Jump to content

Մելանխոլիա (փորագրություն, Դյուրեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մելանխոլիա (փորագրություն Դյուրեր)
Melencolia
տեսակփորագրություն
նկարիչԱլբրեխտ Դյուրեր
տարի1514
բարձրություն23,9
լայնություն18,8
ստեղծման վայրՆյուրնբերգ
ստեղծման երկիր Գերմանիա[1]
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրայլաբանություն
նյութպղինձ
գտնվում էԷրմիտաժ
հավաքածուԿոնդե թանգարան[2], Կունստհալե (Կարլսրուե)[3], Հարավային Ավստրալիայի պատկերասրահ[4][5], Շտեդել[6], Georgium?, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[7], Museum Kunstpalast?[8], Բուդապեշտի կերպարվեստի թանգարան[9], Արվեստի ազգային պատկերասրահ[10][10][10], Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Արևմտյան արվեստի ազգային թանգարան[11], Princeton University Art Museum?[12], Մետրոպոլիտեն թանգարան[1][13], Համբուրգի պատկերասրահ[14], Իսրայելի թանգարան[15], Ֆրանսիայի ազգային գրադարան, Unterlinden Museum?[16], Քլիվլենդի գեղարվեստի թանգարան[17], Prints in the National Gallery of Art?[10][10][10], Rosenwald Collection?[10][10], Շվեդիայի ազգային թանգարան[18], Գենտի գեղարվեստի թանգարան[19] և Բրիտանական թանգարան
մասն էՎարպետաց փորագրություններ
մակագրությունMelencolia I
https://museums.gov.il/he/items/Pages/ItemCard.aspx?IdItem=ICMS_IMJ_219761, https://artsandculture.google.com/asset/YgF7QxaxiYRojg, https://webmuseo.com/ws/musee-unterlinden/app/collection/record/495, https://www.ngv.vic.gov.au/explore/collection/work/43335/, https://clevelandart.org/art/1926.211, https://www.wga.hu/html/d/durer/2/13/4/079.html, https://sempub.ub.uni-heidelberg.de/duerer.online/wisski/navigate/30747/view, http://mskgent.be/collection/work/data/2013-EQ կայք
Ծանոթագրություններ
 Melencolia I by Albrecht Dürer Վիքիպահեստում

«Մելանխոլիա» (գերմ.՝ Melencolia I), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի փորագրությունը։ Ավարտել է 1514 թվականին։ Սա Դյուրերի ամենախորհրդավոր աշխատանքներից է, աչքի է ընկնում մտքերի բարդությամբ և խորությամբ, խորհրդանիշների առատությամբ։

Փորագրության բնօրինակի չափերն են 23,9 × 18,8 սմ։

Սա Դյուրերի երեք գրաֆիկական էջերից մեկն է, որոնք արվեստի պատմության մեջ հայտնի են «Վարպետաց փորագրություններ» անվամբ։ Դրանց մեջ մտնում են հետևյալ ստեղծագործությունները` «Ասպետ, մահ և սատանա», «Սուրբ Հիերոնիմը խցում» և «Մելանխոլիա I»:

