Jump to content

Վերներ Ռուգեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ Ռուգեմեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1941(1941-09-04) (83 տարեկան)
ԾննդավայրԱմբերգ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական ռայխ
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Q1023777?, Թյուբինգենի համալսարան, Բեռլինի ազատ համալսարան, Փարիզի համալսարան և Բրեմենի համալսարան
Գիտական աստիճանՓիլիսոփայությունների դոկտոր (1979)
ԵրկերHehler für Hitler : die geheimen Geschäfte der Firma Otto Wolff?
Մասնագիտությունլրագրող, գրող, ոչ գեղարվեստական գրող և լուսանկարիչ
ԱշխատավայրԿյոլնի համալսարան և Pahl-Rugenstein Verlag?
ԱնդամությունService Civil International և Գերմանիայի ՊԵՆ-կենտրոն[1]
 Werner Rügemer Վիքիպահեստում

Վերներ Ռուգեմեր (գերմ.՝ Werner Rügemer, սեպտեմբերի 4, 1941(1941-09-04), Ամբերգ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական ռայխ), գերմանացի մեկնաբան, դասախոս և գրող։ Նա համարվում է առաջատար «միջամտող փիլիսոփա»[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուգեմերը ծնվել է Ամբերգում։ Ծագումով Գերմանիայի Վերին Պֆալց նահանգից, նա հաճախել է նախնական և միջնակարգ դպրոց Բրենդլորենզենում / Ռոն, Զաալեի Բադ Նոյշթաթում և Բերխտեսգադենում։ Նա սովորել է գրականություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն Մյունխենի համալսարանում, Թյուբինհենի համալսարանում, Բեռլինի և Փարիզի համալսարաններում[3]։ 1979 թվականին Բրեմենի համալսարանում նա հրապարակեց իր դոկտորական թեզը «Փիլիսոփայական մարդաբանություն և դարաշրջանային ճգնաժամ» փաստարկի վերաբերյալ, ուսումնասիրություն կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի և փիլիսոփայության մարդաբանական հիմքի միջև հարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ բերեց Առնոլդ Գեհլենը։ Նա Neue Rheinische Zeitung-ի (Նոր Ռայն թերթ) համահիմնադիրն էր 1999 թվականին[4]։

Թերթեր, ամսագրեր և գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրության մեջ որոշակի փորձ ձեռք բերելուց հետո 1974-1989 թվականներին նա նշանակվել է Demokratische Erziehung ամսագրի խմբագիր[5]։ Սկսած 1980-ական թվականներից Վերներ Ռուգեմերը համագործակցում է տպագիր թերթերի աշխարհի հետ, ինչպես նաև մասնակցություն է ունենում բազում ռադիո և հեռուստատեսային ծրագրերում՝ հատկապես WDR–ում (Westdeutscher Rundfunk՝ Արևելյան Գերմանիայի Ռադիո)։ Նրա հետաքրքրությունների հիմնական ոլորտը կորպորատիվ և բանկային հանցագործություններն են այնպիսի բնագավառներում, ինչպիսին է կոռուպցիան։ Վերներ Ռուգեմերի աշխատանքներն ընդգրկում են «Klüngel»-ը, կոռուպցիան և կորպորատիվ հանցագործությունները նրա ծննդավայր Քյոլնում, եվրոպական այլ վարչական շրջաններում և համաշխարհային տնտեսությունում։ Ռուգեմերը քննադատում է Գերմանիայում ժողովրդավարությունն այլասերելու միտումը և «Արևմտյան արժեքների համայնքը»։ Նրա տեսակետն է, որ պետական պարտքը, կոռուպցիան և ընտրված ու չընտրված էլիտաների հարստացումը հասել են մի մակարդակի, որը վերագրվում էր միայն «զարգացող երկրներին»։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ իր հրապարակումներում նա առաջարկել է, որ շահարկումների համար օգտագործված անհույս պարտքերը դուրս գրվեն, և բանկերը ճանաչվեն անվճարունակ։

Նա աջակցում է երեք խոշոր վարկանիշային այնպիսի գործակալությունների լուծարմանը, ինչպիսիք են Standard & Poor's–ը, Fitch Ratings–ը և Moody's–ը, ինչպես նաև KPMG, PwC, Ernst & Young և Deloitte խոշոր հաշվապահական ընկերություններին իրենց ծառայողական առաջադրանքներից հեռացմանը։

