Քերստին Հեսսելգրեն
Քերստին Հեսսելգրեն շվեդ.՝ Kerstin Hesselgren[1] | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1872[2][3][4][…] |
Ծննդավայր | Hofors, Gävleborg County, Շվեդիա[2][5][3][…] |
Մահացել է | օգոստոսի 19, 1962[2][4][6][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Կունգսհոլմ, Շվեդիա[2][4][6][…] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, factory inspector և labour inspector |
Ծնողներ | հայր՝ Gustaf Alfred Hesselgren? |
Զբաղեցրած պաշտոններ | Առաջին պալատի անդամ, Երկրորդ պալատի անդամ և Առաջին պալատի անդամ |
Կուսակցություն | Free-minded National Association?[4][7], Q111478524?[7], Q111478524?[7] և Folkpartiet (Sweden)?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆոգելստադ խումբ[4], Q10685090?[4] և Tolfterna? |
��տորագրություն | |
Kerstin Hesselgren Վիքիպահեստում |
Քերստին Հեսսելգրեն (շվեդ.՝ Kerstin Hesselgren, հունվարի 4, 1872[2][3][4][…], Hofors, Gävleborg County, Շվեդիա[2][5][3][…] - օգոստոսի 19, 1962[2][4][6][…], Կունգսհոլմ, Շվեդիա[2][4][6][…]), շվեդ ֆեմինիստ և քաղաքական գործիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերստին Հեսսելգրենը ծնվել է 1872 թվականի հունվարի 4-ին Հոֆորս քաղաքում, բժիշկ Գուստավ Ալֆրեդ Հեսսելգրենի (Gustaf Alfred Hesselgren) և նրա կնոջ՝ Մարիա Մարգարիտա Վուրնի (Maria Margareta Wærn) ընտանիքում։
Քերստինը նախնական կրթությունը ստացել է տանը, տնային դաստիարակչուհու մոտ, այնուհետև Շվեյցարիայում՝ աղջիկների դպրոցում։ 1895 թվականին Ուփսալայում ստացել է բուժակի դիպլոմ, 1896 թվականին Ստոկհոլմում ավարտել է դպրոցական ուսուցչի դասընթացները, 1905 թվականին Լոնդոնում՝ Բեդֆորդի քոլեջում, ստացել է սանիտարական տեսուչի որակավորում։
Քերստին Հեսսելգրենը 1912-1934 թվականներին աշխատել է Ստոկհոլմում՝ որպես սանիտարական տեսուչ, 1909-1934 թվականներին՝ դպրոցական խոհանոցային տեսուչ։ 1906-1913 թվականներին եղել է Շվեդիայի դպրոցների ուսուցիչների ընկերության նախագահը, 1913-1934 թվականներին զբաղեցրել է կանանց աշխատանքի անվտանգության տեսչության գործադիր տնօրենի պաշտոնը։ 1918 թվականին Քերստին Հեսսելգրենին շնորհվել է Իլլիս Կվորում մեդալ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին, երբ կանայք ընտրական իրավունք ստացան, Քերստին Հեսսելգրենը դարձավ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ ընտրված, հինգ կանանցից մեկը( վերին պալատ)։ Դրանց թվում էին Էլիզաբեթ Տամը, Նելլի Թյուրինգը, Ագդա Էստլունդը և Բերտա Վելլինը, նրանք բոլորը աշխատում էին ստորին պալատում։ Հեսսելգրենը դարձավ Շվեդիայի առաջին կինը, որ ընտրվեց երկրի խորհրդարանի վերին պալատում։ Աշխատել է խորհրդարանի վերին պալատում 1922-1926 թվականներին (Գյոթեբորգի օկրուգից) և 1927-1934 թվականներին (Էրեբրուի օկրուգից) և ստորին պալատում՝ 1937-1944 թվականներին (Ստոկհոլմի օկրուգից)։ 1939-1944 թվականներին եղել է ռիկստագի երկրորդ իրավաբանական կոմիտեի նախագահ՝ դառնալով առաջին կինը շվեդակական խորհրդարանում, որ նախագահել է կոմիտեում։
1922-1923 թվականներին և 1937 թվականից մինչև 1944 թվականը Հեսսելգրենը եղել է Լիբերալ կուսակցության անդամ (ընտրվել է սոցիալ-դեմոկրատներրի աջակցությամբ)։ 1923 թվականից մինչև 1937 թվականը եղել է անկախ քաղաքական գործիչ, 1938 թվականից մինչև 1944 թվականը՝ ժողովրդական կուսակցության անդամ։
Միջազգային մակարդակի հանդիպումներում հանդես է եկել որպես շվեդական պատվիրակ, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնֆերանսներում՝ որպես փորձագետ 1933-1935, 1937 և 1938 թվականներին։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է Frisinnade kvinnor ասոցիացիայի նախագահը և Ֆոգելստադի կանանց քաղաքացիական դպրոցի (Kvinnliga medborgarskolan vid Fogelstad) հիմնադիրներից մեկը։
Մահացել է 1962 թվականի օգոստոսի 19-ին, Ստոկհոլմում։ Ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։
Գյոտեբորգի համալսարանն ի պատիվ Քերստին Հեսսելգրենի սահմանել է կրթաթոշակ հրավիրված պրոֆեսորների համար, որը շնորհվում է սոցիալական և հասարակական գիտությունների բնագավառում նշանակալի հետազոտություններ իրականացրած կանանց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Kerstin Hesselgren (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Torsåkers kyrkoarkiv, Gävleborgs län, Födelse- och dopböcker, SE/HLA/1010208/C/8 (1862-1874), bildid: A0014819_00179
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Kerstin Hesselgren 1872-01-04 — 1962-08-19 Yrkesinspektör, feminist, riksdagsledamot
- ↑ 5,0 5,1 5,2 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Sveriges dödbok 1860–2017 (շվեդերեն) — 7 — Sveriges Släktforskarförbund, 2018.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Two-Chamber Parliament 1867–1970. — 1985. — Vol. 1. — P. 107.
- ↑ 8,0 8,1 https://phaleristica.com/2016/03/08/kvinnliga-ordens-och-medaljmottagare/
- ↑ Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն) — Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերստին Հեսսելգրեն» հոդվածին։ |
|