Kid A
Kid A | ||||
---|---|---|---|---|
Kid A ալբոմիետնանկարը | ||||
Ռադիոհեդի ստուդիո | ||||
Թողարկված | 2000 թվական հոկտեմբերի 2 | |||
Ձայնագրված | 1999 հունվար - 2000 ապրիլ | |||
Ժանր | Ալտերնատիվ ռոք | |||
Տևողություն | 49:51 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Parlophone Capitol | |||
Պրոդյուսեր | Նայջել Գոդրիչ, Radiohead | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
Ռադիոհեդի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Kid A», անգլիական Radiohead խմբի չորրորդ ստուդիո ալբոմը, որը թողարկվել է 2000 թվականին։ Բրիտանական և ամերիկյան մի շարք ցանկերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Վաճառքի առաջին իսկ ամսում դարձել է պլատինե ալբոմ։ «Kid A»-ն «Գրեմմի» մրացանակի է արժանացել «Տարվա լավագույն ալբոմ» և «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» նոմինացիաներում։ Վերջին տասնամյակի ալբոմների ցանկում «Kid A»-ն լավագույնը ճանաչվեց 2000-ականների համար։
Ալբոմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի փրոմոուշնի (առաջխաղացում) ռազմավարությունը կայանում էր նրանում, որ փրոմոուշն չկար (դրա ընկալման ավանդական մասով)։ Ալբոմին օգնելու համար չհրապարակեցին ո՛չ սինգլեր, ո՛չ տեսահոլովակներ (խումբն առաջին անգամ նման բան արեց)։ Խումբը սահմանափակվեց կարճ (ոչ ավելի, քան 30 վայրկյան) անիմացիաներով՝ էկսպրեսսիոնիստական մինիմալիզմի ոճով, որը սահմանափակվում է պանկով, թրեշով և շիզոֆրենիայով։ Այդ անիմացիաները ոչ երկար ժամանակ ցուցադրվու էին MTV-ով, բայց դրանք ազատ կարելի էր գտնել նաև համացանցում։
Սակայն, փրոմոուշնի նման ռազմավարությունը ոչնչով չխագարեց, որպեսզի ալբոմը դառնար խմբի լավագույնը համաձայն շատ աղբյուրների (առաջին հորիզոնականներ - Մեծ Բրիտանիա-UK Album Chart, Ֆրանսիա, Իռլանդիա, Կանադա և (առաջին անգամ խմբի պատմության մեջ) ԱՄՆ-Billboard 200)։ Ռոլինգ Սթոուն ամսագրի տվյալներով այդ ալբոմը տասնամյակում լավագույնն էր։
Նոր հնչողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնի էկսպերիմենտները, որոնց մասին OK Computer-ում միայն ակնարկվում էր, Kid A-ում ճնշող ազդեցություն թողեց։ Նվազագույն կիթառ, առավելագույն ոչ կիթառային հնչողություն։ Դրամ-մեքենաներ, փողային գործիքներ, համակարգչային էֆֆեկտներ, և իհարկե, Ջոննի Գրինվուդի յուրօրինակ այցեքարտը դարձած Ondes Martenot (որոշ վերապահումներով կարելի է ասել, որ դա թերմենվոկսի նախատիպն է)՝ ահա երաժշտական դետալների ամբողջությունը, որը լրացնում է Ռադիոհեդի ոճը։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Everything in Its Right Place (հայ. Ամեն ինչ իր տեղում է) - Ռադիոհեդի առաջին «իսկապես» էլեկտրոնային տրեկը, որը թողարկվել է ալբոմի ձևաչափով։ Կոմպոզիցիայում հնչում է Յորքի ձայնը, ով արտասանում է «Everything in its right place» և «Yesterday I woke up sucking a lemon»։ Երգի կենդանի կատարման ծրագիրը սովորաբար ավարտվում է Յորքի կատարմամբ հրաշալի ձայնային էֆեկտներով։ Այդպիսի կատարում կարելի է լսել Radiohead I Might Be Wrong համերգային հավաքածուում։ Հենց այս երգի տակ է սկսվում Քեմերոն Քրոուի 2001 թվականի«Վանիլային երկինք» (անգլ. Vanilla Sky) ֆիմը։
- Kid A (հայ. Պատանի Էյ) - IDM ոճի ստեղծագործության տիպական օրինակ։ Տրեկը առավելագույնս «ոչ էլեկտրիզացված» է (առկա չէ ոչ մի «կենդանի» կամ աղավաղված գործիք), հետաքրքիր են հնչում ստեղնաշարայինները, որոնք «սառցային» էֆֆեկտ են ստեղծում, վոկալը հնչում է Ondes Martenot-ի միջոցով, որը անսովոր վոկոդերի տպավորություն թ հաղորդում ձայնին։ Թոմը դա բացատրում է նրանով, որ այդ կերպ նա փորձել է հեռու մնա երգը պատմողական ոճով ներկայացնելուց, ինչը Թոմը պարզապես զզվելի համարում (հավանաբար, ինչ-որ անձնական պատճառներով)։
- The National Anthem բաս-կիթառային պարտիան (հայերեն՝ հանրապետական հիմն) Թոմը գրել էր դեռ համալսարանում սովորելու ժամանակ։ Այստեղ բավականին մեծ է ֆուզզի հնչողությունը։ Երգում ձայնը գրեթե «չոր» է (առանց որևէ էֆեկտների), բայ կրկին օգտագործված է Ondes Martenot, սակայն այս անգամ այն միայն կրկում է ձայնի մելոդիան։ Երգի ավարտական մասում հնչում են փողային գործիքներ, որոնք հանդիսավոր քաոսի տպավորություն են ստեղծում, որը լրատվական հոդվածերից մեկում հիշատակվել է, որպես «փողային նվագախումբ, որը աղյուսե պատ է ստեղծում»[1]։
Չարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարտ (2000) | Peak position |
---|---|
UK Albums Chart | 1 |
US Billboard 200 | 1 |
Australia[2] | 2 |
Austria[3] | 5 |
Belgium (Dutch)[4] | 3 |
Belgium (French)[4] | 4 |
Canada[3] | 1 |
France[5] | 1 |
German Long-play Chart[6] | 4 |
Ireland[7] | 1 |
Italy[8] | 3 |
Netherlands[9] | 4 |
New Zealand[10] | 1 |
Sweden[11] | 3 |
Switzerland[12] | 8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Radiohead - a Review of The Phantom Tollbooth». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Radiohead - Kid A (Album)». Australian-charts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «Radiohead, new album 2000». indierock.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
- ↑ 4,0 4,1 «Kid A». www.ultratop.be. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Radiohead - Kid A (Album)» (French). Lescharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Charts-Surfer». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Top 75 Artist Album, Week Ending 5 October 2000». Chart Track. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Radiohead - Kid A (Album)». Italiancharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Radiohead - Kid A (Album)» (Dutch). Dutchcharts.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Radiohead - Kid A (Album)». Charts.org.nz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Radiohead - Kid A (Album)». Swedishcharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Radiohead - Kid A (Album)». Swisscharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
|