Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ջորջեսկու Ջորջե (ռումիներեն՝ George Georgescu, սեպտեմբերի 12, 1887(1887-09-12)[1], Սուլինա, Տուլչա, Ռումինիա - սեպտեմբերի 1, 1964(1964-09-01)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումին դիրիժոր։ ՌԱՀ ժողովրդական արտիստ (1954)։ Ակադեմիկոս։
Կյանք և գործունեություն
Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայի թավջութակի դասարանում, այնուհետև Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում (1910-1912)։ 1911 թվականից հանդես է եկել որպես մենակատար, 1916-1918 թվականներին դիրիժորական արվեստը կատարելագործել Ռ․ Շտրաուսի և Ա. Նիկիշի մոտ։ 1920 թվականից Բուխարեստի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր (1920-1944 թվականներին գլխավոր տնօրեն) և միաժամանակ Օպերային թատրոնի (1922-1940 թվականներին՝ ընդմիջումներով) դիրիժոր։ Երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ռումինացի կոմպոզիտորների երաժշտությունը։ Չորս անգամ եղել է ԽՍՀՄ-ում (1952-1958 թվականներին)։
Մրցանակներ
- ՌՍՀ պետական մրցանակ (1949, 1957)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Discogs — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|