Պատկերի դետալներ և սիմվոլիկա

  • Առջևի պլանում թևավոր Գենին է, ով նստած ակնապիշ հայացքով նայում է։ Ծաղկեպասկով զարդարված գլուխը հենել է ձախ ձեռքին։ Ծնկներին դրված է գիրք, իսկ աջ ձեռքում կարկին է։ Գոտու վրա ամրացված են բանալիներ և երկու քսակ։
  • Աղորիքի վրա նստած է Պուտտոն։ Տղան թևեր ունի, ներկայացված է բարոկկո և Վերածննդի ոճով։ Խորհրդանշում է երկրային կամ հրեշտակային ոգու նախակարապետին։ Ստիլոսով գրում է մոմե տախտակի վրա։
  • Կենտրոնական կերպարի շուրջը քաոսային ձևով լցված են մուրճ, ունելիք, մեխեր, սղոց, ռանդա, քանոն և այլ գործիքներ։
  • Թևավոր կերպարի ոտքերի մոտ քնած է շունը։
  • Շինության պատերին ամրացված են կշեռք, ավազի և արեգակնային ժամացույցներ, զանգ և մոգական քառակուսի։ Չերևացող պատին հենած է աստիճան, որը տանում է դեպի վերևի հարկ։
  • Երկնքում երևում է ծիածան, իսկ հորիզոնի ներքևի մասում` պայծառ արևը, որը լուսավորում է նավահանգստային քաղաքը։ Մի թևավոր էակ պահում է փորագրության անունը կրող առարկա։
  • Գունդ և բազմանիստ, կողմնային կողերը հանդիսանում են երկու ճիշտ եռանկյուն և վեց անհամաչափ հնգանկյուն։
  • Դյուրերն ստեղծել է եվրոպական արվեստում առաջին մոգական քառակուսին 4х4 չափով։ Ցանկացած տողի, սյան, անկյունագծի, ինչպես նաև յուրաքանչյուր քառորդի և կենտրոնական քառակուսու թվերի գումարը հավասար է 34-ի։ Ներքևի շարքի մեջտեղի երկու թվերը ցույց են տալիս փորագրության ստեղծման տարեթիվը (1514)։ Ներքևի շարքի ծայրամասային երկու թվերը համապատասխանում են նկարչի անվան և ազգանվան սկզբնատառերին։

Մեկնաբանություն

  • Փորագրությունը պարունակում է մեծ թվով սիմվոլներ, որոնց մի մասը կապված է Սատուրն մոլորակի հետ (մելանխոլիկների հովանավոր մոլորակը)։ Դյուրերի ժամանակաշրջանում առանձնացնում էին մելանխոլիկների երեք տեսակ. առաջին խմբին պատկանում էին հարուստ երևակայություն ունեցողները` նկարիչները, պոետները, արհեստավորները։ Երկրորդ խմբում ընդգրկված էին այն մարդիկ, ում բանականությունը գերիշխում էր զգացմունքներին` գիտնականները, պետական գործիչները։ Երրորդ խմբին պատկանողներն ունեին հարուստ ինտուիցիա` աստվածաբանները և փիլիսոփաները։ Քանի որ Դյուրերը նկարիչ էր, իրեն դասում էր մելանխոլիկների առաջին խմբին, որի մասին վկայում է նաև փորագրության վրայի գրությունը` «MELENCOLIA I»[20]:
  • Արվեստագետ Ցեցիլյա Նեսսելշտրաուսն այսպես է մեկնաբանել այս փորագրությունը.
...Մեր առջև ծովափ է, ջրի անսահմանություն և կիսախավար երկինք` հատված ծիածանով և գիսաստղի շողերով։ Առաջին պլանում` այս ու այն կողմ դրված գործիքների միջավայրում, գլուխը ձեռքին հենած և մտամոլոր նստած է թևավոր կինը։ Ձեռքին կարկին կա, իսկ գոտուն ամրացված են բանալիներ և քսակ։ Քիչ հեռու` գետնի վրա, դրված է փայտե գնդակ, ավելի հեռվում երևում է քարե մեծ բազմանկյուն։ Կնոջ հետևում մռայլ դեմքով տղան տախտակի վրա մեծ դժվարությամբ ինչ-որ բան է գրում։ Կողքին կծկվել է շունը։ Աջ կողմում երևում է քարե շինություն, որը, ըստ երևույթին, անավարտ է, քանի որ նրան է հենած փայտե աստիճան։ Շինության պատերից կախված է ավազի ժամացույց, կշեռք, զանգ և մոգական քառակուսի։ Երկնքում` գիսաստղի շողերի մեջ, թևերը տարածել է հսկայական չղջիկը։ Նրա թևերին նկատելի է «MELENCOLIA I» գրառումը (…): Անմիջապես զգալով, որ թևավոր կնոջը պատել են կասկածը և դժգոհությունը, դիտողը, սակայն, տարբեր ակնարկների պատճառով հայտնվում է փակուղում։ Ինչու է Մելանխոլիան պատկերված թևերով, ինչ է նշանակում նրա անգործությունը, ով է հետևում պատկերված տղան, որն է մոգական քառակուսու նշանակությունը, ինչու են գործիքները թափթփված, որն է «I» թվի իմաստը։
  • Արվեստագետ Պաոլա Վոլկովան փորագրության մեջ տեսնում է Դյուրերի ինքնանկարը և այն բաժանում երեք մասի։ Առաջինը արհեստի հետ կապված մակարդակն է, որին պատկանում են տարբեր գործիքները։ Երկրորդը ինտելեկտուալ ճանաչումն է, երրորդը` անճանաչելին և աստվածայինը։ Այս մակարդակները նկարչի ներաշխարհի արտացոլումն են։ Նկարում հրեշտակը հենց Դյուրերն է։ Նրա ձեռքի կարկինը վկայում է, որ չնայած հրեշտակի անսահմանափակ ազատությանը` ամեն ինչ պետք է լինի սահմանափակ[21]։
  • Էրնեստո Ֆրեսեսն իր "Համաշխարհային արվեստի գլուխգործոցների թաքնված ուղերձները" գրքում նշում է, որ "Մեխանխոլիա II" այդպես էլ չեղավ, և փաստեր չկան, որ Դյուրերը ներդրել է այդպիսի իմաստ։ Նա ենթադրում է, որ "I"-ը թիվ չէ, այլ լատինական այբուբենի I տառն է, ընդ որում, ոչ թե միայն տառ է, այլ բառ` երկրորդ դեմքի եզակի թվի տեսքով, որը նշանակում է «հեռացիր»։ Այդ կերպ խոսքը ոչ միայն մեխանխոլիայի այլակերպ պատկերի մասին է, այլև կախարդական աղերսի` կոչված ջնջելու այն նկարչի հոգուց։

