Jump to content

Մահաթմա Գանդիի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահաթմա Կանտիի սպանութիւն

Գանդիի արձանը Ալմաթայում

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդին (ավելի հայտնի որպես Մահաթմա Գանդի) սպանվել է 1948 թվականի հունվարի 30-ին Նյու Դելիի Բիրլա տանը, 2 տարի անց այն բանից հետո, երբ դադարեցրեց հացադուլը։ Երկրի առաջնորդն իր տան ծածկապատշգամբից դիմում էր հավատացյալներին, երբ Փենջաբից Մադանլալ անունով մի փախստական նրա վրա նետեց մի ինքնաշեն ռումբ, որը պայթեց Գանդիից մի քանի քայլ այն կողմ, սակայն ոչ ոք չվնասվեց։ Հնդկաստանի կառավարությունը՝ անհանգստացած այս միջադեպից, պնդեց Գանդիի անձնական պաշտպանությունն ուժեղացնելու վրա, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց՝ հայտարարելով․ «Եթե ինձ վիճակված է մահանալ խելագարի փամփուշտից, ես դա կանեմ ժպիտով»։ Այդ ժամանակ Գանդին 78 տարեկան էր։

Այս միջադեպից առաջ Գանդիին փորձել էին սպանել 5 անգամ, որից ամենավաղը՝ 1934 թվականին[1]։

1948 թվականի հունվարի 30-ին Գանդին արթնացավ առավոտյան և սկսեց աշխատել սահմանադրության նախագծի վրա, որը պետք է ներկայացվեր կոնգրեսին։ Ամբողջ օրն անցավ պաշտոնակիցների հետ քննարկելով երկրի հիմնական օրենքը։ Եկավ երեկոյան աղոթքի ժամանակը և զարմուհու ուղեկցությամբ նա դուրս եկավ տան դիմաց գտնվող բացատը։ Ինչպես միշտ հավաքված ամբոխը բուռն ողջունեց «ազգի հորը»։ Նրա ուսմունքի հետևորդները նետվեցին դեպի իրենց առաջնորդը՝ փորձելով․ հին ավանդույթի համաձայն, դիպչել մահաթմայի ոտքերին։ Օգտվելով ստեղծված խառնաշփոթից՝ Նաթհուրամ Գոձեն, այլ հետևորդների թվում մոտեցավ Գանդիին և 3 անգամ կրակեց Մահաթմայի վրա Beretta M1934 ատրճանակից։ Առաջին երկու գնդակները թափանց անցան, երրորդը կանգ առավ թոքում՝ սրտի շրջանում։ Թուլացող Մահաթման, ում երկու կողմից բռնել էին զարմուհիները, շշնջաց․ «Օ՜, Ռամա։ Օ՜, Ռամա» (հինդի՝ हे ! राम, այս բառերը գրված են մահափորձի վայրում կանգնեցված հուշարձանի վրա)։ Այնուհետև Գանդին ժեստերով ցույց է տվել[2], որ ներում է իրեն սպանողին, որից հետո տեղում մահացել է։ Դա տեղի է ունեցել ժամը 17։17-ին։

Գոձեն փորձում էր ինքնասպան լինել, սակայն այդ պահին վրա հասան մարդիկ, որպեսզի տեղում լուծեն նրա հարցերը։ Սակայն Գանդիի թիկնապահը փրկեց մարդասպանին կատաղած ամբոխից և հանձնեց նրան արդարադատությանը։ Հետաքննությունը պարզեց, որ մարդասպանը գործել է ոչ միայնակ։ Բացահայտվեց հզոր հակակառավարական դավադրություն։ Դատարանի առջև կանգնեց 8 անձ, որոնց թվում՝

  • Նաթհուրամ Վինայակ Գոձե՝ մարդասպանը, որը կատարել էր հանցանքը հարյուրավոր վկաների աչքի առաջ։ Մահաթմա Գանդիի սպանության դրդապատճառը նրա դեմ լինելն էր, որպեսզի Բրիտանական Հնդկաստանը բաժանվեր Հնդկաստանի Հանրապետության և Պակիստանի։ Այսպես մասնավորապես հենց Գանդին պնդեց այն, որ Հնդկաստանը Պակիստանի կառավարությանը վճարի 550 մլն ռուպի, որը նախատեսված էր բաժանման համաձայնագրով։ Գոձեն՝ որպես արմատական հինդուսների կողմնակից (մտնում էր Հինդու Մահասաբհա շարժման մեջ), վրդովված էր, ըստ նրա, դավաճանությունից[3][4][5]։ 1949 թվականի նոյեմբերի 15-ին կախաղան է հանվել Նարայան Ապտեի հետ, որին հետաքննությունը ճանաչեց որպես մահափորձի կազմակերպիչ։
  • Գոպալ Գոձե՝ կրակողի եղբայրը։ Նա ձերբակալվեց միայն փետրվարի 5-ին։ Ավելի ուշ դատապարտվեց 18 տարվա ազատազրկման՝ բանտից դուրս գալով միայն 1964 թվականի հոկտեմբերին։ Մեկ ամիս անց նա կրկին ձերբակալվեց և տարուց ավել անցկացրեց բանտում։ 1965 թվականի վերջին նա վերջնականապես ազատ արձակվեց և հիմնականում ապրում էր Պունայում մինչև կյանքի վերջ։ Գոպալ Գոձեն մինչև մահը բազմիցս հայտարարել է, որ չի զղջում սպանությանը մասնակցելու համար[6]։

Եվս 4 անձ դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Որոշ հնդկական ազգայնական խմբավորումներ մինչև հիմա էլ մահափորձի մասնակիցներին ազգային հերոսներ են համարում։ Դատապարտվածների թվում էր նաև հայտնի գրող Վինայակ Դամոդար Սավարկարը, սակայն դատարանում նա արդարացվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pyarelal Nayyar, Mahatma Gandhi — The Last Phase, Navajivan, (1956). ISBN 0-85283-112-9
  2. 1948 год. Убийство Махатмы Ганди
  3. «Godse Last Speech Part hitesh joshi1». votebankpolitics.com of Shri Gopal Vinayak Godse, brother of Shri Nathuram Vinayak Godse and http://satyabhashnam.blogspot.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. Gandhi, Tushar (2012). Lets Kill Gandhi. Mumbai: Rupa Publications. ISBN 8129128942. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  5. Godse, Nana. Godse - Official Websiteramgodse.com/views-e.html «The views of Nathuram Godse». menathuramgodse.com Godse - Official Website. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); External link in |website= (օգնություն)(չաշխատող հղում)
  6. Умер последний пособник убийцы Ганди

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tushar A. Gandhi; 'LET'S KILL GANDHI!' – A Chronicle of His Last Days, the Conspiracy, Murder, Investigation and Trial[1]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • փ/ֆ «BBC: Самые громкие преступления XX-го века. Убийство Махатмы Ганди — 1948 г.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «From the pages of history». The Hindu. 2008 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.