Անուշավան Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1879 |
Ծննդավայր | Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 4, 1954 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անուշավան Վարդանյան Վիքիդարանում |
Անուշավան Հայրապետի Վարդանյան (մարտի 21, 1879, Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 4, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նախիջևանի Ցղնա գյուղում։ 1891 թվականին մեկնել է Թիֆլիս և աշխատել Մալյան-Սահակյան և Տեր-Ղազարյան մասնավոր արհեստանոցում, ապա Ադելխանովի և «Սոգոր» կոշիկի ֆաբրիկաներում։ 1919 թվականին փոխադրվել է Ղարաքիլիսա։ 1921-1929 թվականներին եղել է Երևանի կաշվի գործարանի կառավարիչը, 1933-1935 թվականներին՝ Դիլիջանի առողջարանի տնօրենը։ Հետագայում աշխատել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ։
1912 թվականին Թիֆլիսում բեմադրվել է նրա «Գործադուլ» պիեսը։ 1908 թվականին գրել է «Անարխիստը», 1913 թվականին՝ «Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը» պիեսները։ Վերջինը նվիրված է Գաբրիել Սունդուկյանի հիշատակին։
Հետագայում գրել է «Բանդիտներ» (1925), «Նախօրյակին» (1926), «Ժողովը» (1926), «Դանել աղա» (1926), «Դիրքերում» (1931), «Ազնիվ քաղաքացիներ» (1930), «Ազդանշան» (1931), «Կարմիր պարտիզաններ» (1937), «Արաքսի ափին» (1940), «Հերոսներ», «Հայրենասերներ», «Հայրենիքի կարոտը», «Ճակատի և թիկունքի միասնությունը», «Կովկասի դարպասների մոտ» (1946) պիեսները։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անարխիստը, Թիֆլիս, 1908, 32 էջ։
- Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը, Թիֆլիս, 1916, 36 էջ։
- Բանդիտներ (պիես), Ղարաքիլիսա, 1924, 92 էջ։
- Գործադուլ կամ տգիտության զոհեր (դրամա), Երևան, Պետհրատ, 1924, 68 էջ։
- Դանիել աղա, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
- Ժողովը, Երևան, Պետհրատ, 1926, 38 էջ։
- Նախօրյակին, Երևան, պետհրատ, 1926, 56 էջ։
- Բանդիտներ, Երևան, Պետհրատ, 1927, 51 էջ։
- Գործադուլ կամ տգիտության զոհեր, Երևան, պետհրատ, 1928, 61 էջ։
- Ազդանշան (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 83 էջ։
- Դիրքերում (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 139 էջ։
- Դրամակիկական երկեր, Երևան, Պետհրատ, 1937, 394 էջ[3]։
- Արաքսի ափին (պիես), Երևան, Պետհրատ, 1940, 105 էջ։
- Կովկասի դարպասների մոտ, Երևան, Հայպետհրատ, 1947, 60 էջ։
- Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 222 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 529.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Vardanian, Anushavan (1937). Tramadigagan yerger. Pethrat.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 317)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Վարդանյան» հոդվածին։ |
|