Jump to content

Ռուսատյացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հակառուսականություն
Hostility, մոլեռանդություն, գաղափարախոսություն, sentiment, movement against individual ethniticity Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիանախապաշարմունք
 • քսենոֆոբիա
  • ethnophobia Խմբագրել Wikidata
Հետևանքdiscrimination against russians Խմբագրել Wikidata
Բնութագրվում էանհանդուրժողականություն Խմբագրել Wikidata
Ով է կիրառումRussophobe Խմբագրել Wikidata
ՕգտագործողRussophobe Խմբագրել Wikidata
In oppo­si­tion toռուս Խմբագրել Wikidata
Հակառակըռուսամետություն Խմբագրել Wikidata
Ռուսական կառավարության դեմ երթ Երևանում (դեկտեմբերի 2, 2013)

Հակառուսականություն, ռուսատյացություն, ռուսաֆոբիա (ռուսո և հին հունարեն φόβος - ֆոբիա, վախ բառարմատներից), Ռուսաստանի, ռուսների, ռուսական քաղաքականության և/կամ ռուսական մշակույթի հանդեպ բացասական զգացմուքների, ատելության, վախի, հակակրանքի, ծաղրման և/կամ կանխակալության բազմօրինակ ամբողջություն, քսենոֆոբիայի տարատեսակ[1][2]։ Հակադրվում է ռուսամետությանը (ռուսոֆիլիա)։

Միջազգային մակարդակով հակառուսական առաջին զանգվածային տրամադրություններն սկզնբնավորվել են կոմունիստական ժամանակաշրջանում՝ դատապարտելով Սոցիալիստական ճամբարի ժողովուրդների անազատությունները։ Ներկայումս հակառուսականության լայն դրսևորումներ առկա են Ուկրաինայում, Վրաստանում, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող և/կամ անդամակցության թեկնածու այն պետություններում, որոնք ցանկություն են հայտնում դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից[3]։ Հակառուսականությունը կարող է հանդես գալ նաև ներքաղաքական մակարդակով՝ աշխարհաքաղաքական խմբերի և կուսակցությունների շրջանում[3][4]։

Ռուսների և Ռուսաստանի մասին զանգվածային մշակույթում գոյություն ունի կլիշեների բազմազանություն։ Նման կարծրատիպերի զգալի մասը զարգացում է ապրել Սառը պատերազմի տարիներին՝ քաղաքական պատերազմի տարրերի տեսքով օգտագործվելով Խորհրդային Միության դեմ[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ռուսոֆոբիա բառը «Մերիամ-Ուեբստեր» բառարանում (անգլ.)
  2. -ֆոբիա, Քոլինզ(անգլ.)
  3. 3,0 3,1 Բոյկո Վասիլև, Ռուսոֆիլների անհետացումը, հունիսի 5, 2014(անգլ.)
  4. ԲՍԿ ռուսամետ ստորաբաժանումը Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, հուլիսի 11, 2014
  5. «Բանագնացը դժգոհում է, որ բրիտանացիները վատ են վերաբերում ռուսներին». «Ռոյթերս». 2007 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2008-02-21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