Էմի Ռիչարդս
Էմի Ռիչարդս | |
---|---|
Ծնվել է | 1971 կամ փետրվարի 9, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | ակտիվիստ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և արվեստագետ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բերնարդ քոլեջ |
Ամելիա «Էմի» Ռիչարդս (անգլ.՝ Amelia "Amy" Richards, 1971 կամ փետրվարի 9, 1970[1], Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստ, կազմակերպիչ, գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, ֆեմինիստ և պատմաբան, ներկայումս բնակվում է Նյու Յորքում[2]։ 1992 թվականին ավարտել է Բարնարդի քոլեջը[3]։ Ռիչարդսը հայտնվել է Fox-ի The O'Reilly Factor, Oprah, New York One և CNN ծրագրերում[4]։ Նա է արտադրել Emmy մրցանակաբաշխությանն առաջադրված «Կին» սերիալը, որը ցուցադրվում էր Վայսլենդ հեռուստաալիքով[4]։ Նա հանդիսանում է Soapbox, Inc.-ի ֆեմինիստական դասախոսական գործակալության նախագահ[4]։
Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմի Ռիչարդսը ծնվել է 1970 թվականի փետրվարի 9-ին Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, Ալբերտ Վենցի և Քարեն Ռիչարդսի ընտանիքում[3]։ Նա մեծացել է Փենսիլվանիաում[3]։ Հայրը՝ Վենցը, նրա կյանքին մասնակցություն չի ունեցել[3]։ Հաճախել է Թեյբորի ակադեմիա, Մասաչուսեթսի Մարիոն քաղաքի մասնավոր գիշերօթիկ դպրոց[3]։ Թեյբորի ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 1992 թվականին, նա ավարտել է Բարնարդի քոլեջը՝ արվեստի պատմության մեջ արվեստի բակալավրի աստիճանով[3]։ Բարնարդում NCAA առաջին դիվիզիայի ֆուտբոլիստ էր[4]։ Նա նաև չորս անգամ մասնակցել է մարաթոնային վազքին[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմի Ռիչարդսն անսպասելի կերպով սկսել է զբաղվել ֆեմինիստ ակտիվիստի, գրողի և կազմակերպչի գործունեությամբ, երբ մասնակցում էր ամառային Freedom Summer'92 նախագծին՝ ամբողջ երկրում ընտրողների գրանցման շարժմանը[3]։ Manifesta. Young Women, Feminism և Future-ի համահեղինակն է՝ Ջենիֆեր Բաումգարդների հետ[4]։ Գիրքը հրատարակվել է Farrar, Straus and Giroux հրատարակչական ընկերության կողմից 2000 թվականին, իսկ 2010 թվականին հրատարակվել է թարմացված խմբագրությամբ[4]։ Նա հեղինակել է «Ունենալ երեխա առանց քեզ կորցնելու», ֆեմինիզմի և մայրության մասին գիրքը, հանդիսանում է Grassroots-ի համահեղինակ, ֆեմինիստական ակտիվիզմի ուղեցույց[4]։ Նա գրել է ուղեցույց՝ «Գնումներ Նյու Յորքում»[4] վերնագրով։ Նաև գրել է «ԿՅԱՆՔԵՐ; երբ մեկը բավական է» հոդվածը, եռյակով հղի լինելու փորձի մասին և նրանցից երկուսի կյանքը դադարեցնելու որոշման, իսկ երրորդին՝ ծնունդ տալու մասին[4]։ Նա և Մարիան Շնոլը աջակցել են 2003 թվականի Ընկերությունը հավերժ է. Նոր Հազարամյակի Կանանց ժողովածուի «Կիբեռֆեմինիզմ. Գործարկելով ցանցը» բաժնին՝ խմբագրված ��ոբին Մորգանի կողմից[4]։ Նրա գրածները հայտնվել են The Nation, The LA Times, Bust, Ms. և բազմաթիվ այլ ժողովածուներում, այդ թվում՝ Listen Up, Body Outlaws և Catching A Wave[4]: Նա լուծում է խնդիրներ՝ պլաստիկ վիրաբուժությունից մինչև աբորտի քաղաքականություն[4]։ «Մթնշաղ» ժամանակավոր նախագծի ղեկավարն էր[4]։ Նա նաև Իվ Էնսլերին, Քեթրին ՄակԿինոնին, Լին Նոթեջին և այլոց ներկայացնող «Ես դեռ հավատում եմ Անիտա Հիլին» էսսեների հավաքածուի խմբագիրն է[4]։
