Jump to content

Այծացախակեռաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցախակեռաս բուրավետից)
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Այծացախակեռաս
Այծացախակեռաս
Այծացախակեռաս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Այծացախակեռաս (L. caprifolium)
Միջազգային անվանում
Lonicera caprifolium

Այծացախակեռաս,այծատերև, ցախակեռաս բուրավետ, ճանկիկ, սիսղանի կամ տիկնաթաթիկ[1] (լատին․՝ Lonícera caprifólium), ցախկեռասազգիների ընտանիքին պատկանող լիանանման տերևաթափ թուփ։ Ցեղն ընդգրկում է մոտ 200 ամենատարբեր կենսաէկոլոգիական առանձնահատկություններ և տարածվածություն ունեցող տեսակ։

Ստուգաբանություն

Բուսաբանական կարազարդում

Տեսակների «caprifolium» անվանումը ծագել է լատին․՝ capra - այծ և folium տերև բառերից։

Նկարագրություն

Լիանանման տերևաթափ թուփ է՝ 5-7 մ երկարությամբ ճյուղերով։ Տերևները էլիպսաձև են, խոշար, կլոր և փայլուն, կապտականաչ, նստադիր, հակադիր դասավորված, բթածայր, 4-10 սմ երկարությամբ և 3,5-6 սմ լայնությամբ, կարճ կոթունավոր, վերևից մուգ կանաչավուն, ներքևից ծխագույն։ Վերին 2-3 զույգ տերևները սերտաճած են՝ կիպ գրկելով ցողունը և առաջացնելով տերևային սկավառակ։ Երիտասարդ ընձյուղները դեղնագորշավուն են։ Ծաղիկները նստադիր են, հավաքված 1-2 փնջերում, սերտաճած տերևածոցերում։ Պսակի երկարությունը 4-5 սմ է, սկզբում սպիտակ է, մուգ վարդագույն, այնուհետև դեղնում է՝ աչքի ընկնելով ուժեղ, հաճելի բուրմունքով։ Հատապտուղները նարնջակարմրավուն են, ուտելու համար պիտանի չեն։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Հատապտուղները նարնջակարմրավուն են։

Տարածվածություն

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Աճում է Կովկասում, Ղրիմում և Հարավային Եվրոպայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջանների ստորին անտառային գոտում՝ խառն անտառներում և թփուտներում, ծովի մակարդակից մինչև 1700 մ բարձրությունների վրա։ Մագլցում է ծառերին կամ փռվում հողի մակերեսին։ Հեշտությամբ է բազմանում սերմերով և անդալիսով։ Պիտանի է Հայաստանի ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ, սակայն աչքի չի ընկնում բավարար ձմեռնադիմացկունությամբ։ Բույսի զանազան օրգանները պարունակում են սապոնին, իսկ ծաղիկներրը՝ 0,7 % եթերայուղեր[2]։

Նշանակություն

Բարձր գեղազարդիչ է, օգտագործվում է ուղղաձիգ կանաչապատման մեջ։ Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է տաղավարները, կամարները կանաչապատելու համար։

Հոմանիշներ

Ծաղկաբույլը
  • Caprifolium atropurpureum K.Koch
  • Caprifolium germanicum Delarbre
  • Caprifolium hortense Lam.
  • Caprifolium italicum Medik.
  • Caprifolium magnevilleae Dippel
  • Caprifolium pallidum Schur
  • Caprifolium perfoliatum Röhl.
  • Caprifolium rotundifolium Moench
  • Caprifolium sylvaticum Lam.
  • Caprifolium vulgare Medik.

Ծանոթագրություններ

  1. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 294։

Գրականություն

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  • Дикорастущие лекарственные растения / Ю. Грау, Р. Юнг, Б. Мюнкер. — М.: ООО «Издательство Астрель», 2003. — С. 50.
  • Деревья, кустарники и лианы / Н. Б. Гроздова, В. И. Некрасов, Д. А. Глоба-Михайленко. Под ред. д-ра биол. наук В. И. Некрасова. — М.: Лесная пром-сть, 1986. — С. 122.
  • Декоративное садоводство для любителей и профессионалов /Е.Аксенов, Н.Аксенова - М.։ "Аст-пресс", 2001. - с.302

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծացախակեռաս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծացախակեռաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 344