Վիեննական Մխիթարյան վարժարան (Ստամբուլ)
Արտաքին տեսք
Վիեննական Մխիթարյան վարժարան, հայ կաթոլիկ վարժարան։ Հիմնվել է 1825 թվականին, Պոլսի Բանկալթի թաղամասում՝ Հ. Արիստակես վրդապետ Պոհչալյանի նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ և բարձրագույն բաժիններ։ Վարժարանում գործում են գիտական, գրական խմբակներ։ Հայերենով են դասավանդվում նաև մաթեմատիկան, մի շարք այլ առարկաներ։