Ֆեմինիզմի երրորդ ալիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդսի առաջնորդությունն ու հեռանկարային աշխատանքը նրան դարձրեց երիտասարդ ֆեմինիստական հարցերի համար գլխավոր խոսնակ և առաջատար ձայն[3]։ Այդ ժամանակից ի վեր նա այդ դերը ստանձնել է՝ հարյուրավոր վայրերում դասախոսություններ կարդալով, գրքեր և հոդվածներ է գրել ֆեմինիզմի վերաբերյալ և հանդես է եկել բազմաթիվ լրատվամիջոցներով՝ փորձելով հաստատել, որ երիտասարդները համարձակ և փոխակերպող ներդրումներ են կատարում իրենց համայնքներում[4]։ Հանդիսանում է «Հարցրեք Էմիին» առցանց խորհրդատվական ամսագրի ձայնը, որը վարում է1995 թվականից feminist.com կայքում[4]։ Հոդվածագիր լինելուց բացի, Ռիչարդսը նաև պրոդյուսեր է[4]։ Նա Վայսլենդի Կինը սերիալի պրոդյուսերն է, ինչպես նաև Գլորիա Սթայնեմ. Իր սեփական բառերով-ի խորհրդատու պրոդյուսերը HBO-ի համար և MAKERS. Կանայք կառուցում են Ամերիկան-ի խորհրդատու՝ կանանց շարժման մասին PBS-ի վավերագրական ֆիլմ[4]։ Ռիչարդսը Երրորդ ալիք հիմնադրամի համահիմնադիրն է, որն այժմ հայտնի է որպես Երրորդ ալիք հիմնադրամ, ազգային կազմակերպություն 15-30 տարեկան երիտասարդ ֆեմինիստ ակտիվիստների համար[4]։ 2002 թվականի հուլիսին նա հիմնադրել և դարձել է Soapbox Inc.-ի նախագահ, որը ֆեմինիզմի վրա հիմնված կազմակերպություն է[2]։ Նա ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ է ծառայել՝ խորհրդատվություն տալով կանանց հարցերով[4]։ Երկար ժամանակ եղել է Գլորիա Սթայնեմի և Աննա Դիվեր Սմիթի, ինչպես նաև Կոլումբիայի հանրային առողջության դպրոցի խորհրդատուներից մեկը[2][5]։ Նա այնպիսի կազմակերպությունների խորհուրդներում և խորհրդատվական կոլեգիաներում է ծառայում, ինչպիսիք են՝ Sadie Nash Leadership Project, Chicken & Egg Productions, feminist.com, Ms. Magazine և Fair Fund կազմակերպությունները[2][4]։ Աբորտի իրավունքների ակտիվիստ է, որը հղիության շրջանում դադարեցրել է իր երկվորյակների հղիությունը, երբ նա սպասում էր եռյակի[6]։
Հայտնություն և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդսը հայտնվել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ Fox's The O’Reilly Factor, Oprah, Talk of the Nation, New York One և CNN[4]: «Կինը» սերիալը, որի պրոդյուսերը Ռիչարդսն է, այժմ առաջադրվել է Emmy մրցանակաբաշխության[4]։ 2009 թվականին Ռիչարդսը բնակվում էր գրողների առանձնատանը՝ Հեջբրուկում[4]։ Նա առաջին անգամ հրապարակայնորեն աչքի ընկավ որպես առաջնորդ 1995 թվականին, երբ Who Cares ամսագիր ընտրեց նրան՝ որպես քսանհինգ «Երիտասարդ իդեալիստներից» մեկը[4]։
Ստացել է բազմաթիվ մրցանակներ.
- Ms. ամսագիր, որը բնութագրեց նրան՝ որպես «21-ը համար 21-րդի համար. Առաջնորդներ հաջորդ դարի համար»։ [3][4]:
- Women's Enews, որը 2003 թվականին անվանեց նրան «21-րդ դարի համար առաջնորդներ»-ից մեկը[4]։
- The American Association of University Women, որը նրան ընտրեց որպես 2004 թվականի ականավոր կին[4]։
- Barnard College, որը պարգևատրեց նրան 2007 թվականի նվաճումների համար[4]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաումգարդներ, Ջենիֆեր; Էմի Ռիչարդս (2000), ManifestA: Young Women, Feminism, and the Future. New York: Farrar, Straus and Giroux[4]:
- Բաումգարդներ, Ջենիֆեր; Էմի Ռիչարդս (2005), Grassroots: A Field Guide for Feminist Activism. New York: Farrar, Straus and Giroux[4]:
- Էմի Ռիչարդս (2008), Opting In: Having a Child Without Losing Yourself. New York: Farrar, Straus and Giroux[4]:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Amy Richards». LinkedIn.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Sophia Smith Collection. «Amy Richards Papers, 1995-2012». Five College Archives and Manuscript Collections. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 «Amy Richards | Soapbox - Feminist Speakers and More». www.soapboxinc.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «MEET AMY». www.feminist.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Barrett, Amy Richards As Told To Amy (2004 թ․ հուլիսի 18). «LIVES; When One Is Enough». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
|
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգ��վ
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆեմինիզմը Հյուսիսային Ամերիկայում
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք