Jump to content

Օճառի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Օճառի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լիբանան
ՏեղագրությունՍայդա
Քարտեզ
Քարտեզ

Օճառի թանգարան (արաբ․՝ متحف الصابون في صيدا‎‎, կոչվում է նաև Աուդի օճառի թանգարան), թանգարան է Սայդայում, որը մասնագիտացած լևանտյան օճառների ուղղությամբ։ Այն բաց է 2000 թվականից և կառավարվում է Աուդի Հիմնադրամի կողմից[1]։

Պատմություն

Օճառի գործարանը սկզբնապես կառուցվել է Սայդայում, Համմոնդ ընտանիքի կողմից, 17-րդ դարում։ 19-րդ դարում (մոտավորապես 1880 թվականին[2]) Աուդի ընտանիքը դառնում է օճառի գործարանի սեփականատերը և դարձնում այն ընտանեկան բնակավայր։ Այն լքվել է 1980-ականներին, երբ սկսվել է Լիբանանյան պատերազմը[2], և առաջին հարկը զբաղեցվել է փախստականների կողմից[3]։ 1996 թվականին Աուդի Հիմնադրամը սկսել է շենքի վերականգման աշխատանքները։ Օճառի Թանգարանը բացվել է 2000 թվականի նոյեմբերին[1][4]։

2019 թվականին թանգարանը նվերների խանութ է բացել Բեյրութում[1][4]։

Նկարագրություն

Օճառի թանգարանը ներկայացնում է տարածաշրջանում օճառի ստեղծման պատմությունը, դրա զարգացումը և մանուֆակտուրային տեխնոլոգիան[1][5]։ Այցելուները կարող են տեսնել զեյթունի ձեթի ավանդական օճառների պատրաստման ցուցադրումը և ուսումնասիրել «համմամի» (լոգանք) ավանդույթների պատմությունը։

Թանգարանի պատմական բաժինը ներկայացնում է գիտական փաստեր, որոնք գտնվել են տեղի պեղումների ընթացքում և որոնք ընդգրկում են կավե խողովակների գլխիկների մնացորդներ, խեցեգործական բեկորներ` 17-19-րդ դարերից։ Թանգարանի շինությունը մի հին օճառի գործարան է, որը կառուցվել է 17-րդ դարում, չնայած նրան, որ ունի 13-րդ դարին բնորոշ հատվածներ։

Աուդի հիմնադրամի գլխամասը տեղակայված է Օճառի թանգարանում[6]։ Հիմնադրամը աշխատում է Մահմուդ ալ-Շարկասսի և իր ընտանիքի հետ, ովքեր պատրաստում են շքեղ օճառներ, որոնք վաճառվում են թանգարանի նվերների խանութում[3]։

Մատենագրություն

  • Զեյթունի ձեթով օճառ, Օճառի թանգարան, Աուդի Հիմնադրամ, 2003[2]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 The Soap Museum ( Audi Foundation Արխիվացված 2021-05-19 Wayback Machine, Visitsaida.com
  2. 2,0 2,1 2,2 Celebrating local craftsmanship, Mindthegap.com
  3. 3,0 3,1 Eric Calderwood, Soaping up, Aramcoworld.com, July/August 2010
  4. 4,0 4,1 Rami Daher, Tourism in the Middle East: Continuity, Change, and Transformation, Multilingual Matters, 2007
  5. Doyle, Paul (2016), «Soap Museum (Musée Du Savon)», Lebanon, Bradt Travel Guides, էջ 306, ISBN 9781841625584
  6. Audi Foundation, Arab.org

Արտաքին հղումներ