Jump to content

Կառլոս Մոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Մոյա
իսպ.՝ Carlos Moyá
Սեռարական
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվ1976 թվական օգոստոսի 27
ԾննդավայրՊալմա դե Մալյորկա, Իսպանիա
Հասակ190 սմ
Քաշ86 կգ
Կարիերայի սկիզբ1995 թվական
Կարիերայի ավարտ2010 թվականի նոյեմբերի 17
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչLuis Lobo?
Պարգևավճար, USD13 443 970
Մենախաղ
Խաղեր Հ/Պ575–319[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (1999 մարտի 15)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1997)
ՖրանսիաՀաղթանակ (1998)
Ուիմբլդոն4-րդ շրջան (2004)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1998)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ24–50[1]
Ամենաբարձր վարկանիշ108 (2001 թվականի հոկտեմբերի 29)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2001)
Ավարտել է կարիերան

Կառլոս Մոյա Լյոմպարտ (իսպ.՝ Carlos Moyá Llompart, օգոստոսի 27, 1976(1976-08-27), Պալմա դե Մալյորկա, Իսպանիա), իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մոյան ծնվել է 1976 թվականի օգոստոսի 27-ին Պալմա դե Մալյորկա քաղաքում, որը գտնվում է Մալյորկա կղզում, Իսպանիա։

Կառլոսի հայրը՝ Անդրեաս, մայրը՝ Պիլար։ Ունի ավագ քույր՝ Բեգոնա և եղբայր՝ Անդրես։

Ելույթների ընթացքում երկար ժամանակ հանդիպում էր իտալացի թենիսիտուհի Ֆլավիա Պենետայի հետ, սակայն 2007 թվականին նրանք բաժանվում են։ Այժմ հանդիպում է իսպանացի դերասանուհի Կարոլինա Սերեսուելայի հետ։ 2010 թվականի օգոստոսի 18-ին զույգի մոտ ծնվում է դուստր՝ Կարլա, 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ որդի Կառլոս, իսկ 2014 թվականի ապրիլի 9-ին նրանք ունենում են երրորդ զավակը, դուստր Դանիելա։

Հրապուրվում է տեսախաղերով և ճանապարհորդություններով, սիրելի երաժշտությունն է U2, Bon Jovi և Queen։ 199 թվականի վնասվածքի վերականգնման ժամանակ ուսումնասիրում էր ֆրանսերեն, ինչպես նաև կիթառի վրա նվագել և դայվինգ։ Աջ երկգլուխ մկանի (բիցեպս) վրա ունի դելֆինի տեսքով դաջվածք։

1999 թվականի մայիսին ամերիկյան People ամսագիրը նրան ընդգրկում է աշխարհի ամենագեղեցիկ 50 տղամարդկանց մեջ։ 2001 թվականին նորամուտում է կինոյում՝ «Տորենտ 2. Առաքելություն Մարբելում», որտեղ խաղում է թենիսի մարզիչի դերը։

Ընկերություն է անում գոլֆի խաղացող Սերխիո Գարսիայի, բասկետբոլիստ Պո Գազոլի, ինչպես նաև, Café Quijano երաժշտական խմբի մասնակիցների հետ հետ։

«Մալյորկա» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։

Մոյան խաղում էր աջ ձեռքով, չնայած նրան, որ կյանքում նա ձախլիկ է (ի տարբերություն Մալյորկայում ծնված մեկ այլ թենիսիստ Ռաֆայել Նադալի, ով սովորական կյանքում լինելով աջլիկ, խաղում է ձախ ձեռքով)։

Խաղային ոճի առանձնահատկությունները. հզոր պտտվող հարվածներ ետին գծից, ֆորհենդի մշտական վազում։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոյան թենիս սկսել է խաղալ 16 տարեկան հասակում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին։ Հունիսին իր առաջին խաղն է խաղում ATP տուրի Պորտուի մրցաշարի մենախաղում, որտեղ կարողանում է դուրս գալ երկրորդ շրջան։ Մեկ շաբաթ անց Սանկտ Պետերբուրգի մրցաշարում առաջին անգամ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, առավելության հասնելով հայրենակից Ֆրանսիսկո Կլավետի նկատմամբ։ Հուլիսին Մոյան հաղթում է «Չելենջեր» շարքի առաջին մրցաշարում։ Դա տեղի է ունենում Օբերշտաուֆենում, որտեղ եզրափակիչում նա հաղթում է չեխ Իրժի Նովակին՝ 6-3 6-4։ Երկրորդ «չելենջերը» նա հաղթում է Բուդապեշտում, սեպտեմբերին։ Այնուհետև, Բարսելոնայի «չելենջերում» եզրափակիչ դուրս գալուց հետո, առաջին անգամ համաշխարհային վարկանիշում բարձրանում է Թոփ-100- յակ։ 1995 թվականի նոյեմբերին, Բուենոս Այրեսի մրցաշարում, Մոյան շահում է իր առաջին ATP տիտղոսը։ Եզրափակիչում նա առավելության է հասնում մեկ այլ իսպանացի Ֆելիքս Մանտիլյաի նկատմամբ՝ 6-0 6-3։ Կարիերայում իր առաջին լիարժեք մրցաշարջանը Մոյան ավարտում է դասակարգման աղյուսակի 61-րդ հորիզոնականում։

1996 թվականի հունվարին Մոյան նորամուտում է Մեծ Սաղավարտի շարքի մրցաշարի հիմնական ցանցում։ Դա տեղի է ունանում Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ Մոյան առաջին շրջանում զիջում է Անդրեյ Մեդվեդևին։ Մարտին դուրս է գալիս Կասաբլանկայի մրցաշարի քառորդ եզրափակիչ, ապրիլին՝ Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մայիսի սկզբին, Մյունխենում, Մոյան առաջին անգամ հաղթանակ է տանում Թոփ-10-յակի խաղացողների նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա պայքարից հանում է № 6 ռակետ Գորան Իվանիշևիչին՝ 6-3, 6-4, իսկ կիսաեզրափակիչում այդ պահին № 2 ռակետ Թոմաս Մուստերին՝ 6-3, 6-3։ Այդ մրցաշարի եզրափակիչում Մոյան չի կարողանում հաղթել չեխ Սլավա Դոսեդելին՝ 4-6, 6-4, 3-6։ Նորամուտային Ֆրանսիայի բաց առաջնությունում պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում, պարտվելով Ստեֆան Էդբերգին։ Հունիսին Պորտուի մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ հուլիսին՝ Ամստերդամի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Օգոստոսին տիտղոս է նվաճում Ումագյի մրցաշարում։ Սեպտեմբերին կարողանում է հասնել մինչև Բուխարեստի մրցաշարի եզրափակիչ։ Սեպտեմբերին, իր համար տնային Մալյորկայի մրցաշարում, դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։ 1996 թվականի մրցաշրջանն արդեն ավարտում է դաակարգման աղյուսակի 26-րդ հորիզոնականում։

1997-1998 թվականներ. Եզրափակիչ Ավստրալիայում և հաղթանակ Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական բեկում Մոյան իրականացնում է 1997 թվականին։ Մրցաշրջանի սկզբին, Սիդնեյում, նա առաջին անգամ դուրս է գալիս հարդի վրա մրցաշարի եզրափակիչ (մինչ այդ բոլոր եզրափակիչները եղել են գրունտի վրա)։ Իրական հաջողությունը իսպանացուն գալիս է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Արդեն առաջին շրջանում նա անսպասելիորեն հաղթում է աշխարտի № 6 ռակետ Բորիս Բեկկերին, հասնելով կիսաեզրափակիչ, Մոյան դուրս է գալիս աշխարհի № 2 ռակետ Մայքլ Չանգի վրա և կարողանում է հաղթել նրան երեք սեթում՝ 7-5,6-2,6-4 և դուրս գալ եզրափակիչ։ Մինչ Մոյայի այդ հաջողությունը, Ավստրալիայի բաց առաջնության տղամարադկանց մենախաղի եզրափակիչ իսպանացի կարողացել է դուրս գալ 1969 թվականին։ Եզրափակիչում նա պարտվում է աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասին՝ 6–2, 6–3, 6–3։ Այդ ելույթների արդյունքների հիման վրա Կառլոս Մոյան առաջին անգամ մտնում է դասակարգման աղյուսակի Թոփ -10-յակի մեջ։

1997 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում ելույթի պատմություն

Փուլ Մրցակից(դասակարգում) Վարկանիշ Հաշիվ Խաղի տևողություն
1 շրջան Գերմանիա Բորիս Բեկկեր (6) 6 5-7, 7-6(4), 2-6, 6-1, 6-4 3 ժ 30 րոպե
2 շրջան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Մաքինրոյ 229 3-6, 6-0, 6-3, 6-1 1 ժ 47 րոպե
3 շրջան Գերմանիա Բերնդ Կարբախեր 59 6-2, 6-2, 6-2
4 շրջան Շվեդիա Յոնաս Բյորկման 46 6-3, 1-6, 3-6, 6-2, 6-4 2 ժ 28 րոպե
1/4 եզրափակիչ Իսպանիա Ֆելիքս Մանտիլյա (14) 19 7-5, 6-2, 6-7(5), 6-2 2 ժ 30 րոպե
1/2 եզրափակիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Չանգ (2) 2 7-5, 6-2, 6-4 2 ժ 11 րոպե
Եզրափակիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս (1) 1 2-6, 3-6, 3-6 1 ժ 26 րոպե

1997 թվականի մարտի առավելագույն նվաճումը Սքոթսդեյլի մրցաշարի քառորդ եզրափակիչն է։ Մրցաշրջանի գրունտային մասում առավել հաջող է ելույթ ունենում։ Ապրիլին դուրս է գալիս կիսաեզրափակիչ Բարսելոնայում և Մոնտե Կարլոյում, ինչպես նաև, քառորդ եզրափակիչ Էշտորիլի և Մյունխենի մրցաշարերում։ Սակայն Ֆրանսիայի բաց առաջնությունում Մոյան անհաջող է հանդես գալիս, դուրս մնալով երկրորդ շրջանում, զիջելով հայրենակից Ալբերտ Պորտասին։ Հուլիսին դուրս է գալիս Ումագյի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Օգոստոսին նրան հաջողվում է դուրս գալ անընդմեջ երեք մրցաշարի եզրափակիչ։ Սկզբում Ամստերդամի և Ինդիանապոլիսի մրցաշարերի որոշիչ խաղերում նա զիջում է Սլավա Դոսեդելին և Յոնաս Բյորկմանին համապատասխանաբար։ Երրորդ փորձից նրան հաջողվում է տիտղոս նվաճել Լոնգ Այլենդի մրցաշարում (եզրափակիչում առավելության է հասնում Պատրիկ Ռաֆտերի նկատմամբ՝ 6-4, 7-6(1))։ Չնայած լավ մարզավիճակին, նա ԱՄՆ բաց առաջնությունում դուրս է մնում առաջին իսկ շրջանում, զիջելով ֆրանսիացի Գիյոմ Ռաուին։ Սեպտեմբերին հասնում է դասակարգման աղյուսակի արդեն 5-րդ հորիզոնական։ Այդ շրջանում նրան հաջողվում է եզրափակիչ դուրս գալ Բորնմուտի մրցաշարում։ Մրցաշրջանի ավարտին նա առաջին անգամ մասնակցություն է ունենում տարվա եզրափակիչ մրցաշարում, որտեղ կարողանում է դուրս գալ խմբային փուլից։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ նա առաջին անգամ առավելության է հասնում աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասի նկատմամբ՝ 6-3, 6-7(4), 6-2։ Այնուհետև պարտվելով Պատրիկ Ռաֆտերին՝ 4-6, 2-6 և հաղթելով Թոմաս Մուստերսին՝ 6-2, 6-3, Մոյան կիսաեզրափակիչում դուրս է գալիս ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովի դեմ և պարտվում է նրան 6-7(2), 6-7(3) հաշվով։ Մրցաշրջանը նա ավարտում է 7-րդ հորիզոնականում։

1998 թվականի մրցաշրջանի մեկնարկը Մոյայի մոտ չի հաջողվում։ Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա մեկ տարի առաջ եղել էր եզրափակիչում, իսպանացին դուրս է մնում երկրորդ շրջանում և արդյունքում դուրս է մնում Թոփ-20-յակից։ Հաջող խաղը կրկին նրան է վերադառնում գրունտային մրցաշրջանի սկսվելու հետ։ Ապրիլին նա դուրս է գալիս Էշտորիլի և Բարսելոնայի մրցաշարերի կիսաեզրափակիչ։ Այնուհետև, նա կարիերայում առաջին անգամ, տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում։ Դա տեղի է ունենում Մոնտե Կարլոյում, որտեղ նա հաղթում է Թոփ-10-յակի երկու թենիսիտի (Կաֆելնիկովին և Կորետխային), իսկ եզրափակիչում, երեք սեթում, առավելության է հասնում ֆրանսիացի Սեդրիկ Պիոլինի նկատմամբ՝ 6-3, 6-0, 7-5։ 1998 թվականի Ֆրանիսիայի բաց առաջնությունում նա ունենում է կարիերայում գլխավոր հաջողությունը։ Ըստ ցանցի հասնելով մինչև եզրափակիչ և այնտեղ հաղթանակ տանելով իսպանացի Ալեքս Կորետխայի նկատմամբ, Կառլոս Մոյան տիրանում է կարիերայում իր միակ տիտղոսին Մեծ Սաղավարտի շարքի մրցաշարում։