Արվեստի մեջ

  • Դեն Բրաունի «Կորուսյալ խորհրդանշան» գրքում պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը մասսոնական բուրգի առեղծվածը փորձում է բացատրել «Մելանխոլիա»-յի հետին պլանում պատկերված մոգական քառակուսու միջոցով։
  • Ֆրանսիացի գրող Անրի Լյովենբրյուկի «Դարերի կտակը» գրքի գլխավոր հերոսները փորձում են վերծանել «Մելանխոլիա» փորագրության թաքնված ուղերձը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. Joconde (ֆր.) — 1975.
  3. https://www.kunsthalle-karlsruhe.de/kunstwerke/Albrecht-D%C3%BCrer/Melencolia-I-Die-Melancholie/6ABE53364495E90C2D7B0E8D99C2B03B/
  4. Google Arts & Culture — 2011.
  5. https://www.agsa.sa.gov.au/collection-publications/collection/works/melencolia-i/26133/
  6. https://sammlung.staedelmuseum.de/de/werk/melencolia-i-die-melancholie
  7. https://collections.artsmia.org/art/113568/melencolia-i-albrecht-duerer
  8. http://www.duesseldorf.de/dkult/DE-MUS-038015/115710
  9. https://www.mfab.hu/artworks/melencolia-i/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 National Gallery of Art - Collection
  11. https://collection.nmwa.go.jp/artizewebeng/search_7_detail.php?detail_artId=G.1998-0052
  12. https://artmuseum.princeton.edu/collections/objects/8898
  13. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  14. https://www.hamburger-kunsthalle.de/ausstellungen/mit-dem-inneren-auge-sehen
  15. https://museums.gov.il/he/items/Pages/ItemCard.aspx?IdItem=ICMS_IMJ_219761
  16. https://webmuseo.com/ws/musee-unterlinden/app/collection/record/495?vc=ePkH4LF7w6yelGA1iImREikJRB8zjJDiAZodipMz8vPSE0tTi8D1Myw8AD0VLvs$&lang=de
  17. Քլիվլենդի գեղարվեստի թանգարան — 1913.
  18. http://collection.nationalmuseum.se/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=32698&viewType=detailView
  19. http://mskgent.be/collection/work/data/2013-EQ
  20. «Депрессия и Путь». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  21. Паола Волкова. "Мост над бездной" (телепередача), выпуск "Альбрехт Дюрер. Меланхолия". Производство: ИП Гранина О.Ю. по заказу ГТРК "Культура"

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանխոլիա (փորագրություն, Դյուրեր)» հոդվածին։