Էլեոնորա Սեֆստրյոմ
Էլեոնորա Սեֆստրյոմ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1770[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Մահացել է | հունիսի 9, 1857[1][2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ystad church parish, Ystad Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | դերասանուհի և ուսուցչուհի |
Աշխատավայր | Թագավորական դրամատիկական թատրոն[1] և Stenborg Theatre?[1] |
Ուլրիկա Էլեոնորա Սեֆստրյոմ (շվեդ.՝ Ulrika Eleonora Säfström, հոկտեմբերի 9, 1770[1], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - հունիսի 9, 1857[1][2], Ystad church parish, Ystad Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2]), շվեդ բեմական դերասանուհի, որը ժամանակին հայտնի էր որպես Ստոկհոլմի մեծ դրամատիկական աստղ։ Հիմնականում խաղում էր հերոսուհիների դերեր, նրա մասնակցությամբ օպերաները նույնպես հայտնի էին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեոնորա Սեֆստրյոմը ծնվել է Ստոկհոլմում, Յոհան Ֆրեդրիկ Սեֆստրյոմի և Բրիտա Քրիստինա Լինդհոլմի ընտանիքում։ Նա Եվա Սեֆստրյոմի երկվորյակ քույրըն է։ Էլեոնորան և իր երկվորյակ քույրը` Եվան, 1785 թվականին վարձվել էին Ստոկհոլմի Թագավորական օպերայի երգչախմբի կողմից։ 1787 թվականին Էլեոնորան իր առաջին ելույթն է ունեցել Ստենբորգի թատրոնում։ Նրան նկարագրում էին որպես հեքիաթային գեղեցկուհի` «ականջ շոյող» ձայնով և ենթադրում էին, որ նա կդառնա թատրոնի «մեծագույն զարդերից մեկը»։ Սեֆստրյոմը իսկապես հաջողության է հասել, և հետագա տարիներին խաղացել շատ առաջատար դերեր, որոնք հիմնականում լավագույն գնահատականների են արժանացել։ Նրան անվանել են թատրոնի «առաջին դերասանուհի» և Լիզետտա Ստենբերգի հետ միասին համարել թատրոնի երկու առաջատար տիկիններից մեկը[4]։
1792 թվականի դեկտեմբերի 20-ին Էլեոնորա Սեֆստրյոմը խաղացել է Սյուզաննայի դերը «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի բեմադրության շվեդական պրեմիերայում։
1793 թվականին Գոտհոլդ Էֆրաիմ Լեսսինգի «Մինա ֆոն Բարնհելմ կամ զինվորական երջանկության» պիեսում Սեֆստրյոմը խաղացել է գլխավոր դեր։ Նրա ամենահայտնի դերերից են եղել «Նինա» (1792) և «Ազեմիա» (1793) ներկայացումներում խաղացած գլխավոր դերերը։ Հոգեկան հիվանդ Նինայի կերպարում նրան անվանում էին «հմայիչ, սրտառուչ» և «Ստենբորգի թատրոնում երբևէ աշխատած ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը»[4][5]։
1788 թվականին «Stockholmsposten» թերթում տպագրվել է Էլեոնորա Սեֆստրյոմին նվիրված բանաստեղծություն։ Համարվում է, որ դրա հեղինակը շվեդ բանաստեղծ և երաժիշտ Կառլ Միքայել Բելլմանն է (1740-1795)[4]։
Սեֆստրյոմը հիանում էր Շվեդիայի թագավոր Գուստավ III-ով և ներկա էր 1792 թվականին կայացած այն դիմակահանդեսին, որտեղ նա սպանվեց։
1795 թվականին Էլեոնորա Սեֆստրյոմն իր առաջին ելույթն է ունեցել Թագավորական դրամատիկական թատրոնում, որի հետ պայմանագիր է ստ��րագրել 1796 թվականին։ Սեֆստրյոմը մի քանի մեծ դեր ուներ դրական արձագանքներով, բայց Արքայական թատրոնում մրցակցությունը շատ ավելի բարձր էր, և նա չէր կարող այնտեղ աստղ դառնալ։ Վերջին անգամ նա բեմում ելույթ է ունեցել 1802 թվականին։ Շատ չանցած, նա գլխի շրջանում վիրավորվել է սառույցի մեծ բեկոր ընկնելու հետևանքով, ինչը նրան պատճառել է «նյարդային հիվանդություն»։ 1806 թվականին կազդուրվելուց հետո Էլեոնորա Սեֆստրյոմին աշխատանքից ազատել են և հրաժարվել թոշակ տրամադրել։ 1807 թվականին նա տեղափոխվել է իր ամուսնացած երկվորյակ քրոջ մոտ` Իստադ, որտեղ էլ դպրոց է հիմնել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկան հասակում Սեֆստրյոմը պետք է նշանվեր կոմս Ֆ. Պոսսեի հետ, որը երիտասարդ տարիքում է մահացել։ Նրա նամակները թաղվել են Սեֆստրյոմի հետ նրա խնդրանքով։ Սեֆստրյոմը մահացել է ամուսնացած չլինելով` 1857 թվականին, Իստադում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Ulrika Eleonora Säfström 1770-10-09 — 1857-06-09 Skådespelare, lärare
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ystads Sankta Maria kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/LLA/13489/F/9 (1851-1860), bildid: 00122495_00023, sida 41
- ↑ «Säfström, Ulrika Eleonora, skådespelerska och sångerska, f. 9 okt. 1770, d. 9 juni 1857». Nordisk familjebok. Վերցված է 28 марта 2020-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Johan Flodmark: Stenborgska skådebanorna.
- ↑ Nils Personne. «Didrik Gabriel Björn». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 28 марта 2020-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johan Flodmark: Stenborgska skådebanorna: bidrag till Stockholms teaterhistoria, Norstedt, Stockholm, 1893
- Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Förra delen, 1772—1842, Bonnier, Stockholm, 1917