1998 թվականի Ֆրանիսայի բաց առաջնությունում ելույթի պատմություն

Փուլ Մրցակից (դասակարգում) Վարկանիշ Հաշիվ Խաղի տևողություն
1 շրջան Ֆրանսիա Սեբաստիան Գրոժան 124 7-5, 6-1, 6-4 1 ժ 44 րոպե
2 շրջան Իսպանիա Խոսե Իմաս-Ռուիս 147 6-4, 7-6(14), 6-2 2 ժ 10 րոպե
3 շրջան Ավստրալիա Էնդրյու Իլիե 118 6-2, 7-6(1), 6-3 1 ժ 38 րոպե
4 շրջան Գերմանիա Յենս Կնիպշիլդ 111 6-3, 7-5, 3-6, 6-4 2 ժ 10 րոպե
1/4 եզրափակիչ Չիլի Մարսելո Ռիոս (3) 3 6-1, 2-6, 6-2, 6-4 2 ժ 1 րոպե
1/2 եզրափակիչ Իսպանիա Ֆելիքս Մանտիլյա (15) 15 5-7, 6-2, 6-4, 6-2 2 ժ 45 րոպե
Եզրափակիչ Իսպանիա Ալեքս Կորետխա (14) 14 6-3, 7-5, 6-3 2 ժ 13 րոպե

Այդ հաջոցությունից հետո ամռանը նա հասնում է դասակարգման 4-րդ հորիզոնականին։ Հուլիսին դուրս է գալիս Շտուտգարտի MercedesCup մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մոյան լավ ելույթներ է ունենում նաև ԱՄՆ բաց առաջնությունում, կարողանալով հասնել մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է ավստրալիացի Մարկ Ֆիլիպուսիսին՝ 1-6, 4-6, 7-5, 4-6։ Աշնանը նա դուրս է գալիս Մալյորկայի մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշրջանի վերջին, Ամփոփիչ մրցաշարում, Մոյան առաջին անգամ դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ։ Տիտղոսի համար պայքարում նրա մրցակիցն է դառնում Ալեքս Կորետխան, ում հետ Մոյան խաղարկում էր Ֆրանսիայի տիտղոսը։ Նրանք պատմության մեջ առաջին անգամ Ամփոփիչ մրցաշարում խաղարկում են մաքուր իսպանական եզրափակիչ։ Մրցախաղը, որը տևում է ավելի քան 4 ժամ, հաղթող է դուրս գալիս Կորետխան, ով կարողանում է ռևանշ վերցնել Մոյայից 6-3, 6-3, 5-7, 3-6, 5-7 հաշվով։ 1998 թվականի մրցաշրջանը Մոյան եզրափակում է դասակարգման 5-րդ հորիզոնականում։

1999—2001 թվականներ. Աշխարհի առաջին ռակետ և անկում խաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս է մնում պայքարից առաջին իսկ շրջանում, պարտվելով Նիկոլաս Կիֆերին։ Փետրվարին դուրս է գալիս Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մարտին, «Մասթերս» շարքի Ինդիան Ուելսի մրցաշարում, կարողանում է հասնել մինչև մրցաշարի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է դառնում Մարկ Ֆիլիպուսիսը։ Նրան իսպանացին զիջում է 7-5, 4-6, 4-6, 6-4, 2-6 հաշվով։ Չնայած եզրափակիչում կրած պարտությանը, Մոյան մրցաշարի արդյունքներով հասնում է վիթխարի հաջողության, նա դառնում է Իսպանիայի առաջին ներկայացուցիչը, ով կարողանում է դառնալ տղամարդկանց մենախաղի աշխարհի № 1 ռակետ։ Համաշխարհային դասակարգման աղյուսակի գագաթնակետին իսպանացին կարողանում է դիմանալ ուղիղ երկու շաբաթ (1999 թվականի մարտի 15-ից մինչև 1999 թվականի մարտի 28-ը), «Մասթերս» շարքի Մայամիի մյուս մրցաշարի անցկացման ժամանակաշրջանում։ Նրա ավարտից հետո աշխարհում առաջին ռակետի կոչումը վերադառնում է Փիթ Սամփրասին, իսկ Մոյան կարիերայում այլևս երբեք չի գլխավորում տղամարդկանց մենախաղի դասակարգման վարկանիշը։

Ապրիլին դուրս է գալիս Չենայի, Բարսելոնայի և Մոնտե Կարլոյի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Մայիսին հասնում է մինչև Համբուրգի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Մոյան չի կարողանում պաշտպանել նախորդ տարվա տիտղոսը։ չորրորդ շրջանում նա զիջում է մրցաշարի արդյունքով հաղթող Անդրե Աղասիին՝ 6-4, 5-7, 5-7, 1-6 և լքում է համաշխարհային դասակարգման Թոփ-10-յակի սահմանները։ Հունիսին Մոյան դուրս է գալիս Հալլեի խոտածածկի մրցաշարի կիսաեզրափակիչ, հուլիսին՝ Շտուտգարտի և Ումագյի գրունտային մրցաշարերի քառորդ եզրափակիչ, իսկ օգոստոսին՝ Ինդիանապոլիսի հարդային մրցաշարի քառորդ եզրափակիչ։

2000 թվականի մրցաշրջանի սկիզբը Մոյան բաց է թողնում և կորտ է վերադառնում միայն մարտին։ Լավ խաղամակարդակ նա սկսում է ցուցադրել ապրիլին, երբ կարողանում է հաղթել Էշտորիլի գրունտային մրցաշարում։ Նույն ամսին դուրս է գալիս Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ մայիսին հասնում է Մալյորկայի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հուլիսին հասնում է Ումագյի մրցաշարի կիսաեզրափակիչ, օգոստոսին՝ Լոնգ Այլենդի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 2000 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում հասնում է մինչև չորրորդ շրջան, երրորդում առավելության հասնելով № 3 ռակետ Ալեքս Կորետխային՝ 7-6(4), 6-3, 4-6, 6-4։ Հոկտեմբերին իսպանացիների մրցակցությունը շարունակվում է Թուլուզի մրցաշարի եզրափակիչում։ Այս անգամ հաղթանակ է տանում Կորետխան՝ 6-3, 6-2։

