Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Շեֆլերա (անգլ.՝ Schefflera, ռուս.՝ Шеффлера, լատին․՝ Schéfflera )[1], արալիազգիներ ընտանիքին պատկանող ծաղկավոր դեկորատիվ բույս։ Հայտնի 600-900 տեսակներով դասը ներկայացնում է արալիազգիներ ընտանիքին պատկանող բույսերի կեսը։ Հանդես է գալիս ծառի, թփի և լիանների տեսքով՝ մոտավոր 4-20 մետր երկարությամբ։ Այլ կերպ կոչում է նաև ծառ հովանոց և ութոտնուկ ծառ։ Աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում։ Շեֆլերան ունի ավելի քան 590 տարատեսակ։ Բնության մեջ բարձրահասակ, մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է[2]։ Որոշ տարատեսակներ հանդես են գալիս որպես սենյակային բույսեր։
Շեֆլերայի որոշ տեսակներ հանդես են գալիս որպես սնունդ որոշ թիթեռների թրթուրների համար։ Որոշներն էլ գրավում են թռչուններին[3]։
Անվանում
Դասն անվանվել է ի պատիվ Հակոբ Քրիստիան Շեֆլերի (գերմ.՝ Jacob Christoph Scheffler, Johann Peter Ernst von Scheffler):
Դասակարգում
- Actinomorphe
- Actinophyllum
- Agalma
- Astropanax
- Bakeria
- Brassaia
- Cephaloschefflera
- Crepinella
- Didymopanax
- Dizygotheca
- Geopanax
- Heptapleurum
- Neocussonia
- Nesopanax
- Octotheca
- Parapanax
- Paratropia
- Scheffleropsis
- Sciadophyllum
- Tupidanthus
Պատկերասրահ
Ծանոթագրություններ