաթնախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Հաստ փայտացող կոճղարմատով և բազմաթիվ տերևապատ ցողուններով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև 50 սմ-ի։ Ստորին տերևները երկարավուն են, վերիները՝ գծային-նշտարաձև, սրածայր։ Կախվող ծաղիկներով գագաթնային հասկանման ծաղկաբույլերը ծաղկման ընթացքում երկարում են։ Պսակն ունի 5 պսակաթերթիկներ՝ վարդագույն, սպիտակավուն կամ մանուշակագույն, որոնցից մեկը՝ ստորինը, նավակաձև է։ Ծաղիկն ունի նաև երկբաժան սռնակ, ութ առէջները միաձուլված են՝ առաջացնելով խողովակ։ Պտուղը տուփիկ է, սերմերի յուղային հավելուկը գրավում է մրջյուններին[1]։
Աճում է միջին լեռնային գոտու մարգագետիններում, խոտային լանջերին, անտառաեզրերին։ Հանդիպում է Լեռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Տավուշի մարզերում, Երևանում։ Գեղազարդային և մեղրատու բույս է[1]։
Բուժական նպատակով օգտագործում են սապոնիններ, ֆլավոնոիդներ, վիտամին C պարունակող արմատներն ու տերևները։ Բույսն ունի վերքամոքիչ, ջերմիջեցնող ազդեցություն։ Երիտասարդ տերևներից պատրաստում են աղցաններ[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պ��ղոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.