Յակով Նեյշտադտ
Յակով Նեյշտադտ | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1923 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | մարտի 23, 2023[1][2] (99 տարեկան) |
Մահվան վայր | Բեեր Շևա, Իսրայել |
Կոչում | նամակագրությամբ շախմատային խաղի տղամարդկանց միջազգային վարպետ[3] և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ |
365chess | Yakov_Isaevich_Neishtadt |
Chesstempo համար | 243588 |
ICCF համար | 243588 |
Պարգևներ և մրցանակներ |
Յակով Իսաևիչ Նեյշտադտ (ռուս.՝ Яков Исаевич Нейштадт, հոկտեմբերի 6, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 23, 2023[1][2], Բեեր Շևա, Իսրայել), իսրայելցի, նախկինում՝ խորհրդային, ռուսաստանցի շախմատիստ և շախմատային հեղինակ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961), ԻԿՉՖ-ի[4] միջազգային վարպետ (1971), համամիութենական կարգի մրցավար (1975), ԻԿՉՖ-ի վաստակավոր միջազգային վարպետ (2003)[5]։
Եղել է «Շախմատը ԽՍՀՄ-ում» («Шахматы в СССР») ամսագրի պատասխանատու քարտուղարը (1955-1973), գլխավոր խմբագրի տեղակալը (1974-1976), այնուհետև «Սովետսկի սպորտ» օրաթերթի շախմատին և շաշկուն նվիված «64» ամենշաբաթյա հավելվածի գլխավոր խմբագիրը (1977-1979, մինչև նրա փակվելը)[5]։ Շախմատի պատմության և տեսության վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են օտար լեզուներով։
1975 թվականին դարձել է համամիութենական կարգի մրցավար[5]։
1956 թվականի Մոսկվայի առաջնության մասնակից։ 1956 թվականին հասել է ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ոչ-ոքի է խաղացել հաղթողներ Ալեքսանդր Խասինի և Կոնստանտին Կլամանի հետ։ Յակով Նեյշտադտը գլխավորել է ԽՍՀՄ երկրորդ թիմը 7-րդ (1968-1972) և 8-րդ (1972-1977) նամակագրական օլիմպիադաների կիսաեզրափակիչներում[6]։
Գրող Վիկտոր Արդովի զարմիկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի սկզբին Նեյշտադտը լեյտենանտի կոչումով ավարտել է հետևակային ուսումն��րանը, եղել է հրաձգային դասակի և վաշտի հրամանատար, մասնակցել է Խարկովում, Կրիվոյ Ռոգում, Կիրովոգրադում, Մոլդովական ԽՍՀ-ում տեղի ունեցած մարտերին[6]։ Երկու անգամ վիրավորվել է (1942, 1944)։ Զորացրվելուց հետո ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[5][6]։
1990-ական թվականների սկզբին հաստատվել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքում[6]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматы до Стейница, М., 1961;
- Принятый ферзевый гамбит, М., 1965;
- Отказанный ферзевый гамбит, М., 1967;
- Каталонское начало, М., 1969 и 1986;
- Первый чемпион мира, М., 1971;
- 250 ловушек и комбинаций, М., 1973;
- Некоронованные чемпионы, М., 1975;
- По следам дебютных катастроф, М., 1979;
- Шахматный практикум, т. 1 — М., 1980, т. 2 — М., 1997;
- Шахматный университет Пауля Кереса, М., 1982;
- Зигберт Тарраш, М., 1983;
- Каталонское начало. — М.: Физкультура и спорт, 1986. — 304 с. — (Теория дебютов). — 100 000 экз.
- Zauberwelt der Kombination, B., 1987;
- Жертва ферзя, М., 1989;
- Дебютные ошибки и поучительные комбинации, М., 2000 и 2003;
- Стейниц. Искатель истины, М., 2004;
- Когда не жаль ферзя, М., 2005;
- Ваш решающий ход, М., 2009. — 320 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 296. — 120 000 экз.
- Жертва ферзя [печатный текст] / Нейштадт, Яков Исаевич, Автор (Author); Туров, Борис Исаакович, Редактор (Editor); Бакурин, М. В., Художник (Artist). - Москва : Физкультура и спорт, 1989. - 157, [3] с.: схемы; 21 см.- 100000 экземпляров . - ISBN 5-278-00159-3
- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 268. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02nqx8HhhCyryT7Shy3898WgrqC2WjHKTBtBK21zhyxFW6631ewYZMYHzD3D9zG8r7l&id=100012179324340
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.newsru.co.il/israel/25mar2023/neishtadt818.html
- ↑ Senior International Masters (November 2012)
- ↑ անգլ.՝ ICCF — International Correspondence Chess Federation, Նամակագրությամբ շախմատային խաղի միջազգային ֆեդերացիա
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Российская шахматная федерация
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 К 85-летию Я. И. Нейштадта
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յակով Նեյշտադտ շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Յակով Նեյշտադտի անձնական քարտը 365chess.com կայքում
- Ազատության պատվաստում։ Յակով Նեյշտադտի 85-ամյակին (ChessPro.ru կայքում)
- Գենադի Սոսոնկոյի «Հազվադեպ, բայց պատահում է...» հոդվածը 64.ru կայքում:
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 2023 մահեր
- Իսրայելում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային գրողներ
- Մարզական լրագրողներ
- Իսրայելցի շախմատիստներ