«Նոր տեխնոլոգիա – հին հասարակություն։ Սիլիկոնային հովիտ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Վերներ Ռուգեմերը իր դաշտային ուսումնասիրություն մեջ նկարագրեց բարձր տեխնոլոգիաների մութ կողմը։ Ուսումնասիրությունն իրականացվել էր Կալիֆոռնիայում, որտեղ սկսվեց թվային հեղափոխությունը։ Այն իր մեջ արտացոլում է գյուտերի պատմությունը, անօրինական աշխատանքը քաղցրավենիքի խանութում, չիպերով աշխատողների աշխատանքային պայմանները, ստորգետնյա ջրերի թունավորելը, հարցազրույցները Ստենֆորդի գիտնականների, արհմիութենականների, զենքի ճարտարագետների, հրշեջների և Սթիվ Ջոբսի դիմանկարի վերաբերյալ։ Գիրքը թարգմանվել է ռուսերեն և հունգարերեն[6]։

«Պետական գաղտնիք – Արտանետման ջրեր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Staatsgeheimnis Abwasser» (գերմ. ՝ «Պետական գաղտնիք - արտանետման ջրեր») Վերներ Ռուգեմերի գիրքն է 1994 թվականից[7], որում նա գրել է խմելու ջրի շրջապտույտի և արդյունաբերական կեղտաջրերի վերամշակման բնագավառում կոռուպցիայի մասին, ինչպես օրինակ է բերում Քյոլն քաղաքը։

«Տնտեսություններ առա՞նց կոռուպցիայի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տնտեսություններ առա՞նց կոռուպցիայի» (գերմ. ՝ "Wirtschaften ohne Korruption?") Վերներ Ռուգեմերի 1996 թվականին գրված նովելն է։ Գիրքը պատմում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կոռուպցիայի պատմության և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի միջազգային փորձառության մասին[8]։

«Colonia Corrupta»՝ սեփականաշնորհումը, համաշխարհայնացումը և կոռուպցիան Քյոլնում» գիրքը լույս է տեսել 2002 թվականին։ Այս գրքում նա հոդված է հրապարակել Քյոլնի թափոնների այրման կայանի մասին[9]։

2006-ին լույս է տեսնում Ռուգեմերի «Der Bankier -Ungebetener Nachruf auf Alfred Freiherr von Oppenheim» գիրքը։ Բացի այդ, նա ավելացրեց քաղաքական համակարգի մասին որոշ ասպեկտներ Հելմութ Կոլի օրոք[10]։ Նրա գիրքը բացահայտում է, որ ութսունականների սկզբին Կոլը, գաղտնի կերպով, առնվազն 1,3 միլիոն գերմանական մարկով ֆինանսավորվել է Սալ Օպենհեյմի կողմից։

««Մորեխները» հանրային տարածքում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա խոսում է միջսահմանային լիզինգի և հասարակական-մասնավոր համագործակցության թերությունների մասին։ Իր աշխատանքում Ռուգեմերը քննադատեց միջսահմանային լիզինգի փորձառությունը հանրային գույքի վաճառքում Միացյալ նահանգների մասնավոր ներդրողներին[11]։ Պայմանավորվածությունը հիմնականում գաղտնի էր։

«Մասնավորեցումը Գերմանիայում – Ֆինանսական հաշվետվություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին լույս է տեսել նրա «Մասնավորեցումը Գերմանիայում – Ֆինանսական հաշվետվություն» գիրքը։ Դրանում նա ուսումնասիրեց մասնավորեցման նախագծերի հավասարակշռությունը, որը մեկնարկել և իրականացվել է 1984 թվականից, և դրանց ազդեցությունը պետական բյուջեների, հանրային ծառայությունների և ժողովրդավարության վրա[12]։

«Վարկանիշային գործակալություններ. Ներկայիս կապիտալիստական իշխանության պատկերացումներ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Süddeutsche Zeitung–ի գրախոսող տնտեսագետ Ռուդոլֆ Հիքելը գիրքը խորհուրդ է տալիս կապիտալիզմի քննադատներին, ինչպես նաև համախոհներին։ Ռուգեմերը բացահայտ պարզաբանեց գործակալությունների «համակարգվածորեն պահպանվող անթափանցիկությունը, ինչպես նաև սխալ որոշումների համար պատասխանատվության բացակայությունը»[13]։

«Die Fertigmacher - Arbeitsunrecht und professyonelle Gewerkschaftsbekämpfung» գիրքը (անգլ. ՝ «Աշխատանքի չարաշահում և պայքար աշխատանքային արհմիության դեմ») գիրքը լույս է տեսել 2014 թվականին։ Հեղինակը պատկերում է ԱՄՆ-ի օրինակներով և գերմանական նախկին կառավարությունների պետական աջակցությունը Կոլի, Լամբսդորֆի և Շրյոդերի օրոք[14]։

