Jump to content

Ջովդեթ Հաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ջովդեթ Հաջիև
Բնօրինակ անունՀաջիև Ահմեդ-Ջովդեթ Իսմայիլ օղլի
Ի ծնե անունHacıyev Əhməd-Cövdət İsmayıl oğlu
Ծնվել է1917 հունիսի 5[1], Շաքի, Ադրբեջան, Ռուսաստան
Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհունվարի 18, 2002(2002-01-18) (տարիքը 84)[2], Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերդասական, սիմֆոնիա, օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինԷմինե Դիլբազի
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Փառքի» շքանշան
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Jovdat Hajiyev Վիքիպահեստում

Ահմեդ-Ջովդեթ Իսմաիլ օղլի Հաջիև (ադրբ.՝ Əhməd-Cövdət İsmayıl oğlu Hacıyev), (հունիսի 18, 1917(1917-06-18), Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 2002(2002-01-18)[3], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

Ջովդեթ Հաջիևը ծնվել է 1909 թվականին Շաքիում[4]։ Առաջին կրթությունն ավարտելուց հետո, սովորել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում 1935-1938 թվականիններին։ 1938-1941թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, և պատերազմի տարիներին նրա կրթությունը մնացել է անավարտ։ Հետագայում շարունակելով կրթությունը 1947-ին սովորել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի դասարանում։ 1947-ից մինչև նրա կյանքի ավարտը նա զբաղվում էր կոմպոզիտորական գործունեությամբ։ Ջովդեթ Հաջիևը դասավանդել է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ 1957-1969 թվականներին եղել է Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր։ Նա երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ Պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն պարգը `Փառքի շքանշանով։ Ջովդեթ Հաջիևը մահացել է 2002 թվականի հունվարի 18-ին `85 տարեկան հասակում[5]։

Գլխավոր ստեղծագործությունները

  • «Sülh uğrunda»-simfonik poema («Խաղաղության համար»-սիմֆոնիկ պոեմ)
  • «Vətən»-opera, Q.Qarayevlə birgə; («Հայրենիք» օպերա, Կարա Կարաևի հետ միասին;)
  • «Azərbaycan»-suita («Ադրբեջան» սյուիտ)
  • «Zirvələrə»-simfoniya («Գագաթները» սիմֆոնիա)
  • "Şəhidlər"-simfoniya («Շեհիդներ» սիմֆոնիա)
  • "Onu zaman seçib"-simfoniya («ժամանակը ընտրեց նրան» սիմֆոնիա)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովդեթ Հաջիև» հոդվածին։