Կրտսեր Էդդա
Կրտսեր Էդդա անգլ.՝ Prose Edda | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և Norse cultural artifact? |
Ժանր | պոեզիա և Սկանդինավյան դիցաբանություն |
Հեղինակ | Սնորրի Սթուրլուսոն |
Երկիր | Իսլանդիա և Իսլանդիա |
Բնագիր լեզու | Old Norse? և հին իսլանդերեն |
Գրվել է | 1225 |
Թվային տարբերակ | norroen.info/src/snorra/ |
Prose Edda |
Կրտսեր Էդդա (Արձակ Էդդա կամ Սնորրիի Էդդա), (իսլ.՝ Snorra Edda) միջնադարյան իսլանդացի գրող Սնորրի Սթուրլուսոնի ստեղծագործությունն է, որը գրվել է 1222-1225 թվականներին և մտահղացել է որպես սկալդական պոեզիայի դասագիրք։ Այն բաղկացած է չորս մասից, որոնք պարունակում են մեծ թվով մեջբերումներ հին բանաստեղծություններից՝ հիմնված սկանդինավյան դիցաբանության սյուժեների վրա։
Կրտսեր Էդդան սկսվում է հերմենևտիկ նախաբանով և երեք առանձին գրքերով՝ «Գյուլվիի տեսիլքը» (իսլ.՝ Gylfaginning, մոտ 20,000 բառ), «Պոեզիայի լեզուն» (իսլ.՝ Skáldskaparmál, մոտ 50,000 բառ) և «Չափածո ձևերի ցանկը» (իսլ.՝ Háttatal, մոտ 20,000 բառ)։ Էդդան պահպանվել է յոթ տարբեր ձեռագրերում, որոնք թվագրվում են 1300-1600 թվականներով՝ անկախ տեքստային բովանդակությամբ։
Աշխատության նպատակն էր Սնորրիի ժամանակակից ընթերցողներին փոխանցել ալիտերացիոն ոտանավորի նրբությունը և ֆիքսել բառերի իմաստը, որոնք թաքնված են բազմաթիվ քեննինգների տակ։
Սկզբում «Կրտսեր Էդդա»-ն հայտնի էր պարզապես «Էդդա»-ով, սակայն հետագայում ստացավ իր վերջնական անունը՝ «Ավագ Էդդա»-ից տարբերելու համար։ Վերջինիս հետ «Կրտսերը» կապվում է երկուսի կողմից մեջբերված բազմաթիվ մեջբերումներով։ Վաղ գիտնականները ունեին կասկածներ, որ ժամանակին գոյություն է ունեցել ամբողջ բանաստեղծությունների մի ժողովածու կամ տեսություն, որը հաստատվել է «Ավագ Էդդա»-յի ձեռագրերի վերագտնումով[1]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էդդա»-ի ստուգաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, սակայն որևէ հաստատված տեսություն գոյություն չունի։ Ոմանք պնդում են, որ բառը ծագել է Իսլանդիայի հարավում գտնվող Օդի բնակավայրի անունից, որտեղ մեծացել է Սնորրին։ Հետևաբար, Էդդա կարող է նշանակել «Օդի գիրք»։ Այնուամենայնիվ, այս ենթադրությունը հիմնականում մերժվում է։ Էնթոնի Ֆոլկսը «Կրտսեր Էդդայի» իր անգլերեն թարգմանության մեջ մեկնաբանում է, որ դա «հավանական չէ թե՛ լեզվաբանության, թե՛ պատմության առումով»[1], քանի որ Սնորրին այլևս չէր ապրում Օդիում, երբ ստեղծում էր իր աշխատությունը։
Մեկ այլ կապ է հաստատվել óðr բառի հետ, որը հին սկանդինավյան թարգմանությամբ նշանակում է «պոեզիա կամ ոգեշնչում»[1]։ Ըստ Ֆոլկեսի, թեև իմաստային առումով նման կապը խելամիտ է, սակայն քիչ հավանական է, որ «Էդդա»-ն կարող էր ստեղծվել 13-րդ դարում «óðr»-ի հիման վրա, քանի որ նման զարգացումը «պետք է աստիճանաբար տեղի ունենար». իսկ Էդդան «պոետիկայի» իմաստով, ամենայն հավանականությամբ, գոյություն չի ունեցել նախաքննական շրջանում[2]։
Էդդա նաև նշանակում է «մեծ պապիկ», բառ, որը հանդիպում է «Պոեզիայի լեզվում», որը կերպարներից մեկի անունն էր Rigsthula պոեմում և այլ միջնադարյան տեքստերում։
Վերջնական վարկածը բխում է լատիներեն edo-ից, որը նշանակում է «գրում եմ»։ Այն հիմնված է այն փաստի վրա, որ «kredda» բառը (նշանակում է «հավատք») վավերացված է և գալիս է լատիներեն «credo» բառից, որը նշանակում է «Ես հավատում եմ»։ Էդդան այս դեպքում կարելի էր թարգմանել որպես «Պոետիկ արվեստ»։ Սա այն իմաստն է, որը այդ բառը ստացել է միջնադարում[1]։
Հեղինակության հարց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ ենթադրվում է, որ տեքստը գրվել կամ գոնե որոշ չափով կազմվել է Սնորի Սթուրլուսոնի կողմից։ Այս նույնականացումը հիմնականում հիմնված է Codex Upsaliensis-ից մի հատվածի վրա՝ 14-րդ դարի սկզբի ձեռագիր, որը պարունակում է Էդդա.
