Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Press TV, իրանական միջազգային լրատվական հեռուստաալիք «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն» պետական հեռուստառադիոընկերության կազմում[1][2]։ Հեռարձակվում է Թեհրանից 2007 թվականի հուլիսի 2-ից անգլերեն լեզվով։ Նույն թվականին թողարկվեց հեռուստաալիքի պաշտոնական կայքը[3][4], որը 2011 թվականից գործածվում է նաև պարսկերեն լեզվով[5]։ Արբանյակային հեռուստատեսությամբ հասանելի է ամբողջ աշխարհում։ 2011 թ. նոյեմբերի 17-ից 4:3 հեռարձակման ֆորմատից անցում կատարեց լայնաշերտ 16:9 ֆորմատին[6]։ Հեռուստաընկերությունը ունի 26 միջազգային թղթակից և 400 աշխատակից[7][8]։
Հեռուստաալիքը բազմիցս քննադատման է արժանացել իր սադրանքային դիրքորոշման պատճառով[9][10]։ Բրիտանացի լրագրող Նիք Քոուէնը գրել է, որ հեռուստակայանը «հրեական գերբնական ուժի և դավադրության տեսության մասին խոսելու հարթակ է»[11], իսկ ըստ մեկնաբան Դուգլաս Մյուռեի, Press TV-ն «իրանական իշխանությունների քարոզչության հեռուստաալիք» է[12]։
Հաղորդումներ
- Africa Today – Վերլուծական հաղորդում Աֆրիկյան երկրներում տեղի ունեցած քաղաքական, տնտեսագիտական և հասարակական իրադարձությունների մասին[13]։
- American Dream – ԱՄՆ քննադատող հաղորդում[14]։
- Autograph – Հաղորդավարուհի Սուսան Մոդարեսի հեղինակային հաղորդումը, ուր ներկայացվում են հարցազրույցներ ակադեմիկոսների, գրողների և քաղաքական գործիչների հետ[15]։
- CinePolitics – Հաղորման ընթացքում հետազոտվում են խորքային քաղաքական և սոցիալական խնդիրները[16]։
- Comment – Ջորջ Գալովեյի թոկ-շոուն ուղիղ եթերում[17]։
- Iran – Ներկայացվում է Իրանի արդիական հարցերը, ինչպես և երկրում անցկացվող խոշոր մշակութային միջոցառումները։
- Iran Today[18]
- Islam & Life – Թարիք Ռամադանի հաղորդումը Լոնդոնյան ստուդիայից՝ իսլամի մասին[19]։
- Reporters' File – Շաբաթական ռեպորտաժը իրանական տարբեր պատմությունների մասին։ Հաղորդավար՝ Սաիդ Փուրեզա[20]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