Պիանոզա
Պիանոզա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Կամպո նել Էլբա |
Մասն է | Տոսկանյան կղզեխումբ |
Մակերես | 10,25 կմ² |
Բնակչություն | 10 մարդ |
Պիանոզա (իտալ.՝ Isola di Pianosa), կղզի Միջերկրական ծովում՝ Տոսկանյան կղզեխմբի կազմում։ Վարչականորեն Պիանոզան Կամպո նել Էլբայի կոմունան է, Տոսկանայի Լիվորնո գավառի կազմում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական ժամանակաշրջանում կղզին կոչվում էր Պլանասիա (հարթավայր)՝ հարթ լինելու պատճառով։ Կղզու ամենաբարձր կետը ծովի մակերևույթից բարձր է 29 մետր։ Այն Տոսկանյան կղզեխմբի 5-րդ ամենամեծ կղզին է։ Եռանկյունաձև ցամաք է, Էլբա կղզուց 14 կմ հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 10,25 կմ քառ․ տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մարդիկ կղզում հայտնվել են Հին քարի դարում։ Հռոմեական ժամանակներում, երբ կղզին կրում էր Պլանասիա անունը, այստեղ բնակություն հաստատեցին հռոմեացիները։ Այս ժամանակաշրջանում կղզում առաջացավ թատրոն և կատակոմբներ։ 6-րդ դարում Օկտավիանոս Օգոստոս կայսրը կղզի աքսորեց իր թոռանը և գահի պոտենցիալ ժառանգ հանդիսացող Ագրիպպաս Պոստումին, ով սպանվեց այստեղ Տիբերիոս կայսեր հրամանով (14 թվական)։ Միջնադարում կղզու կառավարման համար պայքարում էին Պիզան և Ջենովան։ Թեև 18-րդ դարի փաստաթղթերը հաստատում են, որ կղզին երբևէ ծածկված է եղել խիտ անտառով, բայց ձկնորսները և նրանց հետ բերած կենդանիները վերջ տվեցին դրա բնական փայտային բուսականությունը։ 1858-1998 թվականներին Պյանոսան եղել է խիստ ռեժիմային բանտ, որտեղ կային շատ վտանգավոր մաֆիոզներ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյանոսա կղզին հայտնի է դարձել Ջոզեֆ Հելերի «Ծուղակ-22» (անգլ.՝ Catch 22) վեպի շնորհիվ։ Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Պյանոսայում, որտեղ, ըստ սցենարի, տեղակայված էր 27-րդ օդային բանակի 488-րդ էսկադրիլիան, թեև հեղինակը ինքնին սահմանում է, որ կղզին «անշուշտ չափազանց փոքր է, որպեսզի նկարագրված իրադարձությունները իրականացվեն»[1]։
Կա ևս մեկ, ավելի փոքր կղզի, որը նույնպես հայտնի է Պյանոսա անունով և գտնվում է Ադրիատիկ ծովում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scoggins, Michael C. Joseph Heller’s Combat Experiences in Catch-22 Արխիվացված 2021-08-31 Wayback Machine War, Literature & the Arts Journal
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիանոզա» հոդվածին։ |
|