Պլանկի ժամանակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պլանկի ժամանակ, ժամանակի միավորը Պլանկի միավորների համակարգում։ Նշանակվում է tP: Ունի ժամանակի չափողականություն։ Ինչպես մյու�� Պլանկի միավորները, կազմված է հիմնարար ֆիզիկական հաստատուններից։ Այս մեծության ֆիզիկական իմաստը այն ժամանակն է, որի ընթացքում լույսի արագությամբ շարժվող մասնիկը անցնում է Պլանկի երկարությանը հավասար հեռավորություն։ Պլանկի միավորների համակարգը այդպես է կոչվել Մաքս Պլանկի պատվին։
Ըստ սահմանաման,
որտեղ
- -ը Դիրակի հաստատունն է,
- -ն՝ գրավիտացիոն հաստատունը,
- -ն՝ լույսի արագությունը վակուումում։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ պայթյունի տեսության համաձայն, ոչինչ չենք ասել կարող ժամանակի սկզբնական պահի տիեզերքի մասին, չնայած ենթադրվում է, որ այնտեղ առկա են բոլոր հիմնարար փոխազդեցությունները, ինչպես նաև մատերիայի և էներգիայի բոլոր տեսակները։ Տարածություն-ժամանակը ընդարձակվել է սկսում մեկ կետից։ Ըստ ժամանակակից տեսական ֆիզիկայի, այդ իրադարձությունից մեկ Պլանկի ժամանակ անց գրավիտացիոն ուժերը առանձնանում են մյուս ուժերից։
Մեծ պայթյունի պահից անցած ժամանակը (4,3×1017վ) մոտավորապես 8×1060 Պլանկի ժամանակ է։
Ներկայումս փորձնականորեն դիտարկելի ամենակարճ ժամանակահատվածը ատտովայրկյանի (10−18 վ) մեծություն է, ինչը համապատասխանում է 1026 Պլանկի ժամանակի։