Յոսեմիթե ազգային պարկ
Յոսեմիթե ազգային պարկ | |
Yosemite National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Յոսեմիթե ազգային պարկի համայնապատկերը | |
Երկիր | ԱՄՆ |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1890 (անհայտ նստաշրջան) |
Համար | 414 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Յոսեմիթե ազգային պարկ, գտնվում է ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում, ներգրաված է Կալիֆոռնիա նահանգի մեջ, իշխանությունների հրամանով պարկը 1864 համարվեց պաշտպանված տարածք[1]։
Պուրակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հայտնի ԱՄՆ-ի Յոսեմիթե ազգային պարկը նշանավոր է նաև նրանով, որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի՝ հսկայական սեկվոյաների (Սիեռա ռեդվուդ) երեք պուրակներ։
Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 225-270 ոտնաչափ (75-90մ)`Ազատության արձանի բարձրության կրկնակին՝ չհաշված պատվանդանը։ Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 ոտնաչափի (11մ)։ Այդ մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթեի ամենամեծ «Մարիապոզա» պուրակում։ Թունելը ծառի մեջ հատվել է 1881, և հետագա 88 տարիներին ավտոմեքնաներն ու փոստակարքերը երթևեկել են բացվածքով, մինչև որ 1969 թվականին ծառը տապալվեց։ «Մարիապոզա» պուրակի այլ հրաշքներից են Հսկա գրիզլին, որը, շուրջ 2700 տարեկան լինելով, համարվում է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան, և Կալիֆորնիա ծառ-թունելը, որի բնի միջոցով մարդիկ զբոսնում են՝ սկսած 1895-ից։ Ընդհանուր առմամբ «Մարիպոզա» պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյա, և հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու։
Չնայած հսկա չափերին՝ սեկվեյանների արմատները բավականին մակերեսային են, սակայն դրանք կարող են հորիզոնական տարածվել ավելի քան 75 մ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, հրատարակչություն 2012, էջ 11
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսեմիթե ազգային պարկ» հոդվածին։ |
|