Jeremy
«Jeremy» | ||||
---|---|---|---|---|
Pearl Jamի երգը «Ten» ալբոմից | ||||
Թողարկված | 1992 թվականի սեպտեմբերի 27 | |||
Ֆորմատ | CD single, Cassette, Vinyl | |||
Ձայնագրված | 1991 թվականի մարտի 27-ապրիլի 26 | |||
Ժանր | գրանջ, ալտերնատիվ ռոք | |||
Տևողություն | 5:18 | |||
Լեյբլ | Epic | |||
Հեղինակ | Էդդի Վեդդեր, Ջեֆ Ամենթ | |||
Պրոդյուսեր | Ռիկ Փարասար Pearl Jam | |||
Ten ալբոմի երգացանկ | ||||
|
Jeremy, երգ ամերիկյան Pearl Jam ռոք խմբի կողմից։ Բառերը գրել է վոկալիստ Էդդի Վեդդերը, իսկ երաժշտությունը՝ բասիստ Ջեֆ Ամենթի։ Jeremy-ն թողարկվել է 1992 թվականին որպես Pearl Jam-ի առաջին Ten ալբոմի 3-րդ երգ։ Երգի համար ոգեշնչման առարկա է հանդիսացել թերթի մի հոդված ավագ դպրոցի մի աշակերտի մասին, ով ինքնասպան է եղել իր անգլերենի դասասենյակի առաջ 1991 թվականի հունվարի 8-ին[1]։ Երգը հասել է Բիլլբորդի հիմնական և ժամանակակից ռոք երգերի ցուցակների 5-րդ հորիզոնականին։
Երգը հայտնիություն է ձեռք բերել իր տեսահոլովակով, որի հեղինակը Մարկ Պելինգթոնն էր։ Թողարկվել է 1992 թվականին և շատ է օգտագործվել MTV-ի կողմից և դարձել հիթ։ Jeremy-ի օրիգինալ տեսահոլովակը նկարահանվել է պրոդյուսեր Քրիս Կուֆարոյի կողմից։ Epic Records-ը և MTV-ն ավելի ուշ մերժեցին տեսահոլովակը և փոխարենը թողարկեցին այլ տարբերակ, որի ռեժիսորը Փելինգթոնն էր։ 1993 թվականին Jeremy-ի տեսահոլովակը ստացավ 4 մրցանակ MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ՝ այդ թվում և տարվա լավագույն տեսահոլովակ[2]։
Ստեղծումը և ձայնագրությունը
Jeremy-ի բառերը գրվել են վոկալիստ Էդդի Վեդդերի կողմից, իսկ երաժշտությունը՝ բասիստ Ջեֆ Ամենթի։ Երգի երաժշտությունը գրվել է 1991 թվականի փետրվարին Alice in Chains խմբի աջակցությամբ[3]։
Ես արդեն ունեցա երկու երգ, որ գրեցի ակուստիկ կիթառով։ Ես երկու գաղափար ունեի երգի երաժշտության վերաբերյալ։ Մենք կարծում էինք, թե երգը լավ է ստացվել, սակայն երաժշտությունը ավելի լավ էր հնչում երգի այլ տարբերակներում։ Երաժշտությունը կարծես չէր միաձուլվում։ Երգում ես միշտ կարծես այլ երաժշտություն էի լսում ու պատկերացնում, այն երբեք լավ չհնչեց կիթառով և բասով։ Ուստի մենք փորձեցինք ավելացնել ջութակ, և այն իսկապես երգը դարձրեց լավը[4]։ - Ամենթ
|
Կառուցվածք
Jeremy-ն գրվaծ է լյա մաժորում և զուգահեռաբար միահյուսվում է մաժորը և մինորը հաճախակիորեն։ Երգը սկսվում է բասս կիթառով և դանդաղ հարմոնիկ նոտաներով, ինչպես նաև 12-լարային բասով և ընթանում է հանդարտորեն մինչև երրորդ կրկներգը։
Բառեր
Jeremy-ն հիմնված է երկու տարբեր պատմությունների վրա։ Երգի համար հիմնական ոգեշնչման առարկա է հանդիսացել թերթի մի հոդված ավագ դպրոցի 15-ամյա մի աշակերտի մասին, ով ինքնասպան է եղել իր անգլերենի դասասենյակի առաջ 1991 թվականի հունվարի 8-ին[5]։ 2009 թվականի հարցազրույցի ժամանակ Վեդդերն ասել է, որ նա ուզում էր վերցնել մի փոքր հոդված և ինչ-որ մեծ բան ստեղծել դրանից, գործուն դարձնել այն և տալ դրան ավելի շատ կարևորություն[6]։
Դելլը իր ուսուցիչները նկարագրում էին որպես իսկապես հանգիստ։ Այդ առավոտ դասասենյակ ուշ առավոտյան գալու համար Դելլին ասել էին, որ նա բացակայության թերթիկ ներկայացներ դպրոցին։ Նա լքել էր դասասենյակը և վերադարձել 357 Magnum ատրճանակով։ Դելլը քայլել էր սենյակի առջևով և հայտարարել. «Տիկին, ես վերցրի այն, ինչի հետևից գնացել էի», այնուհետև դրել ատրճանակը իր բերանում և սեղմել ձգանը մինչ ուսուցիչը կամ դասընկերները կարձագանքեին։
Այս գաղափարը եկավ թերթի մի փոքր հոդվածից, ինչը նշանակում է, որ դու սպանում ես ինքդ քեզ և դու կարծես վրեժ ես լուծում ինքդ քեզնից։ Քո վերջը միայն մի հոդված է թերթում։ Ոչ մի բան չի փոխվում, կյանքը շարունակվում է, իսկ դու՝ գնում։ Լավագույն վրեժը ապրելը և ինքդ քեզ պնդելն է։ Եղի՛ր ավելի ուժեղ, քան այն մարդիկ։ Եվ այդ ժամանակ դու հետ ես գալիս[7]։ - Վեդդեր
|
Մեկ այլ պատմություն, որի վրա հիմնված է երգը մի ուսանողի մասին է, ում Վեդդերը ճանաչում էր Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի իր ավագ դպրոցից։ Ավելի ուշ՝ 1991 թվականին նա նշել է.
