Ռուբեն Ջաղինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ջաղինյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, ՈՒՀԱ-ի խաղացող և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | armfiilmacademy.am |
Ruben Jaghinyan Վիքիպահեստում |
Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյան (ապրիլի 28, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոդյուսեր, հաղորդավար, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (2013-2019), Հայաստանի Կինոակադեմիայի նախագահ (2019-ից)։
Կրթություն
1994 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1987-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1991-1994 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի (ԵրԲԻ) թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ Բարձրագույն լիգայի խաղերին։ ԵրԲԻ թիմը երկու անգամ դարձել է Բարձրագույն լիգայի չեմպիոն։ Թիմի վերջին ելույթը եղել է 1994 թ։ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրն է (1991 թ.) և գլխավոր տնօրենը (1991-2013 թթ.)։ 2013 թ. մարտի 1-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։ 2013 թ. մարտի 5-ին ընտրվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ 2019 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Կինոակադեմիայի նախագահ։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Կինը՝ Թամարա Ջաղինյանը (Ասատրյան) ծնվել է Երևանում՝ 1979 թ.։ Ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, այնուհետև սովորել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ ստացել է իրավաբան-միջազգայնագետի որակավորում։
Ստեղծագործական ձեռքբերումներ
Ռուբեն Ջաղինյանը մի շարք զվարճալի հեռուստածրագրերի («Հայկական տարբերակ» «Հայկական ռադիո»), հեռուստանախագծերի («100 տարբերակ», «Կարմիր, թե սև», «Հայաստանի համը», «Գարաժ»), գեղարվեստական կինոնկարների («Մեր բակը», «Մեր բակը-2», «Մեր բակը-3», «Տաքսի «Էլի լավ ա»», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker AM», «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց», «Մեր բակը. 25 տարի անց», վավերագրական ֆիլմերի («Հրաշագործի աշունը», «Դյադյա» Վալյա», «Մի լուսանկարի պատմություն», «Մեր քաղաքապետը», «Քարացած մեղեդի», «Պատգամ», «Քանի դեռ կամ»), երաժշտական նախագծերի («Երևան-Մոսկվա.տրանզիտ», «Երկու աստղ», «Երևան-Կիև. տրանզիտ», «Էրեբունի-Երևան»), երեխաների համար հեռուստանախագծերի («Մենք գիտենք, որ դու գիտես») և ֆէշըն շոուների (ISIS, «Սթայլ» նորաձևության տուն, «Fashion Jazz Quartet») պրոդյուսերն է։
2005-2009 թթ. - «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար։
Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է։
2006-2011 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավարը։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Ռուբեն Ջաղինյանը հետևյալ նախագծերի գլխավոր պրոդյուսերն է՝
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը» (1996)
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը 2» (1998)
- Վավերագրական կինոնկար «Քանի դեռ կամ» (2000)
- Հեռուստածրագիր «Հայկական ռադիո» (2002)
- Երաժշտական նախագիծ «Երևան-Մոսկվա տրանզիտ» (2004-2007)
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը 3» (2005)
- Հեռուստածրագիր «Հայկական տարբերակ» (2005-2006)
- Հեռուստանախագիծ «100 տարբերակ» (2006-2007)
- Տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայկական ազգային բանակի օրվան (2007-2008, 2010)
- Երաժշտական նախագիծ «Երկու աստղ» (2007-2008)
- Հեռուստանախագիծ «Մենք գիտենք, որ դու գիտես» (2007-2008)
- Տոնական միջոցառումներ «Հատուկ նշանակության երգեր»՝ նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007)
- Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»՝ քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007, 2009-2010)
- Վավերագրական կինոնկար «Մեր քաղաքապետը» (2008)
- Միջոցառումների շարք «Հայկական ջազ 70»՝ ջազի տարվա շրջանակներում (2008)
- Նորաձևությունների ցուցադրություն «Fashion Jazz Quartet» (2008)
- Գեղարվեստական կինոնկար «Տաքսի «Էլի լավ ա» (2009)
- Վավերագրական կինոնկար «Հրաշագործի աշունը» (2009)[2]
- Վավերագրական կինոնկար «Դյադյա Վալյա» (2009)
- Վավերագրական կինոնկար «Մի լուսանկարի պատմություն» (2009)
- Վավերագրական կինոնկար «Քարացած մեղեդի» (2009)
- Վավերագրական կինոնկար «Պատգամ» (2009)
- Երաժշտական նախագիծ «Երևան-Կիև տրանզիտ» (2009)
- Հեռուստանախագիծ «Կարմիր, թե սև» (2009)
- Բալետ «Սպարտակ» (2009)
- Հեռուստանախագիծ «Հայաստանի համը» (2010)
- Հեռուստանախագիծ «Գարաժ» (2010)
- Գեղարվեստական կինոնկար «Պահանջվում է միլիոնատեր» (2010)[3][4]
- Օպերա «Աիդա» (2010)[5]
- Արկածային կատակերգություն «Փեսացուն կրկեսից» (2011)[6]
- Կատակերգություն «Poker AM» (2012)[7]
- Մյուզիքլ «Սիրո կամուրջ» (2013)[8]
- «Անահիտ» մուլտֆիլմ (2014)[9]
- «Կյանք ու կռիվ» (2016)[10]
- «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» (2017)[11]
- Գեղարվեստական կինոալմանախ «Մեր երազանքի ճանապարհը» (2017)
- «Օլիպիկոս» մուլտֆիլմ (2021)
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը. 25 տարի անց» (2021)
Պարգևներ
- 2007 թ. - «Գարեգին Նժդեհ» մեդալ (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար)։
- 2008 թ. - Մովսես Խորենացու մեդալ՝ հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար։
- 2008 թ. - ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ՝ հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության ( Armenian Jazz 70) կազմակերպման համար։
- 2009 թ. - ՀՀ Նախագահի մրցանակ արվեստի բնագավառում[12]
- 2015 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[13]։
- 2018 թ. - Գրականության և արվեստի բնագավառում՝ կինոարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ
Ծանոթագրություններ
- ↑ Ռ. Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին
- ↑ «Հրաշագործի աշունը» ֆիլմը հաղթել է մի շարք փառատոններում (Panorama.am)
- ↑ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի մասին Բրավո.ամ կայքում
- ↑ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
- ↑ «Opera "Aida" - Sharmstore.am». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ ««Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգություն - Sharmholding.com/blog». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ ««Poker AM» կինոկատակերգություն - sharmpictures.am». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Մյուզիքլ «Սիրո կամուրջ»».
- ↑ ««Անահիտ» մուլտֆիլմ».
- ↑ ««Կյանք ու կռիվ»».
- ↑ ««Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»».
- ↑ Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
- ↑ Ռ. Վ. ՋԱՂԻՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ջաղինյան» հոդվածին։ |
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահներ
- Հայ դերասաններ
- Հայ պրոդյուսերներ