Jump to content

Աասիֆ Մանդվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աասիֆ Մանդվի
Ծնվել է5.03.1966
ԾննդավայրՀնդկաստան, Բոմբեի
ԿրթությունՀարավային Ֆլորիդայի համալսարան, George D. Chamberlain High School? և Woodhouse Grove School?
ՔաղաքացիությունԱՄՆ
Կրոնիսլամ
ՄասնագիտությունԴերասան, սցենարիստ
Ակտիվ շրջան1984 թվականից սկսած
ԺանրերԿոմեդիա, դրամա

Աասիֆ Մանդվի (անգլ. Aasif Mandvi, մարտի 5, 1966(1966-03-05)[1], Մումբայ, Հնդկաստան), ամերիկացի դերասան, սցենարիստ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աասիֆ Մանդվին ծնվել է Հնդկաստանի Բոմբեյ(ներկայիս Մումբայ) քաղաքում։ Երբ լրանում է նրա մեկ ամյակը, ծնողները տեղափոխվում են Բրեդֆորդ՝ քաղաք Անգլիայի հյուսիսում։ Այստեղ Աասիֆը կատարում է իր առաջին քայլերը, դպրոցական բեմում հանդես գալով էլֆի դերում։ Դրանից հետո նա միանում է տեղի մանկական խմբին,որտեղ հանդես է գալիս ոչ միայն դերասանի, այլև բեմադրիչի դերում։ Դպրոցում հազվադեպ էր բախվում խնդիրների իր ազգության համար, որի պատճառով փորձում էին նրան ահաբեկել և ծաղրել։ Նա ասում էր. «Այս ամենը ստիպում է ատել քո սեփական ռասսան, դու ձգտում ես միավորվել և մյուսների հետ դառնալ մեկ ամբողջություն»։ Այս փորձը ազդում էր Աասիֆի որոշումների վրա, որոնք նա կայացնում էր իր կարիերայի ընթացքում։ 16 տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվում է Անգլիայից դեպի Տամպա (Ֆլորիդա)։ Այնտեղ նա շարունակում է հանդես գալ բեմերում, և իր հաջողությունների համար հնարավորություն է ստանում սովորել Հարավային Ֆլորիդայի համալսարանում։ Ուսումն ավարտելուց հետո Մանդվին սկսում է աշխատել Դիսնեյի ստուդիայում, այնուհետև տեղափոխվում է Նյու-Յորք։ Սկզբնական շրջանում նա խաղում էր միայն էպիզոտիկ դերեր թե թատրոնում և թե կինոյում։ 1998 թվականին նա ստանում է Obie մրցանակ իր Sakina's Restaurant աշխատանքի համար։ Այս պիեսը բեկումնային էր Աասիֆի կարիերայի համար։ Այս հաջողության համար նրան հրավիրում են խաղալու գլխավոր դեր՝ «Խորհրդավոր մերսողը» ֆիլմում, որը նկարահանվել է Վ.Ս. Նաիպալի վեպի հիման վրա։ Նա հայտնի է դառնում նրանով, որ առաջինն է լինում Հարավային Ասիայում, ով խաղում է Ալի Հակիմա՝ ճանապարհորդող պարսիկ վաճառական Օկլահոման Բրոդվեում պիեսում։ Նրա որոշ դերեր եղել են քաղաքական բնույթի ինչպես օրինակ Guantánamo ֆիլմում։ Վերջինս ասել է, որ սա փոխել է կարծիքը թատրոնյան դերերի նկատմամբ։ Եվս մեկ հայտնի դեր, որ կերտել է ներկայացման մեջ եղել է Թոնի Կուշների Homebody Kabul-ը։ 2006 թվականից սկսած ընդգրկվում է The Daily Show-ում, որտեղ հաճախ է խնդիրներ ունենում կապված Մերձավոր Արևելքի հետ։ Վերջին տարիներին Աասիֆը հաճախ է հայտնվում սերիալներում, որոնց