Jump to content

Ուլգյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գյուղատեղի
Ուլգյուր
12-14-րդ դարերի խաչքարեր Ուլգյուր բնակատեղիում (Ռինդ)
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասՎայոց ձոր
ՀամայնքՎայոց Ձորի մարզ
Այլ անվանումներԺամիդուզ
Ուլգյուր (Հայաստան)##
Ուլգյուր (Հայաստան)

Ուլգյուր (Ժամիդուզ), միջնադարյան գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, հայտնի մանրանկարիչ Մոմիկի ծննդավայրը։

Աշխարհագրական դիրք

Վերին Ուլգյուր

Վերին Ուլգյուր բնակատեղին այժմ գտնվում Վայոց ձոր մարզի Ռինդ գյուղի հյուսիս-արևելքում[1]։

Ներքին Ուլգյուր

Ներքին Ուլգյուրը գտնվում է Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղի տարածքում՝ գյուղից 5 կմ հյուսիս[2]։

Պահպանված հուշարձաններ

2004 թվականին կատարված պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են Մոմիկի ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի` Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանա­քարերը[3]։ Ուլգյուրում մինչև այժմ կանգուն են Աստվածածին եկեղեցու պատերը, որի շուրջ կա գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս Երեցին։ Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները գտնվում են եկեղեցու բակում։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է 10-14-րդ, իսկ մեծը՝ 15-18-րդ դարերին։ Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու՝ Ասկանդրի խաչքարը։ Վերին Ուլգյուր գյուղատեղիի մյուս` Սբ Ստեփանոս եկեղեցուց, որը թվագրվում է 13-րդ դարին, պահպանվել են միայն հիմնապատերը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. ՀՀ Մշակույթի նախարարություն - Գյուղատեղի «Վերին Ուլգյուր»
  2. «Ներքին Ուլգյուր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Ուլգյուր (Ուլգուրտ)։ Մոմիկ. Մոմիկի գործերը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