Այս գիրքը կոչվում է Էդդա։ Սնորի Ստուրլուսոնը այն կազմել է այնպես, ինչպես դասավորված է այստեղ։ Սկզբում պատմվում է Æsir-ի և Ymir-ի, այնուհետև Skáldskaparmál-ի («Պոեզիայի լեզուն») և (բանաստեղծական) շատ անվանումնեի մասին, վերջապես՝ Háttatal («Չափածո ձևերի ցանկը»), որը Սնորրին ստեղծել է թագավոր Հակոնի և կոմս Սկուլիի մասին[3]։
Գիտնականները նշել են, որ այս վերագրումը, մյուս հիմնական ձեռագրերի հետ մեկտեղ, անորոշ է դարձնում հարցը, թե արդյոք Սնորրին ավելին է, քան աշխատության կազմողը և մասնակի հեղինակը, թե՞ նա ամբողջ Էդդայի հեղինակն է[4]։ Ֆոլկսն ամփոփում է արձակ Էդդայի հեղինակության շուրջ գիտական զրույցի հարցը հետևյալ կերպ.
Արձակ Էդդայի Սնորրիի հեղինակությունը հաստատվել է վերածննդի գիտնական Արնգրիմուր Յոնսոնի կողմից (1568–1648), և նրա ժամանակներից ի վեր այն ընդհանուր առմամբ ընդունվել է առանց կասկածի։ Սակայն պահպանված ձեռագրերը, որոնք բոլորը գրվել են Սնորրի մահից ավելի քան կես դար անց, զգալիորեն տարբերվում են միմյանցից, և հավանական չէ, որ դրանցից որևէ մեկը պահպանի գործը այնպես, ինչպես նա գրել է։ Հատկապես Skáldskaparmál-ի մի շարք հատվածներ համարվել են ինտերպոլացիաներ, և աշխատանքի այս հատվածը ակնհայտորեն ենթարկվել է տարբեր տեսակի վերանայումների ձեռագրերի մեծ մասում։ Նաև վիճարկվել է այն, որ Gylfaginning-ի նախաբանը, առաջին պարբերությունը և վերջին պարբերության մի մասը Սնորրիի կողմից չեն գրվել, առնվազն իրենց պահպանված ձևերով[5]։
Պահպանված ձեռագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ օրս պահպանվել է Կրտսեր Էդդայի յոթ ձեռագիր. վեց օրինակ միջնադարյան ժամանակաշրջանից, ևս մեկը թվագրվում է 1600-ականներով։ Ոչ մի ձեռագիր ամբողջական չէ, և յուրաքանչյուրն ունի տարբերություններ։ Բացի երեք հատվածներից, չորս հիմնական ձեռագրերն են՝ Codex Regius, Codex Wormianus, Codex Trajectinus և Codex Upsaliensis[6]:
Name | Current location | Dating | Notes |
---|---|---|---|
Codex Upsaliensis (DG 11) | Ուփսալա Համալսարանի գրադարան, Շվեդիա | 14-րդ դարի առաջին կես.[7] | Տրամադրում է որոշ տարբերակներ, որոնք չեն գտնվել երեք այլ հիմնական ձեռագրերում, ինչպես օրինակ Gylfaginning (Գյուլվիի տեսիլքը) անունը։ |
Codex Regius (GKS 2367 4°) | Առնի Մագնուսսոնի իսլանդական հետազոտությունների ինստիտուտ, Ռեյկյավիկ, Իսլանդիա | 14-րդ դարի առաջին կես.[7] | Այն չորս ձեռագրերից ամենաընդգրկունն է և գիտնականների կողմից ընդունվել է՝ բնօրինակ ձեռագրին առավել մոտ լինելու համար։ Ահա թե ինչու այն հիմք է հանդիսանում Արձակ Էդդայի հրատարակությունների և թարգմանությունների համար։ Անվանումն առաջացել է Դանիայի թագավորական գրադարանում մի քանի դար պահպանվելուց։ 1973-1997 թվականներին հարյուրավոր հին իսլանդական ձեռագրեր Դանիայից վերադարձվեցին Իսլանդիա, այդ թվում՝ 1985 թվականին Codex Regius-ը, որն այժմ պահպանվում է Առնի Մագնուսսոնի իսլանդական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ |
Codex Wormianus (AM 242 fol) | Առնամագնյան ձեռագրերի հավաքածու, Կոպենհագեն, Դանիա | 14-րդ դարի կես[7] | Առկա չեն |