«Քանի դեռ այս ազատությունը չի լուսավորելու աշխարհը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա անթոլոգիա է նրա մի շարք հրապարակումներից։ Խոսքը ոչ միայն անդրատլանտյան հարաբերությունների մեծ հարցերի մասին է, այլ նաև այն մասին, թե ինչ է տեղի ունենում քաղաքներում, եկեղեցիներում, ձեռնարկություններում, ֆինանսական օազիսներում, փողոցներում, դատարանի դահլիճներում, վարչակազմերում, խմբագրություններում կամ արվեստի, երաժշտության և գրականության բիզնեսում[15]։

Նրա պատկանելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերներ Ռուգեմերը «Gemeingut die Bürgerinnenhand» նախաձեռնության համահիմնադիրն էր[16]։ Նա ծառայել է որպես բիզնես հանցագործությունների վերահսկման նախագահ։ Սակայն երկու տարի ծառայելուց հետո նա անձնական պատճառաբանությամբ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։ Նա անդամակցում է Թրանսփարենսի ինթերնեշնլին[17], Գրամշիի միջազգային ընկերությանը ver.di-ում, գերմանացի գրողների ասոցիացիայի, Գերմանիայի PEN կենտրոնի գիտական հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև հանդիսանում է «Verein Aktion gegen Arbeitsunrecht» - ի համահիմնադիր։

