Դեկտեմբերի 10
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Դեկտեմբեր | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |
Դեկտեմբերի 10, տարվա 344-րդ (նահանջ տարիներին՝ 345-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 21 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը
- 1864` Ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին
- 1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը
- 1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին
- 1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին
- 1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի
- 1924` Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
- 1948` Ընդունվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
- 1991 - Արցախն անցկացնում է անկախության հանրաքվե։ Ընտրության մասնակցողների 82%-ը քվեարկում է 99.7% կողմ։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1610 - Ադրիան վան Օստադե, հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ (վ. 1685)
- 1830 - Էմիլի Դիքինսոն, ամերիկացի բանաստեղծուհի (մ. 1868)
- 1888 - Արմենակ Սալմասլյան, հայ մատենագետ
- 1957 - Մայքլ Կլարկ Դունկան, ամերիկացի դերասան, պրոդյուսեր
- 1957 - Դավիթ Պետրոսյան, բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան
- 1987 - Գոնսալո Իգուաին, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 - Քրիստափոր Արարատյան, հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար
- 1998 - Մանուկ Աթոյան, գյուտարար, ինժեներ (ծ. 1925)
- 2004 - Խորեն Աբրահամյան, դերասան և ռեժիսոր (ծ. 1930)
- 2010 - Մայքլ Հակոբ Հակոբյան, ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող (ծ. 1913)