Jump to content

Ծածկույթների մենամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծածկույթների մենամարտ (անգլ.՝ Battle of Surfaces), 2007 թվականի մայիսի 2-ին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ԱԵՖ) կողմից անցկացված ցուցադրական խաղ[1]։ Կայացել է Պալմա Արենա մարզադաշտում, Պալմա դե Մալյորկա քաղաքում, որը իսպանացի թենիսիստի հարազատն է։

Հանդիպմանը մասնակցել են աշխարհի 1-ին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և 2-րդը՝ իսպանացի Ռաֆայել Նադալը[2]։ Հանդիպումը եզակի էր դարձնում այն, որ խաղադաշտի մի կեսն ուներ գրունտային ծածկույթ, իսկ մյուսը՝ խոտածածկ։ Նադալը հաղթեց 7-5, 4-6, 7-6, (12-10) հաշվով[2][3]։

Այս խաղադաշտը նախագծելու պատճառն այն էր, որ երկու թ��նիսիստներն էլ առավելություն ցույց տային իրենց «սիրելի խաղադաշտերում», քանի որ Ֆեդերերը գերակշռում էր խոտածածկ խաղադաշտերում (48 անընդմեջ հաղթանակ), իսկ Նադալը՝ գրունտային խաղադաշտերում (81 հաղթանակ)։ Դրա կառուցումն արժեցել է 1 630 000 դոլար և տևել 19 օր[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marcus Christenson (2007 թ․ մայիսի 3). «Nadal claims Federer scalp in battle of the surfaces». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  2. 2,0 2,1 «Nadal beats Federer to win battle of surfaces». Reuters. 2007 թ․ մայիսի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  3. «The Day Federer & Nadal Battled on GRASS and CLAY ► Full Match». 2020 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. «donga.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
  5. «Federer to face off with Nadal on customized court». Associated Press. 2007 թ․ մայիսի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]