Ռուգեմերն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ գերմանական գիտության ասոցիացիայի Ֆրիդրիխ և Իզաբել-Ֆոգել մրցանակի[18]։ 2002 թվականին Ռուգեմերը Հարկ վճարողների ֆեդերացիայի կողմից ստացավ Լրագրողի մրցանակ։ Ռուգեմերը 2003 թվականին ռադիոհաղորդման համար ստացավ Լրագրողի մրցանակ Ձեռնարկությունների ասոցիացիայի կողմից[19][20]։ 2008 թվականի նոյեմբերին Ռուգեմերը ստացավ Karls-Preis-ի պարգևը NRhZ-Online-ից (Neue Rheinische Zeitung)[21]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Die Psychoanalyse der BILD-Zeitung. 1968 (for Springer-Tribunal and Kritische Universität Berlin)
  • Philosophische Anthropologie und Epochenkrise. Studie über den Zusammenhang von allgemeiner Krise des Kapitalismus und anthropologische Grundlegung der Philosophie am Beispiel Arnold Gehlens. Dissertation. Pahl-Rugenstein, Köln 1979.
  • Neue Technik - alte Gesellschaft. Silicon Valley. Pahl-Rugenstein Verlag, Köln 1985, 3-7609-0955-8.[22]
  • Der Kranke Weltpolizist: Das Innenleben der USA als Gefahr für den „Rest der Welt“. Köln 1986.
  • Uwe Hirschfeld, Werner Rügemer (editor): Utopie und Zivilgesellschaft. Rekonstruktionen, Thesen und Informationen zu Antonio Gramsci. Berlin 1990.
  • Staatsgeheimnis Abwasser. Zebulon Verlag, Düsseldorf 1995, 3-928679-32-5.
  • Wirtschaften ohne Korruption? Fischer Taschenbuch Verlag, Frankfurt am Main 1996, 3-596-13211-8.
  • Grüezi! Bei welchen Verbrechen dürfen wir behilflich sein? Die Schweiz als logistisches Zentrum der internationalen Wirtschaftskriminalität. Essays, Analysen und Materialien. Distel Verlag, Heilbronn 1999, 3-929348-27-6.
  • Arm und reich. transcript, Bielefeld 2002, 3-933127-92-0.
  • Die Berater. transcript, Bielefeld 2004, 3-89942-259-7.[23]
  • Cross-Border-Leasing. Westfälisches Dampfboot, Münster 2004, 3-89691-568-1.[24]
  • Der Bankier. Ungebetener Nachruf auf Alfred Freiherr von Oppenheim. 3. erweiterte geschwärzte Ausgabe. Nomen, Frankfurt am Main 2006, 3-939816-00-0.[25]
  • Privatisierung in Deutschland. 4. erweiterte und aktualisierte Ausgabe. Westfälisches Dampfboot, Münster 2008, 978-3-89691-630-3.
  • ArbeitsUnrecht. Anklage und Alternativen. Westfälisches Dampfboot, Münster 2009, 978-3-89691-780-5.
  • „Heuschrecken“ im öffentlichen Raum: Public Private Partnership - Anatomie eines globalen Finanzinstruments. transcript, Bielefeld 2008, 2.Auflage 2011. 978-3-89942-851-3.
  • Colonia Corrupta. Westfälisches Dampfboot, Münster 2012 / 8. Auflage 2015, 978-3-89691-525-2.
  • Ratingagenturen - Einblicke in die Kapitalmacht der Gegenwart. transcript, Bielefeld, 2012, 978-3-8376-1977-5. (spanische Ausgabe: Januar 2013)
  • Die Fertigmacher. Arbeitsunrecht und professionelle Gewerkschaftsbekämpfung. Papyrossa Verlag, Köln 2014 / Erweiterte und aktualisierte 3. Auflage März 2017 978-3-89438-555-2.
  • Bis diese Freiheit die Welt erleuchtet. Transatlantische Sittenbilder aus Politik und Wirtschaft, Geschichte und Kultur. Papyrossa-Verlag, Köln August 2016 / 2. Auflage Februar 2017 / 978-3-89438-615-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.pen-deutschland.de/de/pen-zentrum-deutschland/mitglieder/
  2. Kleinert, Peter (2017 թ․ սեպտեմբերի 12). «Kölner Karls-Preis - Autor Werner Rügemer wird für seine publizistische Arbeit ausgezeichnet». www.nrhz.de. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. 18. September 2012.
  4. 18. September 2012.(չաշխատող հղում)
  5. Udo Baron (2003). Kalter Krieg und heißer Frieden – Der Einfluss der SED und ihrer westdeutschen Bündnisorganisationen auf die Partei "Die Grünen" (գերմաներեն). ISBN 3-8258-6108-2.
  6. 16. Oktober 2012.(չաշխատող հղում)
  7. Werner Rügemer (1995). Staatsgeheimnis Abwasser (գերմաներեն). Düsseldorf. ISBN 3-928679-32-5.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Werner Rügemer: Wirtschaften ohne Korruption?, 1996.
  9. 19. September 2017.(չաշխատող հղում)
  10. Werner Rügemer: Der Bankier. Ungebetener Nachruf auf Alfred Freiherr von Oppenheim. 3. Nochmals geschwärzte Ausgabe der bereits geschwärzten Auflage 2006. Nomen Verlag Frankfurt am Main. 978-3-939816-003, S.89, ungeschwärzt
  11. Werner Rügemer: Heuschrecken im öffentlichen Raum. Public Private Partnership. Anatomie eines globalen Finanzinstruments. 2. aktualisierte und erweiterte Auflage. Transcript Verlag, Bielefeld 2012, 978-3-8376-1741-2.
  12. Werner Rügemer: Privatisierung in Deutschland. 4. aktualisierte und erweiterte Auflage. Westfälisches Dampfboot, Münster 2012, 978-3-89691-630-3.
  13. Online-Bezug auf die Rezension der Süddeutschen Zeitung, SZ, 16. Oktober 2012.
  14. Werner Rügemer und Elmar Wigand: Die Fertigmacher. Arbeitsunrecht und professionelle Gewerkschaftsbekämpfung. Papyrossa Verlag, Köln 2. Auflage 2015. 978-3-89438-555-2
  15. [https://web.archive.org/web/20170919234522/http://www.attac.de/index.php?id=394&tx_ttnews Արխիվացված 2017-09-19 Wayback Machine [tt_news]=9077&cHash=c93de717cd2b6047abc50cd7e3243a74, 18. September 2012.
  16. GründungspatInnen [1] Արխիվացված 2017-08-11 Wayback Machine, abgerufen am 3. Jan. 2013.
  17. Vgl. Amtsgericht Köln, Vereinsregister AZ 43 VR 16049, Eintragung vom 21. September 2009 und http://www.aura09.de/ Արխիվացված 2017-09-28 Wayback Machine
  18. Deutsche Polizei 7/1997, Zeitschrift der Gewerkschaft der Polizei
  19. SEBASTIAN SEDLMAYR: Aktenzeichen 143/C/132/4. In: die tageszeitung. 28. September 2004.
  20. Justitia statt Jury. Kölner Publizist Werner Rügemer klagte Preisgeld ein.(չաշխատող հղում) In: Journalismus-Zeitschrift von ver.di (DJU). November 2004.
  21. Carl H. Ewald: Engagierter Journalismus hat seinen Preis. In: Neue Rheinische Zeitung. (online), 23. November 2008.
  22. Pellow, David N.; Park, Lisa Sun-Hee (2002 թ․ դեկտեմբերի 22). The Silicon Valley of Dreams: Environmental Injustice, Immigrant Workers, and the High-Tech Global Economy (անգլերեն). NYU Press. ISBN 9780814767092.
  23. «Das Parlament, Nr. 49 2004, 29.11.2004 - Beraten und verkauft». 2007 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  24. Thoms, Eva-Maria (2004 թ․ ապրիլի 29). «wirtschaftsbuch: Blick ins ökonomische Schurkenland». Die Zeit (գերմաներեն). ISSN 0044-2070. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. ÜBERALL, FRANK (2006 թ․ հուլիսի 26). «Schwarze Balken für die Wahrheit». Die Tageszeitung: taz. էջ 4. ISSN 0931-9085. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ Ռուգեմեր» հոդվածին։