Jump to content

Փոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Փոշով լցված տարածություն

Փոշի, օրգանական կամ հանքային ծագմամբ կոշտ, մանր մասնիկներ։ Փոշուն են վերաբերում միջին տրամագծով մասնիկները՝ սկսած միկրոնի մասնիկից մինչև առավելագույնը ՝ 0,1մմ։ Ավելի խոշոր մասերը նյութը փոխակերպում են ավազի, որն ունենում է 0,1-5մմ չափեր։ Հեղուկի ազդեցության տակ փոշին վերածվում է կեղտի։

Տնային փոշի

Տնային փոշում կարող են տեղ գրավել այսպես կոչված տնային փոշու տիզերը, որոնք նեխակերներ են հանդիսանում։ Նեխակերը գործնականում անվնաս է, այն չի փչացնում մթերքները և վարակիչ հիվանդություններ չի փոխանցում, ինչպես դրանք անում են օրինակ՝ մկները, առնետները, ճանճերն ու տարականները։ Տիզերը, ի տարբերություն տարականների և մրջյունների, չեն տարածում նաև պորտաբույծների ձվերը։ Սակայն տնային փոշու տիզերի կենսագործունեությանը նպաստող մթերքները շատ հաճախ ալերգիկ երևույթների և ասթմայի առաջացման պատճառ են հանդիսանում։ Լուսամուտներն ու դռները փակած բնակարանում, 2 շաբաթվա ընթացքում, հատակի 1քառ․ սմ մակերեսին և կահույքի հորիզոնական մակերեսին նստում են 12 հազար փոշու մասնիկներ։ Այդ փոշում կա 35% հանքային տարրեր, 12% գործվածքի և թղթե թափոններ, 19 % կաշվե թեփիկ, 7 % ծաղկային փոշի, 3 % մրի և ծխի մասնիկներ։ Մնացած 24 %֊ը անհայտ ծագման տիեզերական փոշի է[1]։ Համակարգչային մոդելավորման ընթացքում Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հետազոտված վայրերում փոշու մի մասը մարդու կյանք է ներխուժում ոչ թե կեղտոտ կոշիկի, հագուստի և այլնի միջոցով, այլ օդի հետ միասին[2]

Փոշու պայթյուններ

Փոշու մեծ ծավալով պայթյունները քիմիական արդյունաբերության հիմնական վտանգներից են հանդիսանում և տեղի են ունենում սահմանափակ տարածություններում (շինությունների ներսում, տարբեր սարքավորումներում, հանքավայրերում)։ Փոշու պայթյուններ հնարավոր են ալյուրաղացման ��րդյունաբերությունում, հացահատիկների շտեմարաններում (ալրային փոշի)՝ ներկանյութերի, շաքարի և այլ փոշենման կերակրատեսակների հետ փոխզդեցության արդյունքում, ինչպես նաև պլաստիկ նյութերի, դեղահաբերի արտադրության մեջ, տեքստիլ արդյունաբերության մեջ։

Ծագում

Քամին հողից բարձրացնում է փոշին, բույսերը տարածում են փոշու մասնիկները, հրաբուխները դուրս են մղում մոխիրը և այլն։

Փոշու ազդեցությունը կլիմայի վրա

Մթնոլորտում փոշու առկայությունը մեծ ազդեցություն է ունենում կլիմայի վրա։ Փոշու մասնիկները կլանում են արևային ճառագայթման մի մասը, ինչպես նաև նպաստում են ամպերի ձևավորմանը՝ հանդիսանալով թունային կուտակիչներ[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Илонова В. А., «Откуда родом пыль?», М.: «Санитарное просвещение», 1996 г.
  2. «Ученые смоделировали ... домашнюю пыль». iScience.ru (ռուսերեն). iScience.ru. 12 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  3. Анна Говорова. (16 января 2011). «Атмосферная пыль Земли удвоилась». Новостной проект Infox.ru (ռուսերեն). ООО «Инфокс-Интерактив». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.