2001 թվականին կարողանում է դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, երրորդ շրջանում հաղթանակ տանելով նաև աշխարհի № 7 ռակետ Լեյթոն Հյուիթի նկատմամբ՝ 4-6, 6-1, 5-7, 6-2, 7-5։ Փետրվարին դուրս է գալիս Ակապուլկոյի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ապրիլին Մոյային հաջողվում է հասնել Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա տիտղոսը զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 6-4, 5-7, 3-6, 6-3, 5-7։ Մայիսի սկզբին հասնում է Մալյորկայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում Կառլոսը պարտություն է կրում արդեն երկրորդ շրջանում։ Հուլիսին Ումագյի մրցաշարում նրան հաջողվում է հաղթել մրցաշրջանում առաջին և միակ տիտղոսը։ Մրցաշրջանի վերջում աչքի է ընկնում Բազելի մրցաշարի կիսաեզրափակիչով։

2002-2004 թվականներ. Համաշխարհային դասակարգման Թոփ-10

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-ից մինչ 2004 թվականը Մոյան ցուցադրում է կայուն խաղ և երեք մրցաշրջան անընդմեջ մրցաշրջանն ավարտում է Թոփ-10-յակում։ 2002 թվականին մրցաշրջանում առաջին հաջողությունը մրցաշարերում դառնում է ելույթը փետրվարին Ակապուլկոյի մրցաշարում, որտեղ իսպանացին նվաճում է հաղթողի տիտղոսը։ Մարտին դուրս է գալիս Սքոթսդեյլի հարդի մրցաշարի քառորդ եզրափակիչ (առաջին շրջանում մրցաշարից դուրս է թողնում աշխարհի № 6 ռակետ Թոմի Հաասին)։ Ապրիլին դուրս է գալիս Ակապուլկոյի կիսաեզրափակիչ, իսկ այնուհետև Մոնտե Կարլոյի «Մասթերս»ում կարողանում է հասնել մինչև եզրափակիչ։ Եզրափակիչի ճանապարհին նա, այդ թվում, հաղթում է առաջին տասնյակի երեք թենիսիտի՝ առաջին շրջանում № 1 ռակետ Լեյթոն Հյուիթին, քառորդ եզրափակիչում № 6 ռակետ Մարատ Սաֆինին և կիսաեզրափակիչում № 5 ռակետ Թիմ Հենմենին։ Եզրափակիչում Մոյան պարտվում է № 4 ռակետ Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 5-7, 3-6, 4-6։ Եվս մեկ անգամ հաղթել աշխարհի գործող № 1 ռակետ Լեյթոն Հյուիթին Մոյային հաջողվում է Հռոմի «Մասթերս»-ում՝ 6-3, 6-2, երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ։ Արդյունքում, Մոյան այդ մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Մոյան երրորդ շրջանում պարտվում է Գիլիերմո Կանյասին, իսկ Ուիմբլդոնի մրցաշարը բաց է թողնում։ Հաջող է հանդես գալիս հուլիսին, հաղթելով երկու մրցաշարում (Բոստադում և Ումագյում), ինդպես նաև դուրս գալով Սոպոտի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Օգոստոսին Ցինցինատիում նրան հաջողվում է կարիերայում երկրորդ անգամ հաղթել Մասթերս շարքի մրցաշարում։ Եզրափակիչում նա մրցաշրջանի ընթացքում երրորդ անգամ հաղթում է աշխարհի առաջին ռակետ Լեյթոն Հյուիթին, այս անգամ 7-5, 7-6(5) հաշվով։ Դա Մոյային թույլ է տալիս վերադառնալ դասակարգման Թոփ-10-յակ։ ԱՄՆ բաց առաջնությունում, չնայած լավ արդյունքներին, պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում։ Սեպտեմբերի վերջին խաղում է Հոնգ Կոնգի եզրափակիչում, որտեղ զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին։ Հոկտեմբերին դուրս է գալիս Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Փարիզի «Մասթերս»-ում Մոյան կարողանում է հաղթել Ջեյմս Բլեյքին, Սեբաստիան Գրոժանին (№ 4), Անդրե Աղասիին (№ 2) և դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվում է Մարատ Սաֆինին։ Շնորհիվ այդ ելույթի, Մոյան կարողանում է մասնակցություն ունենալ ATP Ամփոփիչ մրցաշարում։ Հաղթանակ տանելով խմբային փուլի բոլոր երեք մրցախաղերում (№ 3 Մարատ Սաֆին, մրցաշրջանում չորրորդ անգամ № 1 Լեյթոն Հյուիթ և Ալբերտա Կոստա), նա դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին։ Մոյան մրցաշրջանն ավարտում է դասակարգման 5-րդ հորիզոնականում։

Կառլոս Մոյան 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում

2003 թվականի փետրվարին Մոյան տիտղոս է նվաճում Բուենոս Այրեսի մրցաշարում և դուրս է գալիս Ակապուլկոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մարտի նրան հաջողվում է հասնել Մայամիի «Մասթերս»-ի եզրափակիչ, որտեղ նա պարտվում է Անդրե Աղասիին՝ 3-6, 3-6։ Մրցաշարից հետո Մոյան դասակարգման աղյուսակում բարձրանում է 4-րդ հորիզոնական։ Ապրիլին Մոնտե Կարլոյի «Մասթերս»-ում իսպանացին դուրս է գալիս կիսաեզրափակիչ, իսկ այնուհետև տիտղոս է նվաճում Բարսելոնայի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Մարատ Սաֆինի նկատմամբ, 5-7, 6-2, 6-2, 3-0 հաշվի ժամանակ վերջինիս հրաժարումից հետո։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Մինչ այդ փուլը նա Ֆրանսիայում հասնում է 1998 թվականին մրցաշարում հաղթելուց հետո առաջին անգամ։ Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նա բաց է թողնում Ուիմբլդոնի մրցաշարը։ Հուլիսին դուրս է գալիս Բոստադի մրցաշարի կիսաեզրափակիչ և 4-րդ տիտղոսն է շահում Ումագյի մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում զիջում է Յունես Էլ-Այնաուին։ Սեպտեմբերին Մոյան դուրս է գալիս Բանգկոկի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հոկտեմբերին Վիեննայում դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ 2003 թվականի Ամփոփիչ մրցաշարում, պարտվելով երկու խաղում (Էնդի Ռոդիկին և Գիլիերմո Կորիային) և հաղթանակ տանելով մեկում (Ռայներ Շուտլերին), Մոյան չի կարողանում անցնել խմբային փուլը։

