Jump to content

Դիոսկորիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պեդանիոս Դիոսկորիդեսից)
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Դիոսկորիդես
հին հունարեն՝ Πεδάνιος Διοσκουρίδης
Ծնվել էոչ վաղ քան 25 և ոչ ուշ քան 40
Անարզաբա
Մահացել էմոտ 90
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունբժիշկ, բուսաբան, դեղագործ և դեղաբան
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Pedanius Dioscorides Վիքիպահեստում

Պեդանիոս Դիոսկորիդես (լատին․՝ Pedanius Dioscorides Anazarbeus, հունարեն՝ հուն․՝ Πεδάνιος Διοσκορίδης) (ծնվել է մոտ մ.թ. 40 թվականին, Անարզաբայում (Կիլիկիա), վախճանվել է 90 թվականին), Հին հռոմեական դեղաբան, բժիշկ և բուսաբան, ծագումով՝ հույն։

Դիոսկորիդեսի հիմնական աշխատությունը՝ «De materia medica»-ն ժամանակակից բուսաբանական տերմինաբանության ամենահայտնի դասական աղբյուրն էր, որը 16 դարերի ընթացքում պահպանվեց որպես առաջատար դեղաբանական ձեռնարկ։ Հռոմի կայսր Ներոնի բանակում ծառայել է որպես բանակային վիրաբույժ, և բազմաթիվ արշավանքներում մասնակցելը առիթ է ընծայել Դիոսկորիդեսին՝ անձամբ և մոտից ծանոթանալ մի շարք երկրների բուսական աշխարհի հետ, ուսումնասիրել զանազան բույսերի առանձնահատկությունները, աշխարհագրական տարածումը, բուժական հատկանիշները։ «De materia medica»-ն պարունակում է մոտ 600 բույսերի բարձրորակ նկարագրություն, այդ թվում՝ կանեփի, մոլախինդի և անանուխի։ Աշխատությունը գրված էր մոտ 77 թվականին, հինգ գրքերով, և ներառում է մոտավորապես հազար դեղամիջոցների անուններ։

Աղբյուրներ

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 563
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոսկորիդես» հոդվածին։