Սելևկիա Պիերիա
Քաղաք | ||
---|---|---|
Սելևկիա Պիերիա | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Seleucis of Syria? և Հաթայի մարզ | |
| ||
Սելևկիա Պիերիա (հին հունարեն՝ Σελεύκεια Πιερία), հնագույն քաղաք Սիրիայում։ Կառուցվել է Սելևկոս I Նիկատորի կողմից Օրանտի գետաբերանից 6 կմ հյուսիս։ Սելևկիան «սիրիական տետրապոլիսի» քաղաքներից մեկն էր (այն իր մեջ ներառել է Սիրիական Անտիոքը, Սիրիական Աֆամեան և Լաթակիան)։ Սելևկիան Մեծ Անտիոքի համար հանդիսացել է ռազմական և առևտրական նավահանգիստ, գտնվում էր Օրանտ գետից վերև։ Քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայում՝ Չելվիկ (թուրքերեն՝ Çevlik) ծովափնյա ավանի մոտակայքում, Հաթայի մարզի Սամանդաղ քաղաքի մոտակայքում։
Պատմություն
Սելևկիա Պիերիան հիմնադրվել է Մ.թ.ա. 300 թվականին Սելևկոս I Նիկատորի կողմից, Ալքեսանդր Մակեդոնացու գներալներից մեկը, դիադոքոս և Սելևկյան տերություն հիմնադիրը։ Ապպիանոս Ալեքսանդրացին ասել է, որ երբ Սելևկոսը պատրաստվում էր կառուցել քաղաքը, ապա «ամրոպը խորհրդանշել հաջորդել է նրա հիմնադրմանը և դրա համար էլ նա քաղաքը կառուցել է ամպրոպի աստվածային տեղում։ համապատասխանաբար բնակիչները երկրպագում էին ամպրոպին և երգում են նրա գովքն առ այսօր»[1]։ Քաղաքը գտնվում է Օրանտի գետաբերանում, Կասիուս լեռից շատ քիչ հեռավորության վրա, կատարում էր Անտիոքի առևտրական և ռազմածովային նավահանգստի գործառույթը։ Դիոդորոս Սիկիլիացին ասում էր, որ առաջին գաղութարարները եղել են Անտիգոնացիներն[2] ու հրեաները։
Մ.թ.ա. 241 թվականին Երրորդ սիրիական պատերազմի(հայտնի է նաև որպես Լաոդիկյան պատերազմ 246-241) խաղաղության դիմաց Սելևկիան Սիրիայի հյուսիսային ափի մի մասի հետ տրվել է Պտղոմեոս III-ին։
Սիրիական չորրորդ պատերազմի (219-217) ժամանակ քաղաքը կրկին նվաճվել է Սելևկիան Անտիոքոս III Մեծի կողմից։
Երբ Մ.թ.ա. 86 թվականին Սելևկյան տերությունը նվաճվել է հայկական թագավոր Տիգրան Մեծի կողմից, Սելևկիա Պիերիան միակ քաղաքն էր, որ նրա կողմից չէր նվաճվել։ Հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսը, վերականգնելով Սելևկյան տերությունը, քաղաքն ու Միջագետքի այլ շրջաններ տվել է Անտիոքոս Ա Կոմմագենացուն[3], բայց դե ֆակտո Սելևկիան մնացել է անկախ։ Քաղաքը դրամ հատելու իրավունք ուներ։
Սելևկիա Պիերիան մյուս Սելևկյաններից տարբերելու համար, անվանել են Սելևկիա ծովի մոտ, քանի որ այն եղել է Սիրիայի գլխավոր նավահանգիստը, որը ստվեր էր գցում նույնիսկ Անտիոք-նա-Իսսեի վրա։ Հենց այստեղից Պողոս առաքյալը Բառնաբասի և Մարկի հետ գնաց իր առաջին միսիոներական ճանապարհորդությանը(Աստվածաշունչ|Գործ․|13:4);
Քաղաքը վաղ շրջանում դարձել է քրիստոնեական։ Հայտնի է, սելևկյան եպիսկոպոս Զինովինը ներկա է եղել Նիկիայի տաճարում 325 թվականին։ Վեցերորդ դարում «Notitiae Episcopatuum» նշվում է, որ Սելևկիա քաղաքում կար Անտիոքին ենթարկվող ինքնուրույն արքեպիսկոպոս՝ դիոցեզը գոյատևել է մինչ տասներորդ դարը(Echos d’Orient, X, 97)։
Քաղաքը տուժել է 526 թվականի[4] ուժեղ երկրաշարժից և երբեք չվերականգնվել։ Իսկ երբ Սասանյանները մոտավոր 540 թվականին գրվեցին Սելևկիան, այն արդեն անպաշ��պան էր։ Նա որպես նավահանգիստ այդպես էլ չվերականգնվեց, բայց օմայան խալիֆ ալ-Վալիդ իբն Աբդ ալ-Մալիկը (705-715) քաղաքում ամրոց կառուցեց։ Խաչակիրների շրջանում օգտագործվել է որպես Անտիոքի նավահանգիստ և հայտնի է եղել Սուրբ Սիմոն անունով։
Ծանոթագրություններ
- ↑ Appian’s Roman History. The Syrian Wars, 58
- ↑ Diodorus Siculus «Library of History». Book XX. 20.47.5-6
- ↑ Аппиан. Митридатовы войны.,114
- ↑ Прокопий Кесарийский. Тайная история., XVIII, 41
Արտաքին հղումներ
- Обнорский Н. П. (1890–1907). «Селевкия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Seleucia in Pieria. Articles on Ancient History Արխիվացված 2013-05-18 Wayback Machine
- Seleucia Pieria. Catholic Encyclopedia.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելևկիա Պիերիա» հոդվածին։ |
|