2004 թվականի սկզբին շահում է կարիերայում ATP 15-րդ տիտղոսը Չենայի մրցաշարում։ Այնուհետև դուրս է գալիս Սիդնեյի մրցաշարի եզրափակիչ, որտեղ, Լեյթոն Հյուիթի դեմ հանդիպման ժամանակ, առաջին սեթում ստանում է ոտքի վնասվածք և այդ պատճառով բաց է թողնում Ավստրալիայի բաց առաջնությունը[2][3]։ Փետրվարին կորտ վերադառնալուն պես դուրս է գալիս Բուենոս Այրեսի մրցաշարի եզրափակիչ։ Մարտին տիղոս է նվաճում Ակապուլկոյի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ՝ 6-3, 6-0։ Մայամիի հարդային «Մասթերս»-ում Մոյան դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, իսկ Մոտե Կարլոյի գրունտային մրցաշարում՝ կիսաեզրափակիչ։ Մայիսին, եզրափակիչում հաղթելով Դավիթ Նալբանդյանին՝ 6-3, 6-3, 6-1, Մոյան տիտղոս է նվաճում Հռոմի «Մասթերս»-ում։ Համբուրգի «Մասթերս»-ում նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում աշխարհի № 1 ռակետ Ռոջեր Ֆեդերերից՝ 4-6, 3-6։ Ֆրանսիայի բաց առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Գիլիերմո Կորիային՝ 5-7, 6-7(3), 3-6։

Վերջապես այս մրցաշրջանում մասնակցություն ունենալով Ուիմբլդոնի մրցաշարում, Մոյան հասնում է այդ մրցաշարում իր համար ամենաբարձր արդյունքին՝ չորրորդ շրջան։ Հուլիսին դուրս է գալիս Ումագյի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Օգոստոսին դուրս է գալիս Ցինցինատիի «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ։ Նմանատիպ արդյունքի նա կարողանում է հասնել նաև Աթենքի Ամառային Օլիմպիական խաղերում, որոնք Մոյայի կարիերայում միակն են հանդիսանում։ Այնտեղ նա զիջում է ապագա օլիմպիական չեմպիոն Նիկոլաս ՄասինТ՝ 2-6, 5-7։ ԱՄՆ բաց առաջնությունում նա երրորդ շրջանում զիջում է Օլիվիե Ռոհուսին՝ 6-4, 4-6, 3-6, 7-6(5), 5-7։ Մրցաշրջանի ավարտին Մոյան Ամփոփիչ մրցաշարում դուրս չի գալիս խմբային փուլից, պարտություն կրելով երեք մրցախաղից երկուսում։

2005-2007 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոյայի բեքհենդը 2007 թվականի Համբուրգի «Մասթերս»-ում

2005 թվականի մրցաշրջանի սկզբին Կառլոս մոյան պաշտպանում է նախորդ տարվա տիտղոսը Չենայի մրցաշարում, եզրավակիչում առավելության հասնելով Պարադորն Շրիչապանի նկատմամբ՝ 3-6, 6-4, 7-6(5)։ Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս է մնում առաջին իսկ շրջանում։ Փետրվարին դուրս է գալիս Բուենոս Այրեսի մրցաշարի քառորդ եզրափակիչ, մարտին՝ Ինդիան Ուելսի «Մասթերս»-ում, իսկ ապրիլին՝ Էշտորիլի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ լքում է Թոփ-10-յակը, չկարողանալով հաստատել նախորդ տարվա միավորները։ Ֆրանիսայում ելույթները ավարտում է չորրորդ շրջանում, զիջելով աշխարհի № 1 Ռոջեր Ֆեդերերին։ Հուլիսի վերջին դուրս է գալիս Ումագյի մրցաշարի եզրափակիչ։ 2005 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում պայքարը լքում է երկրորդ շրջանում։ Սեպտեմբերին հասնում է Պեկինի մրցաշարի եզրափակիչ։ Արդյունքում, առաջին տասնյակում երեք անընդմեջ մրցաշրջանից հետո, իսպանացին 2005 թվականը ավարտում է դասակարգման 31-րդ հորիզոնականում։

2006 թվականի հունվարին Մոյային մեկ քայլ չի բավականացնում Չենայի մրցաշարում երրորդ անգամ անընդմեջ հաղթանակի համար, եզրափակիչում նա զիջում է Իվան Լյուբիչիչին՝ 6-7(6), 2-6։ Փետրվարին, որոշիչ խաղում հաղթելով իտալացի Ֆիլիպո Վոլանդրին՝ 7-6(6), 6-4, տիրում է Բուենոս Այրեսի մրցաշարի տիղոսին։ Մարտին Մայամիի «Մասթերս»-ի երկրորդ շրջանում նրան հաջողվում է հաղթել այդ պահին աշխարհի № 2 ռակետ Ռաֆայել Նադալին՝ 2-6, 6-1, 6-1, սակայն արդեն հաջորդ փուլում նա զիջում է Ագուստին Կալիերիին։ Մայիսին դուրս է գալիս Էշտորիլի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյին։ Նրան Մոյան զիջում է նաև Ֆրանիսայի բաց առաջնության երրորդ շրջանում։ Հուլիսին նա դուրս է գալիս Ամերսֆորտի քառորդ եզրափակիչ և Ումագյի կիսաեզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնությունում, ինչպես և Ֆրանսայում, ռակետը վայր է դնում երրորդ շրջանում, զիջելով № 7 Ջեյմս Բլեյքին՝ 4-6, 6-7(6), 6-2, 3-6։ Սեպտեմբերին Բուխարեստում դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։

2007 թվականի մրցաշրջանը սկսում է Չենայի մրցաշարի կիսաեզրափակիչ և Սիդնեյի եզրափակիչ դուրս գալով։ Ավստրալիայի բաց առաջնության արդեն առաջին շրջանում Մոյային բաժին է հասնում «դասակարգման» 5-րդ համար Ջեյմս Բլեյքը, ում նա զիջում է 6-7(8), 2-6, 4-6 հաշվով։ Փետրվարին դուրս է գալիս Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչ, սակայն այնտեղ զիջում է արգենտինացի Խուան Իգնասիո Չելային՝ 3-6, 6-7(2)։ Մայիսին հաջող է հանդես գալիս Համբուրգի «Մասթերս»-ում, կարողանալով հերթականությամբ հաղթել Մարդի Ֆիշին, Տոմաշ Բերդիխին, Ջեյմս Բլեյքին և Նովակ Ջոկովիչին։ Մրցաշարում Մոյան զիջում է միայն աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ նա առանց որևէ հույսի զիջում է մրցաշարի ��պագա հաղթող Ռաֆայել Նադալին՝ 4-6, 3-6, 0-6։