թվին են դասվում «Շտապ Օգնություն»-, «CSI»,«Կլան սոպրանո», «Օրենք և կարգ» սերիալները։ 2008 թվականին Մանդվին սկսում է աշխատել «Պաշարում», «Պինդ ընկույզ», «Վերլուծիր սա», «Սարդ-մարդը 2» ֆիլմերի վրա։ 2008 թվականին սկսում է աշխատանքը «7 to the Palace» ֆիլմում։ Վերջերս նա ներգրավված էր «Ուրվականների քաղաքը» դրամատիկ կատակերգությունում։ Նկարահանվել է նաև «Տարերքների տիրակալը» ֆիլմում, որի առաջին մասը տրիլոգիա է «Ավատար. Լեգենդ Աանգի» մասին մուլտֆիլմից, որտեղ ստանում է ծովակալ Ջաոյի բացասական դերը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխատանքային դիտարկմամբ Օմար Շարիֆի «Բժիշկ Ժիվագոն» օգնում է երիտասարդ Մանդվիին հաստատվել Հոլիվուդում՝չնայած մաշկի գույնի։
  • Սիրելի կինոհերոսը Սարդ-մարդն է, բայց ոչ նրա համար որ նկարահանվել է այդ ֆիլմում։
  • Նրա տան անկյուններից մեկում կարելի է գտնել շրջանակով լուսանկար, որում նկարված են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ վարդագույն փողկապով, լայն ժպիտով, կանգնած Մանդվիի ծնողների կողքին՝ Խորհրդավոր Մերսողը ֆիլմի առաջնախաղի ժամանակ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր Հուշագրեր
1990 Չնահանջել և չհանձնվել 3։ Արյամբ եղբայրներ Ահաբեկիչ
1995 Պինդ ընկույզ 3 Արաբ-տաքսու վարորդ
1996 Էդի Մուհամեդ
1998 Պաշարում Հալիլ Սալիհ
1999 Hook’d Up Հնդիկ
Վերլուծիր սա Բժիշկ Շուլման
Gofer Gorby
Random Hearts Տեխնիկա վաճառող
ABCD Աշոկ
2001 Առավոտյան ժամը 3 Սինգհ
2002 American Chai Ինժեներ Սեմ
Խորհրդավոր մերսող Շաշի
Թագավորների գիրք Բժիշկ Միտրա
Օզ Բանտ Բժիշկ Ֆարայ
2003 Ենթագիտակցություն Shark/Roger
2004 Սարդ-մարդ 2 Պարոն Ազիզ
2005 Ներեցեք, Ատողներ Հասան
Ներքին պայքար Ադբուլ
2006 Ճշմարտության հակառակ կողմը Dr. Anil Chatterjee
2006-2008 Иерихон Dr. Kenchy Dhuwalia սերիալ
2006- The Daily Show ինքնությույն սերիալ
2008 Պերօքսիդային կիրք Beaumond
Լսող Դոն
Փոխարինող Sarfras
Ուրվականների քաղաք Dr. Prashar
2009 Առաջարկ Bob Spaulding
Այսօր ցանկում (անգլ.՝ Today’s Special) Սամիր
2010 Տարերքների տիրակալը Ծովակալ Ջաո
Սա շատ զվարճալի պատմություն է Բժիշկ Մահմուդ
2011 Համարձակության սահման
2012 Շտապ առաքում
Բռնակալ Բժշիկ
2013 Movie 43 Ռոբերտ
Կադրեր Պարոն Չետտի
2014 Մենք և նրանք Դևիդ Կոաչես
Ձեռքը միլիոնին
Տարի Ֆիլմ Հուշագրեր
2009 Այսօր ցանկում

Թատրոնի դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Հուշագրեր
1993 Արվարձան Նորման Չոդրի
1995 Death Defying Acts Տղա, առաքվող ծանրոցներ Էքստրեմալ կապ
1997 Հնադիպման ընթացքում Փոլ
1998 Ռեստորան Սակինի Մեկ մարդու պիես
2002 Օկլահոմա! Ալի Հակիմ Վերածնունդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աասիֆ Մանդվի» հոդվածին։