Hotel California (երգ)
«Hotel California» | |
---|---|
Eagles-ի սինգլը | |
«Hotel California» ալբոմից | |
Թողարկված | 1978 |
Ձայնագրված | 1976 |
Ժանր | բլյուզ-ռոք, փոփ-ռոք |
Երգահան | Դոն Ֆելդեր, Գլեն Ֆրայ, Դոն Հենլի |
Տևողություն | 06:30 |
Լեյբլ | Asylum Records |
Պրոդյուսեր | Bill Szymczyk? |
«Hotel California» (Հյուրանոց Կալիֆոռնիա), Eagles խմբի երգը համանուն ալբոմից, որը թողարկվել է 1976 թվականին։ 1977 թվականի սկզբին երգը թողարկվել է նաև որպես սինգլ։
Պատմություն
Երգում նկարագրվում է մի «հյուրանոց, որը երբեք չի կարելի լքել»։ Երգը հիշեցնում է հոգնած ճանապարհորդի պատմությունը, ով մղձավանջային հյուրանոցում, որը սկզբում շատ գրավիչ էր թվում, հայտնվել է թակարդում։
Ոմանց կարծիքով երգը այլաբանորեն խոսում է հեդոնիզմի և Հոլիվուդում երգի ինքնաոչնչացման մասին։ Երգի գաղափարն այն է, որ Հոլիվուդը նման է շքեղ հյուրանոցի, որը նախ ողջունում է հյուրերին, ապա իր խորամանկության շնորհիվ նրանց գցում թակարդի մեջ։ Կան նաև այլ տարբերակներ․ օրինակ՝ այն, որ «հյուրանոցի» անվան տակ նկատի է առնվում բանտ կամ հոգեբուժարան։ Կա նաև վարկած, որ երգում խոսվում է թմրամոլության մասին։ Որպես հիմք ներկայացվում է colitas բառի թարգմանությունն այս տողում․
Warm smell of colitas rising up through the air․ |
Որոշ աղբյուրների համաձայն՝ colitas բառը ոչ այլ ինչ է, քան կանեփի տերևների ծայրեր[1], որի տերևները պարունակում են մեծ քանակությամբ տետչահիդրոկաննաբինոլ (ТГК): Այդ մեկնաբանության համաձայն՝ colitas-ն ունի իսպանական արմատներ և կապված է կոկաինի հետ։
Կա նաև տարբերակ, որ երգը գրվել է Ջեթրո Թալ խմբի կողմից՝ «Stand Up» (1969) ալբոմի «We Used to Know» երգի ազդեցությամբ։ Նախքան երգի թողարկումը խմբերը հանդես են եկել համատեղ հյուրախաղերով։ Նման են նաև մեղեդին և ակորդները։ Ջեթրո Թալից Իեն Անդերսոնը 1970-ականների վերջին տված համերգների ժամանակ անձամբ է ընդգծել դա՝ սկսելով նվագել "We Used to Know"-ն, իսկ երկրորդ հատվածից կատարելով «Hotel California»-ի խոսքերը։
Որոշ աղբյուրների համաձայն՝ երգը նվիրվել է բոլոր ժամանակների քանթրի ռոքի մեծագույն կատարողներից մեկի՝ Գրեմ Պարսոնսի (իրական անունը՝ Սեսիլ Քոննոր) հիշատակին։ 1973 թվականի սեպտեմբերի 19-ին նա մահացել է հերոինի չափաբաժնի չարաշահումից՝ Կալիֆոռնիայի հարավ-արևելքում գտնվող «Joshua Tree Inn» հյուրանոցում։
1978 թվականին «Hotel California» երգն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երգ։ Երգը նաև գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը։
Երգը համարվում է 20-րդ դարի լավագույն երգերից մեկը։ «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը» ցանկում գրավել է 49-րդ հորիզոնականը[2]։
Քավեր տարբերակներ
Թողարկվել են երգի տարբեր քավեր տարբերակներ։ Օրինակ՝ այն կատարել են Gipsy Kings-ը, The Killers-ը, Alabama 3-ն, Oleg Skrypka-ն, Sunday-ն, Our Last Night-ը և Մաջեք Ֆաշեքը (տարբերակ, որը երբեմն վերագրում են Բոբ Մառլիին)։ Gipsy Kings-ի կատարմամբ քավեր տարբերակը դարձել է «Մեծ Լեբովսկի» ֆիլմի սաունդթրեքը։
2012 թվականի օգոստոսին ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը իր մասնակցությամբ «Californication» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի նկարահանման ավարտին նվիրված երեկույթի ժամանակ հանդես եկավ «Hotel California» երգով։
Մշակույթում և արվեստում
- Վադիմ Լևանովի պիեսներից մեկը անվանվում է «Hotel California»:
Ծանոթագրություններ
- ↑ «Colitas» в UrbanDictionary
- ↑ «Rolling Stone | Search Articles, Artists, Reviews, Videos, Music and Movies». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.