2007 թվականի հուլիսին դուրս է գալիս Բոստադի մրցաշարի կիսաեզրափակիչ և Ամերսֆորտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամսվա վերջին Մոյան տիտղոս է նվաճում Ումագյում։ Դա իսպանացի թենիսիտի համար դառնում է այդ մրցաշարում 5-րդը, ինչը հանդիսանում է նրա բացարձակ ռեկորդը։ Նաև այդ տիտղոսը Մոյայի համար հանդիսանում է 20-րդը ATP մրցաշարերում և վերջինը, որը նա կարոթանում է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Օգոստոսին դուրս է գալիս Ցինցինատիի «Մասթերս»-ի քառորդ եզափակիչ, երկրորդ շրջանում պարտության մատնելով Նովակ Ջոկովիչին՝ 6-4, 6-1։ Սերբը ռևանշ վերցնում է ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նրանք հանդիպում են քառորդ եզրափակիչում (6-4, 7-6(7), 6-1)։ 2007 թվականին Մոյան հանդես է գալիս ավելի լավ, քան նախորդում և մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 17-րդ հորիզոնականում։

Կարիերայի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոյան լքում է ԱՄՆ բաց առաջնության կորտը, 2007 թվական

2008 թվականի սկզբին Մոյան դուրս է գալիս Չենայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Փետրվարին նրան հաջողվում է խաղալ Բրազիլիայի բաց առաջնության գրունտային մրցաշարի եզրափակիչում։ Մայիսին Համբուրգի «Մասթերս»-ում դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում է Ռաֆայել Նադալին։ Հուլիսին չի կարողանում պաշտպանել տիտղոսը Ումագյի մրցաշարում, զիջելով քառորդ եզրափակիչում։ Ցինցինատիի «Մասթերս»-ում կարողանում է ընդգրկվել քառորդ եզրափակիչի մասնակիցների մեջ և երկրորդ շրջանում հաղթել Թոփ-10-յակի թենիսիտ Նիկոլայ Դավիդենկոյին։ Սեպտեմբերին Բուխարեստում, կարիերայում վերջին անգամ, դուրս է գալիս ATP մրցաշարի եզրափակիչ և այնտեղ զիջում է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։ Մինչ 2008 թվականի մրցաշրջան ավարտը երկու անգամ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ (Մեցում և Վիեննայում)։ 2009 թվականի համարյա ամբողջ մրցաշրջանը ստիպված է լինում բաց թողնել վնասվածքի պատճառով։ Կորտ վերադառնալով 2010 թվականին, Մոյան այդպես էլ չի կարողանում վերադարձնել նախկին խաղամակարդակը։ Վերջին խաղը, ինչպես պարզվում է, նա խաղում է Մադրիդի Մասթերս-ում, որտեղ առաջին շրջանում նա հեշտությամբ զիջում է Բենիամին Բեկկերին՝ 0-6, 2-6։ Խաղից հետո Մոյան ասում է, որ հնարավոր է դա իր վերջին խաղն էր, սակայն նա ցանկանում է խաղալ նաև Ֆրանսիայում, եթե իրեն թույլ կտա վնասված ոտնաթաթի վիճակը, սակայն արդյունքում Մոյան այդպես էլ չի կարողանում այլևս պրոֆեսիոնալ կորտ դուրս գալ[4]։

Վարկանիշը տարվա վերջին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2010 516 734
2009 446
2008 42
2007 17 404
2006 43 492
2005 31
2004 5 1 441
2003 7 545
2002 5 531
2001 19 141
2000 41 313
1999 23 257
1998 5 1 276
1997 7 1 272
1996 28 466
1995 61 1 197
1994 347 633

Ելույթները մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ (2)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ (1)

Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1998 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իսպանիա Ալեքս Կորետխա 6-3 7-5 6-3

Պարտություն (1)

Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1997 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 6-2 6-3 6-3

ATP մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ (44)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (20)

Մրցաշարեր
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (1)
Մասթերս Գավաթ /
АТР-տուրի եզրափակիչ (0)
ATP Մասթերս /
ATP Մասթերս 1000 (3)
АТР Gold /
АТР 500 (3)
АТР International/
АТР 250 (13)
Տիտղոսներ ըստ
ծածկույթի
Տիտղոսներ ըստ
մրցաշարի խաղերի
անց կացման վայրի
Հարդ (4) Սրահ (0)
Գրունտ (16)
Խոտածածկ (0) Բաց երկինք (20)
Գորգ (0)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1995 նոյեմբերի 12 Copa Telmex
Բուենոս Այրես, Արգենտինա
Գրունտ Իսպանիա Ֆելիքս Մանտիլյա 6-0 6-3
2. 1996 օգոստոսի 18 Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն
Ումագ, Խորվաթիա
Գրունտ Իսպանիա Ֆելիքս Մանտիլյա 6-0 7-6(4)
3. 1997 օգոստոսի 24 TD Waterhouse Cup
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր 6-4 7-6(1)
4. 1998 ապրիլի 26 Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Ֆրանսիա Սեդրիկ Պիոլին 6-3 6-0 7-5
5. 1998 հունիսի 7 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իսպանիա Ալեքս Կորետխա 6-3 7-5 6-3
6. 2000 ապրիլի 16 Էշտորիլ, Պորտուգալիա Գրունտ Իսպանիա Ֆրանսիսկո Կլավետ 6-3 6-2
7. 2001 հուլիսի 22 Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն
Ումագ, Խորվաթիա (2)
Գրունտ Ֆրանսիա Ժերոմ Գոլմար 6-4 3-6 7-6(2)
8. 2002 մարտի 3 Abierto Mexicano Telcel
Ակապուլկո, Մեքսիկա
Գրունտ Բրազիլիա Ֆերնանդո Մելիգենի 7-6(4) 7-6(4)
9. 2002 հուլիսի 14 Շվեդիայի թենիսի բաց առաջնություն
Բոստադ, Շվեդիա
Գրունտ Մարոկկո Յունես Էլ-Այնաուի 6-3 2-6 7-5
10. 2002 հուլիսի 21 Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն
Ումագ, Խորվաթիա (3)
Գրունտ Իսպանիա Դավիդ Ֆերեր 6-2 6-3
11. 2002 օգոստոսի 11 Cincinnati Masters
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Ավստրալիա Լեյթոն Հյուիթ 7-5 7-6(5)
12. 2003 փետրվարի 23 Copa Telmex
Բուենոս Այրես, Արգենտինա (2)
Գրունտ Արգենտինա Գիլիերմո Կորիա 6-3 4-6 6-4
13. 2003 ապրիլի 27 Trofeo Conde de Godó
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Ռուսաստան Մարատ Սաֆին 5-7 6-2 6-2 3-0 հրաժարում
14. 2003 հուլիսի 27 Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն
Ումագ, Խորվաթիա (4)
Գրունտ Իտալիա Ֆիլիպո Վոլանդրի 6-4 3-6 7-5
15. 2004 հունվարի 11 Չենայի թենիսի բաց առաջնություն
Չենայ, Հնդկաստան
Հարդ Թաիլանդ Պարադորն Շրիչապան 6-4 3-6 7-6(5)
16. 2004 մարտի 7 Abierto Mexicano Telcel
Ակապուլկո, Մեքսիկա (2)
Գրունտ Իսպանիա Ֆերնանդո Վերդասկո 6-3 6-0
17. 2004 մայիսի 9 Իտալիայի թենիսի բաց առաջնություն
Հռոմ, Իտալիա
Գրունտ Արգենտինա Դավիթ Նալբանդյան 6-3 6-3 6-1
18. 2005 հունվարի 9 Չենայի թենիսի բաց առաջնություն
Չենայ, Հնդկաստան (2)
Հարդ Թաիլանդ Պարադորն Շրիչապան 3-6 6-4 7-6(5)
19. 2006 փետրվարի 19 Copa Telmex
Բուենոս Այրես, Արգենտինա (3)
Գրունտ Իտալիա Ֆիլիպո Վոլանդրի 7-6(6) 6-4
20. 2007 հուլիսի 29 Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն
Ումագ, Խորվաթիա (5)
Գրունտ Ռումինիա Անդրեյ Պավել 6-4 6-2

