Բելինցոնա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բելինցոնա | |||||
իտալ.՝ Bellinzona | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Bellinzona Subdistrict? | ||||
Մակերես | 164,96 կմ², 19,12 ��մ² | ||||
ԲԾՄ | 230 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▲43 785 մարդ (ապրիլ 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 091 | ||||
Փոստային դասիչ | 6500, 6501[2] և 6503[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||||
Պաշտոնական կայք | bellinzona.ch(իտալ.) | ||||
| |||||
Բելինցոնա (իտալ.՝ и ռոմանշ.՝ Bellinzona, լատին․՝ Bilitio), քաղաք Շվեյցարիայում, Տիչինո իտալախոս կանտոնի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալպերի ստորոտին, Տիչինո գետի հովտի արևելյան հատվածում։ 1997 թվականի դրությամբ զբաղեցնում էր 19,15 քառակուսի կիլոմեռտր տարածք։ 2017 թվականի ապրիլի 2-ին նրան միացվեցին հարևան տասներկու համայնքներ[3][4], և նրա տարածքը մեծապես ընդարձակվեց[5]՝ հասնելով 165,45 քառակուսի կիլոմետրի. այդպիսով՝ Բելինցոնան դարձավ շվեյցարական ամենաընդարձակ քաղաքը[6]։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 43.181 մարդ, որոնց 29,4 տոկոսը օտարազգիներ էին[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել գալլա-հռոմեացի պատմիչ Գրիգոր Տուրեցու «Ֆրանկների պատմություն» աշխատության մեջ, Belitio, Bilitio, Bilitionem անվանաձևերով[8]՝ նրա դարպասների մոտ ֆրանկների ու լոմբարդների միջև տեղի ունեցած ճակատամարտի առնչությամբ։
Միջնադարում, տևական մի ժամանակաշրջան, քաղաքը գտնվել է Միլանի դքսության կազմում, սակայն իտալական պատերազմների ընթացքում շվեյցարացիներին հաջողվել է տիրել Բելինցոնային ու շրջակա բնակավայրերին։ 1803 թվականին, երբ կազմավորվել է Տիչինոյի կանտոնը, նրա երեք խոշոր քաղաքները՝ Բելինցանոն, Լուգանոն ու Լոկառնոն, մրցակցել են վարչական կենտրոն ճանաչվելու համար և մի քանի տասնամյակ մայրաքաղաքի դերը կատարել են հերթով։ 1878 թվականին վերջնականապես վարչական կենտրոն է դարձել Բելինցոնան։ Այդ նույն տարում այստեղից է մեկնարկել այսպես ասած՝ տեատրոֆոնը. ռադիոյով առաջին անգամ հեռարձակվել է քաղաքի թատրոնի բեմադրած «Դոն Պասկուալե» օպերան (կոմպոզիտոր՝ Դոնիցետի) [9]:
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելինցոնայի տասներկու կառույց ու տարածք ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Այն բանից հետո, երբ հարևան տասներկու համայնքներ միացվեցին նրան, այդ ցանկում հավելվեցին ևս յոթ հուշարձան։ Ինքը՝ Բելինցոնա քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև նրան միացված բնակավայրերից Մոլենոն ու Պրեոնցոն ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[10]։ Բացի այդ, Բելինցոնայի երեք ամրոցներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհահին ժառանգության ցանկում։
Զբոսաշրջությունը կարևոր մասնաբաժին ունի քաղաքի տնտեսության և եկամուտների հաշվեկշռում։ 2009 թվականի դրությամբ Բելինցոնայում արդեն իսկ գործում էր ինը հյուրանոց[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Castelgrande-ն (Մեծ ամրոցը)
-
Montebello-ն
-
Sasso Corbaro ամրոցը
-
Քաղաքային պարիսպը
-
S. Maria delle Grazie եկեղեցին
-
Ss. Pietro e Stefano վանքը
-
S. Biagio a Ravecchia եկեղեցին
-
Հին քաղաքամասը
-
Բելինցոնան Ջ Թրնըրի 1841 թ. նկարում
-
Fortini Della Fame-ն Կամորինոյում
-
Սբ. Բեռնարդո եկեղեցին
-
Սբ. Երրորդության եկեղեցին Մոնտե Կարասոյում
-
Fortini Della Fame վանքը Սեմենտինայում
-
Մոնտե Կարասոյի ավգուստինյան վանքը
-
Ռեֆորմիստական եկեղեցին
-
Բիզնես կենտրոնը
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուի Վիրշ (1793–1858) - 19-րդ դարի քաղաքական և ռազմական գործիչ
- Անրի Դյուբուի (1906–2003) - ճարտարապետ
- Լաուրա Սոլարի (1913–1984) - կինոդերասանուհի 1936–1969[12]
- Էռնստ Բրուգեր (1914–1998) - քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 1969–1978 թթ.