Թողարկումը և ընդունումը
Մինչ Jeremy-ն վաճառվում էր միջազգային շուկայում 1992 թվականին, առևտրական սինգլը չէր թողարկվել ԱՄՆ-ում մինչ 1995 թվականի հունիսի 27-ը և հասանելի էր միայն որպես շատ թանկ տարբերակ։ Jeremy-ն որպես սինգլ թողարկվել է 1992 թվականին։ Jeremy-ն դարձել է ամենահաջողակ երգը Ten ալբոմից ամերիկյան ռոք վարկանշային աղյուսակներում։ Երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Բիլլբորդի հիմնական ռոք երգերի վարկանշային աղյուսակում։
ԱՄՆ-ից դուրս սինգլը առևտրական նպատակներով թողարկվել է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում։ Կանադայում երգը ընդգրկվել է կանադական սինգլների վարկանշային աղյուսակի թոփ 40-ում և թոփ 20-ի մեջ Մեծ Բրիտանիայում։ Այն գրավել է 93-րդ հորիզոնականը Գերմանիայում, հասել թոփ 40-ին Նոր Զելանդիայում և թոփ 10-ում Իռլանդիայում։
Տեսահոլովակ
Մինչ Կուֆարոն վերջացներ իր տեսահոլովակը, Epic-ը հասավ Jeremy-ն որպես սինգլ թողարկելու գաղափարին։ Երաժշտական ռեժիսոր Մարկ Փելինգթոնը իր ձեռքը վերցրեց նախագիծը։ Փելինգթոնը նշել է, որ նա խմբի մեծ երկրպագու չէ, սակայն երգի բառերը ստիպեցին համագործակցել[8]։
Տեսահոլովակը թողարկվեց 1992 թվականի օգոստոսի 1-ին և մեծ շրջանառություն ունեցավ MTV-ով։ Տեսահոլովակը հաղթել է 4 մրցանակ 1993 թվականի MTV-ի վիդեո մրցանակաբաշխության ժամանակ՝ այդ թվում և տարվա տեսահոլովակ, լավագույն խմբային տեսահոլովակ, լավագույն մետալ/հարդ-ռոք տեսահոլովակ և լավագույն ուղղվածություն[2]։
Կենդանի կատարումներ
Jeremy-ն առաջին անգամ կատարվել է 1991 թվականի մայիսի 17-ին Վաշինգթոնի Սիթլ քաղաքի Ramp սրճարանում[9]։ Pearl Jam-ը նաև կատարել է այս երգը MTV-ի 1992 թվականի մրցանակաբաշխության ընթացքում։ Երգի կենդանի կատարումները ներառվել են Animal սինգլում, Live at the Gorge 05/06-ի բոքս սեթում։
Վարկանշային աղյուսակ
Երկիր | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա | 68 |
Կանադա | 32 |
Գերմանիա | 93 |
Իռլանդիա | 10 |
Նիդերլանդներ | 59 |
Նոր Զելանդիա | 34 |
Միացյալ Թագավորություն | 15 |
ԱՄՆ, Բիլլբորդի հիմնական ռոք երգեր | 5 |
ԱՄՆ, Բիլլբորդի ժամանակակից ռոք երգեր | 5 |
Երգացանկ
CD և կասետ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Jeremy» | 4:49 | |||||||
2. | «Footsteps» | 3:53 | |||||||
3. | «Yellow Ledbetter» | 5:04 |
Ծանոթագրություններ
- ↑ Miller, Bobbi; Nevins, Annette (1991-01-09).
- ↑ 2,0 2,1 1993 թվականի MTV մրցանակաբաշխություն
- ↑ "Godfather of the "G" Word"
- ↑ «Բոլոր ժամանակների լավագույն երգերը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ [Miller, Bobbi; Nevins, Annette (1991-01-09)]
- ↑ [ Brownlee, Clint. "Still Alive". Seattle Sound Magazine. 2009 թվականի մարտ]
- ↑ Վեդդերի հարցազրույցը
- ↑ «Pearl Jam-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Jeremy-ի մասին Pearl Jam-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.