Պարտություններ (24)

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1996 մայիսի 5 BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Չեխիա Սլավա Դոսեդել 4-6 6-4 3-6
2. 1996 սեպտեմբերի 15 BCR Open Romania
Բուխարեստ, Ռումինիա
Գրունտ Իսպանիա Ալբերտո Բերասատեգի 1-6 6-7(5)
3. 1997 հունվարի 12 Medibank International Sydney
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Միացյալ Թագավորություն Թիմ Հենմեն 3-6 1-6
4. 1997 հունվարի 26 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 2-6 3-6 3-6
5. 1997 օգոստոսի 3 Նիդերլանդների թենիսի բաց առաջնություն
Ամստերդամ, Նիդերլանդներ
Գրունտ Չեխիա Սլավա Դոսեդել 6-7(4) 6-7(5) 7-6(4) 2-6
6. 1997 օգոստոսի 17 Ատլանտայի թենիսի առաջնություն
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ Շվեդիա Յոնաս Բյորկման 3-6 6-7(3)
7. 1997 սեպտեմբերի 14 Բորնմուտ, Մեծ Բրիտանիա Գրունտ Իսպանիա Ֆելիքս Մանտիլյա 2-6 2-6
8. 1998 հոկտեմբերի 4 Վալենսիայի թենիսի բաց առաջնություն
Մալյորկա, Իսպանիա
Գրունտ Բրազիլիա Գուստավո Կուերտեն 7-6(5) 2-6 3-6
9. 1998 նոյեմբերի 29 Մասթերս Գավաթ
ATP Աշխարհի առաջնություն
Հարդ(i) Իսպանիա Ալեքս Կորետխա 6-3 6-3 5-7 3-6 5-7
10. 1999 մարտի 14 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ավստրալիա Մարկ Ֆիլիպուսիս 7-5 4-6 4-6 6-4 2-6
11. 2000 հոկտեմբերի 22 Թուլուզ, Ֆրանսիա Հարդ(i) Իսպանիա Ալեքս Կորետխա 3-6 2-6
12. 2001 ապրիլի 29 Trofeo Conde de Godó
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Իսպանիա Խուան Կորլոս Ֆեռերո 6-4 5-7 3-6 6-3 5-7
13. 2002 ապրիլի 21 Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Իսպանիա Խուան Կորլոս Ֆեռերո 5-7 3-6 4-6
14. 2002 սեպտեմբերի 29 Հոնգ Կոնգի բաց առաջնություն
Հոնգ Կոնգ
Հարդ Իսպանիա Խուան Կորլոս Ֆեռերո 3-6 6-1 6-7(4)
15. 2003 մարտի 30 Miami Masters
Մայամի, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 3-6 3-6
16. 2003 հոկտեմբերի 12 Bank Austria - Tennis Trophy
Վիեննա, Ավստրիա
Հարդ(i) Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 3-6 3-6 3-6
17. 2004 հունվարի 17 Medibank International Sydney
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Ավստրալիա Լեյթոն Հյուիթ 3-4 отказ
18. 2004 փետրվարի 22 Copa Telmex
Բուենոս Այրես, Արգենտինա
Գրունտ Արգենտինա Գիլիերմո Կորիա 4-6 1-6
19. 2005 հուլիսի 31 Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն
Ումագ, Խորվաթիա
Գրունտ Արգենտինա Գիլիերմո Կորիա 2-6 6-4 2-6
20. 2006 հունվարի 8 Չենայի թանիսի բաց առաջնություն
Չենայ, Հնդկաստան
Հարդ Խորվաթիա Իվան Լյուբիչիչ 6-7(6) 2-6
21. 2007 հունվարի 13 Medibank International
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Բլեյք 3-6 7-5 1-6
22. 2007 մարտի 4 Մեքսիկայի թենիսի բաց առաջնություն
Ակապուլկո, Մեքսիկա
Գրունտ Արգենտինա Խուան Իգնասիո Չելա 3-6 6-7(2)
23. 2008 փետրվարի 17 Բրազիլիայի թենիսի բաց առաջնություն
Կոստա դե Սուիպե, Բրազիլիա
Գրունտ Իսպանիա Նիկոլաս Ալմագրո 6-7(4) 6-3 5-7
24. 2008 սեպտեմբերի 14 Ռումինիայի թենիսի բաց առաջնություն
Բուխարեստ, Ռումինիա
Գրունտ Ֆրանսիա Ժիլ Սիմոն 3-6 4-6

Չելենջերների և ֆյուչերսների մենախաղի եզրափակիչներ (8)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (5)

