Մարինա Շալյապինա
Մարինա Շալյապինա | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1912 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 2009 (97 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Cimitero Laurentino |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ֆեոդոր Շալյապին |
Մարինա Ֆեոդորովնա Շալյապինա (ամուսնության ժամանակ՝ Ֆրեդի, մարտի 14, 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 2009, Հռոմ, Իտալիա), Միսս Ռուսաստան գեղեցկության մրցույթի հաղթող (1931 թվականին), Իտալիայի կինոյի դերասանուհի («Հին ժամանակներ», «Միայն քեզ համար, Լուչիա» և «Ոչ ոքի երեխաները» ֆիլմերը), Իտալիայի ծովային նավատորմի սպա, Ֆեոդոր Շալյապինի միջնեկ դուստրը՝ Մարիա Պետցոլդի հետ երկրորդ ամուսնությունից[1]։
Կենսագրություն
1906 թվականին Մոսկվայում կայացած ձիարշավում Ֆեոդոր Շալյապինը ծանոթացավ Մարիա Պետցոլդի հետ։ Այդ ժամանակ Շալյապինն ու Մարիա Պետցոլդը արդեն ընտանիք ունեին։ Մարիա Վալենտինովնան երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ Շուտով Մարիա Պետցոլդը Շալյապինի մոտ տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։ Առանց ամուսնալուծության, նրանք ապրում են քաղաքացիական ամուսնությամբ, ծնվում են նրանց երեք դուստրերը՝ Մարտան (1910-2003), Մարինան (1912-2009) և Դասիան (1921-1977)[2]։
Մանկության տարիներին Մարինան հիվանդացել է տուբերկուլյոզով և բժիշկները խորհուրդ են տվել պետերբուրգյան կլիման փոխարինել հարավային կլիմայի։ 1922 թվականին՝ 10 տարեկան հասակում, Մարինան ամբողջ ընտանիքով արտագաղթել է Ռուսաստանից և բնակություն հաստատել Փարիզում։ Այստեղ Մարինան պար է սովորել Մաթիլդա Կշեսինսկայայի բալետային ստուդիայում։ Սակայն նա փորձի ժամանակ ընկնելու հետևանքով վնասվածք է ստացել, և նրան վիճակված չի եղել բալետի պարուհի դառնալ։
1931 թվականին Մարինա Շալյապինան հաղթել է Միսս Ռուսաստան գեղեցկության մրցույթում, որը 1927 թվականից ամեն տարի անցկացվում էր Փարիզում ռուս էմիգրանտ աղջիկների շրջանում։
Մարինա Շալյապինան կրթությունը շարունակել է Նյու Յորքում, որտեղ սովորել է Ինտերիերի և դիզայնի ակադեմիայում։ Ամերիկայից Մարինան Ավստրիա է տեղափոխվել Վիեննա, որտեղ սովորել է թատրոնի ռեժիսորի մասնագիտությամբ։ Վիեննայից դասական բալետի մասին ֆիլմի վրա աշխատելու համար նա մեկնել է Իտալիա, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Լուիջի Ֆրեդիին։ Լուիջի Ֆրեդին բազմաթիվ տաղանդների հավակնորդ էր[3]՝ լրագրող և ադմինիստրատոր, նա կանգնած էր իտալական կինոյի արմատներում՝ զբաղեցնելով Իտալիայի մամուլի և պրոպագանդայի նախարարությանը կից կինեմատոգրաֆիական դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնը[4]։ Նրա այլ նվաճումների թվում Ֆրեդին առաջին Վենետիկի կինոփառատոնի կազմակերպիչն էր, իսկ 1937 թվականին նրա ակտիվ մասնակցությամբ բացվեց այն ժամանակ Եվրոպայում խոշորագույն Չինեչիտտա կինոստուդիան, որտեղ նա հանդես էր գալիս որպես պրոդյուսեր և Մարինա Շալյապինա-Ֆրեդիին նկարահանել է «Հին ժամանակներ», «Միայն քեզ համար, Լուչիա» և «Ոչ ոքի երեխաները» երեք կինոնկարներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարինա Շալյապինա-Ֆրեդին աշխատում էր զբոսանավի վրա, էքսկուրսիաներ, երաժշտական հանդիպումներ էր անցկացնում։ Մարինան կրում էր Իտալիայի ծովային նավատորմի սպայի կոչումը[5]։ Մարինա Ֆեոդորովնա Շալյապինա-Ֆրեդին տիրապետում էր հինգ լեզուների։
Լուիջի Ֆրեդդիի հետ ամուսնությունից ծնվել է Անժելա Ֆրեդի Մոնտեֆորտեն, որն ապրում է Իտալիայում[6]։
Մահացել է 2009 թվականի հուլիսի 14-ին՝ 97 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
- ↑ «На 98-м году жизни скончалась дочь Федора Шаляпина». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ В Риме скончалась дочь Федора Шаляпина
- ↑ Le cinéma, grosse caisse du régime fasciste Արխիվացված 2009-07-22 Wayback Machine (իտալ.)
- ↑ Jacqueline Reich and Piero Garofalo, eds. Re-viewing Fascism: Italian Cinema, 1922—1943 Bloomington: Indiana University Press, 2002 xiv + 368 pp. ISBN 0-253-34045-4 ISBN 0-253-21518-8(անգլ.)
- ↑ Умерла последняя дочь Федора Шаляпина
- ↑ Марина Федоровна Шаляпина-Фредди. Биографическая справка
|