Codex Trajectinus (MSS 1374) | Ուտրեխտի Համալսարանի գրադարան, Նիդերլանդներ | Գրված 1600-ականներին[7] | 13-րդ դարի երկրորդ կեսին գրված ձեռագրի արտատպում։ |
Մյուս երեք ձեռագրերն են AM 748; AM 757 a 4to և AM 738 II 4to, AM le ß fol: Արձակ Էդդան բավականին անհայտ մնաց Իսլանդիայի սահմաններից դուրս մինչև Edda Islandorum-ի հրապարակումը 1665 թվականին[8]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաբանը Կրտսեր Էդդայի չորս գրքերի առաջին բաժինն է, որը բաղկացած է սկանդինավյան դիցաբանության ծագման էվեմերացված քրիստոնեական պատմությունից. սկանդինավյան աստվածները նկարագրվում են որպես մարդկային տրոյացի ռազմիկներ, ովքեր լքել են Տրոյան այդ քաղաքի անկումից հետո (ծագումը նման է 12-րդ դարում Ջեֆրի Մոնմութի կողմից ներկայացված պատմությաւնը՝ ընտրված բրիտանական ազգի ծագումնաբանության համար, և որը զուգահեռում է Վերգիլիոսի «Էնեական»-ին)։ Ըստ Կրտսեր Էդդայի՝ այս ռազմիկները բնակություն են հաստատել հյուսիսային Եվրոպայում, որտեղ նրանք ընդունվել են որպես աստվածային թագավորներ՝ իրենց բարձրակարգ մշակույթի և տեխնիկայի պատճառով։ Հետագայում նրանց թաղման վայրերում անցկացված հիշատակի արարողությունները վերածվեցին հեթանոսական ծիսակարգերի՝ վերածելով նրանց աստվածների։
Գյուլվիի տեսիլքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուլվիի տեսիլքը կամ Գիլֆագիննինգ (Gylfaginning, հին իսլանդական «Գիլֆիի խաբեությունը»)[9] հաջորդում է արձակ Էդդայի նախաբանին։ Գիլֆագիննինգը պատմում է սկանդինավյան աստվածների կողմից աշխարհի ստեղծման և ոչնչացման մասին, ինչպես նաև սկանդինավյան դիցաբանության շատ այլ դրվագներով։ Բաժինը գրված է արձակով` ընդհատված էդիկական պոեզիայի մեջբերումներով։
Skáldskaparmál
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիայի լեզուն կամ Սկալդսկապարման՝ Էդդայի երրորդ բաժինն է[10] և բաղկացած է ծովի մի շարք մարմնավորումներից մեկի՝ յոտուն Աեգիրի և սկալդական Բրագի աստծո միջև, որում և՛ սկանդինավյան դիցաբանությունը, և՛ պոեզիայի էության մասին խոսակցությունները միահյուսված են։ Տրվում է մի շարք քեննինգների ծագումը, և Բրագին այնուհետև ներկայացնում է տարբեր մարդկանց, վայրերի և իրերի համար նախատեսված քեննինգների համակարգված ցուցակ։ Բրագին այնուհետև շարունակում է մանրամասնորեն քննարկել բանաստեղծական լեզուն, մասնավորապես՝ Հեյթի ձևաչափը։ Այս բաժինը պարունակում է բազմաթիվ մեջբերումներ սկալդական պոեզիայից։
Չափածո ձևերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափածո ձևերի ցանկը կամ Háttatal[11]՝ Արձակ Էդդայի վերջին բաժինն է։ Բաժինը կազմված է Սնորրի Սթուրլուսոնի կողմից ստեղծված ստեղծագործությունները։ Այստեղ ցույց է տրվւմ հին սկանդինավյան պոեզիայում օգտագործված չափածո ձևերի տեսակները։ Սնորրին այստեղ կիրառել է ինչպես կարգադրողական, այնպես էլ նկարագրական մոտեցում։ Նա համակարգել է նյութը՝ հաճախ նշելով, որ ավագ բանաստեղծները միշտ չէ, որ հետևել են նրա կանոններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրտսեր Էդդա» հոդվածին։ |
|