Պայմանական նշաններ
Չելենջերներ (2)
Ֆյուչերսներ (3)
Տիտղոսներ
ըստ ծածկույթի
Տիտղոսներ ըստ
մրցաշարի խաղերի
անց կացման վայրի
Հարդ (0) Սրահ (0)
Գրունտ (5)
Խոտածածկ (0) Բաց երկինք (5)
Գորգ (0)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1994 օգոստոսի 18 Օվիեդո, Իսպանիա Գրունտ Իսպանիա Ալեքս Կալատրավա 6-4 6-7 6-1
2. 1994 սեպտեմբերի 2 Օվիեդո, Իսպանիա Գրունտ Իսպանիա Հերման Պուենտես-Ալկանիս 6-1 6-0
3. 1994 սեպտեմբերի 11 Օվիեդո, Իսպանիա Գրունտ Իսպանիա Ալեքս Կալատրավա 7-6 6-3
4. 1995 հուլիսի 23 Օբերշտաուֆեն, Գերմանիա Գրունտ Չեխիա Իրժի Նովակ 6-3 6-4
5. 1995 սեպտեմբերի 17 Բուդապեշտ, Հունգարիա Գրունտ Հունգարիա Յոզեֆ Կրոչկո 6-2 6-7 6-4

Պարտություններ (3)

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1994 օգոստոսի 25 Օվիեդո, Իսպանիա Գրունտ Իսպանիա Ֆերնանդո Վիսենտե 6-4 4-6 3-6
2. 1995 մարտի 9 Սաբադել, Իսպանիա Գրունտ Իսպանիա Խուան Հիսբերտ-Շուլցե 6-1 1-6 4-6
3. 1995 սեպտեմբերի 24 Բարսելոնա, Իսպանիա Գրունտ Իսպանիա Հորդի Բուրիլյո 3-6 2-6

Զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելենջերների և ֆյուչերսների զուգախաղի եզրափակիչներ (1)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություններ (1)

Ամսաթիվ Մրցաշա�� Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1994 սեպտեմբերի 11 Օվիեդո, Իսպանիա Գրունտ Իսպանիա Հակոբո Դիաս-Ռուիս Իսպանիա Ռիկարդո Ռուբիո
Իսպանիա Իգնասիո Տրույոլ-Տուրիոն
4-6 5-7

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (2)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 2004 Դևիսի Գավաթ {{{2}}} Իսպանիա
Կ. Մոյա, Ռ. Նադալ, Տ. Ռոբրեդո, Խ. Կ. Ֆեռերո
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Բ. Բրայան, Մ. Բրայան, է. Ռոդիկ, Մ. Ֆիշ
3-2

Պարտություն (1)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 2003 Դևիսի Գավաթ {{{2}}} Իսպանիա
Ա. Կորետխա, Ֆ. Լոպես, Կ. Մոյա, Խ. Կ. Ֆեռերո
{{{2}}} Ավստրալիա
Ու. Արտուրս, Թ. Վուդբրիջ, Մ. Ֆիլիպուսիս, Լ. Հյուիթ
1-3

Մրցաշարերում ելույթների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Արդյունք Հ/Պ
կարիերայում
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն - 1 շրջան Ե 2 շրջան 1 շրջան - 1/4 2 շրջան 2 շրջան - 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 0 / 13 13-13
Ֆրասիայի բաց առաջնություն - 2 շրջան 2 շրջան Հ 4 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 1/4 4 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան - - 1 / 13 32-12
Ուիմբլդոն - 1 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան - - 4 շրջան - - 1 շրջան - - - 0 / 8 7-8
ԱՄՆ բաց առաջնություն - 2 շրջան 1 շրջան 1/2 2 շրջան 4 շրջան 3 շրջան 2 շրջան 4 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան - - 0 / 13 26-13
Արդյունք 0 / 0 0 / 4 0 / 4 1 / 4 0 / 4 0 / 3 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 4 0 / 3 0 / 1 0 / 1 1 / 47
Հ/Պ մրցաշրջանում 0-0 2-4 8-4 14-3 5-4 3-3 8-4 4-3 8-3 9-3 4-3 4-3 8-4 1-3 0-1 0-1 78-46
Ամփոփիչ մրցաշարեր
ATP Համաշխարհային տուրի եզրափակիչ - - 1/2 Ե - - - 1/2 Խ Խ - - - - - - 0 / 5 10-9
Օլիմպիական խաղեր
Օլիմպիադա ՉԱ - ՉԱ - ՉԱ 1/4 ՉԱ - ՉԱ 0 / 4 13-5
ATP Մասթերս մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
- - 3 շրջան 3 շրջան Ե 1 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան 4 շրջան 3 շրջան - 2 շրջան 0 / 13 18-12
Miami Masters
Մայամի
- - 3 շրջան 3 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 2 շրջան Ե 1/4 3 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան - - 0 / 12 19-12
Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
- 3 շրջան 1/2 Հ 1/4 2 շրջան 2 շրջան Ե 1/2 1/2 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան - - 1 / 13 26-12
Համբուրգ - 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1/2 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1/4 - 1 շրջան 1/2 1/4 Ոչ Մասթերս 0 / 12 17-12
Mutua Madrid Open
Շտուտգարտ/Մադրիդ
- 1 շրջան 2 շրջան 2 շրջան - 1 շրջան 1 շրջան 3 շրջան 3 շրջան - 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան - 1 շրջան 0 / 12 3-12
Հռոմ - 3 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան Հ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան - - 1 / 13 20-12
Canada Masters
Տորոնտո/Մոնրեալ
- - - - - - 2 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան - - 0 / 9 6-8
Cincinnati Masters
Ցինցինատի
- - - 2 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան Հ 1 շրջան 1/4 3 շրջան 1 շրջան 1/4 1/4 - - 1 / 11 19-10
BNP Paribas Masters
Փարիզ
- 3 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1/2 - - - - 2 շրջան - - - 0 / 8 5-8
Կարիերայի վիճակագրություն
Անց է կացվել եզրափակիչներ 1 3 6 4 1 2 2 6 5 5 2 2 3 2 0 0 44
Շահել է մրցաշարեր 1 1 1 2 0 1 1 4 3 3 1 1 1 0 0 0 20
Հ/Պ ընդամենը 11-7 43-28 56-30 49-28 38-24 32-20 35-24 59-21 58-22 59-19 31-20 30-21 42-23 28-23 2-4 2-5 575-319
% Հ 61 % 61 % 65 % 64 % 61 % 62 % 59 % 74 % 73 % 76 % 61 % 59 % 65 % 55 % 33 % 29 % 64 %

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. «Травма Мойи не позволила зрителям"BR"увидеть полноценный финал». sport-express.ru. Վերցված է 2004 թ․ հունվարի 17-ին.
  3. «Травма вынудила Мойю сняться с Australian Open». sport-express.ru. Վերցված է 2004 թ․ հունվարի 19-ին.
  4. «Мойя намекнул, что, возможно, завершит карьеру». sport-express.ru. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «��առլոս Մոյա» հոդվածին։