- Ջորջո Օրելլի (1921–2013) - բանաստեղծ, գրող, թարգմանիչ
- Մաուրո Բարանցինի (ծնվ. 1944) - տնտեսագետ
- Ռենատո Բերտա (ծնվ. 1945) - կինոռեժիսոր[13]
- Պաբլո Տոնյի (ծնվ. 1979) - NEVERCREW սթրիթ արթ խմբի անդամ, պատերի մեծադիր նկարների հեղինակ
- Մարզիկներ
- Դոմենիկո Ջամբոնինի (1868–1956) - մարզիկ հրաձիգ, 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Անտոնիո Պերմունիան (ծնվ. 1930) - ֆուտբոլիստ, դարպասապահ, 1962 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից
- Դանիելա Սկալիա (ծնվ. 1975)մարզական լրագրող[14]
- Նիկոլո Բուկիո (ծնվ. 1987) - հոկեյիստ, Շվեյցարիայի տափողակով հոկեյի հավաքականի կազմում մասնակցել է 2006, 2010 և 2014 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://m3.ti.ch/DFE/DR/USTAT/allegati/comune/669bellinzona.pdf
- ↑ 2,0 2,1 https://www.post.ch/en/pages/plz-suche
- ↑ «Répertoire officiel des communes de Suisse - Modifications annoncées 2017 - Version du 23.03.2017 (remplace la version du 16.12.2016)». www.bfs.admin.ch. 2017. Վերցված է 25 mars 2017-ին.
{{cite web}}
: Unknown parameter|jour=
ignored (օգնություն). - ↑ «Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz». Swiss Federal Statistical Office. 2017 թ․ մարտի 23.
- ↑ https://s.geo.admin.ch/82899b70cb |title=Municipality Bellinzona |map=43 - Sopra Ceneri |map-url=https://shop.swisstopo.admin.ch/en/products/maps/national/lk100?layer=ch.swisstopo.landeskarte100_papier.metadata&product=43&productIdentifier=43&childGroupIdentifier=lk100eb#product-43 |scale=1:100 000 |series=National Map 1:100'000 |edition=2015 |date=2012 |publisher=Federal Office of Topography – swisstopo |location=Wabern, Switzerland |isbn=978-3-302-00043-5 |via=map.geo.admin.ch |accessdate=2019-06-16}}
- ↑ https://uniondesvilles.ch/fr/Info/Documentation/Statistiques_des_villes_suisses%7Ctitolo=Statistiche(չաշխատող հղում) città svizzere}}
- ↑ Swiss Federal Statistical Office – Superweb database – Gemeinde Statistics 1981–2008 Արխիվացված 28 Հունիս 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Gregorius Turonensis, Historiae, 10.3, Quod exercitus Childeberthi regis in Italiam abiit: Olo autem dux ad Bilitionem huius urbis castrum, in campis situm Caninis, inportunae accedens, iaculo sub papilla sauciatus, cecidit et mortuus est "Duke Olo went rashly to Bilitio, a stronghold of this city [Milan], situated on the plains called Canini, and was wounded with a dart under the nipple and fell and died."
- ↑ Christian Brochand, Histoire générale de la Radio et de la Télévision en France - La Documentation française - Paris 1994 -2110029927
- ↑ «Kantonsliste A-Objekte:Ticino» (PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Settori alberghiero e paralberghiero Արխիվացված 7 Հուլիս 2011 Wayback Machine Կաղապար:It icon accessed 23 November 2010
- ↑ IMDb Database retrieved 20 December 2018
- ↑ IMDb Database retrieved 20 December 2018
- ↑ IMDb Database retrieved 20 December 2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Բելինցոնաին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելինցոնա» հոդվածին։ |
|