Jump to content

Մասանաո Աոկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մասանաո Աոկի
ճապ.՝ 青木正直
Ծնվել էմայիսի 14, 1931(1931-05-14)[1]
Հիրոսիմա, Ճապ��նիա[2]
Մահացել էհուլիսի 24, 2018(2018-07-24)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Մասնագիտությունտնտեսագետ, ճարտարագետ, ինժեներ-էլեկտրիկ, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Օսակայի համալսարան, Gifu Shotoku Gakuen University?, Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[1] և Տյուո համալսարան
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա[2], Մակրոէկոնոմիկա[3] և econophysics?[3]
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերՏոկիոյի համալսարան (1955)[2] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1960)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ճապոներեն
Գիտական ղեկավարՋերալդ Էստրին[5]
Եղել է գիտական ղեկավարMaxwell Joo Rhee?[5] և Ugyeong Jeong?[5]
Պարգևներ

Մասանո Աոկի (ճապ.՝ 青木 正直, անգլ.՝ Masanao Aoki, մայիսի 14, 1931(1931-05-14)[1], Հիրոսիմա, Ճապոնիա[2] - հուլիսի 24, 2018(2018-07-24)[1]), ճապոնացի տնտեսագետ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

1953 թվականին ֆիզիկայի բակալավրի կոչում է ստացել Տոկիոյի համալսարանում[6]։

1955 թվականին ֆիզիկայի մագիստրոսի կոչում է ստացել Տոկիոյի համալսարանի Բարձրագույն դպրոցում։ 1960 թվականին ինժինիրինգի դոկտորական աստիճան է ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում։ 1966 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանում։ 1979 թվականից՝ Էկոնոմետրիկ միության անդամ է։ 1981—1985 թվականների ընթացքում եղել է Օսակայի համալսարանի Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր։ 1993 թվականից Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։ 1999—2003 թվականների ընթացքում եղել է Գիֆու համալսարանի տնտեսագիտական տեղեկատվության ամբիոնի պրոֆեսոր։ 2006 թվականին դարձել է Ոչ միատեսակ փոխազդող գործակալների հետ տնտեսագիտության միջազգային միության հիմնադիրներից մեկը (Economic Science with Heterogeneous Interacting Agents – ESHIA), որ թողարկում է սեփական ամսագիրը՝ Journal of Economic Interaction and Coordination (JEIC)։ Միությունը համախմբում է գործակալային մոդելավորման ոլորտում կատարվող հետազոտությունները[6]։

Հիմնական գաղափարներ

Մասանաոն գործածել է կառավարման տեսությունը դինամիկ ծրագրավորման հետ միասին, որտեղ ստոխաստիկ ապրոքսիմացիան օգտագործվել է տնտեսական մոդելավորման համար[6]։ Ներդրել է ապակենտրոնացված և խոշորամասշտաբ համակարգի գործարկման գնահատման չափանիշ, որտեղ ներկայացրել է համակարգերի տեսության կառավարելիույունը և նպատակները մակրոտնտեսության մեջ օգտագործելու համար։ Մասանոն գործածել է կառավարման տեսությունը և համակարգերի տեսությունը ինչպես բաց երկսեկտորային տեսության, այնպես էլ նորդասական տնտեսական մոդելի դինամիկ վերլուծության համար[6]։ Մասանոն զորգացրել է ժամանակաին շարքերի և տնտեսագիտական տվյալների եհտ դրանց գործածության մոդելների նոր ալգորիթմը, իսկ ագրեգացման առաջարկված մեթոդը դինամիկ համակարգում համեմատվում է Գրենջերի ինտեգրացման մեթոդի հետ[6]։ Մասանաոն նաև նշում է, որ տնտեսության ոլորտում կարող է լինել հավասարակշռությու, սակայն անհատական մակարդակով հավասարակշռություն լինել չի կարող, քանի որ ընկերությունը կամ գերարտադրում է, կա՛մ թերարտադրում։ Տնտեսության մեջ հավասարակշռությունը կարող է վերլուծվել հիմնական կինետիկական հավասարման օգնությամբ[6]։

Մասանաոն Աոկի-Յոսիկավա մոդելի համահեղինակն է[7], որը նմանակում է աշխատանքի արտադրողականության դիտարկվող բաշխումը, որը կախված է ամբողջական պահանջարկից։ Երբ ամբողջական պահանջարկը աճում է, ավելի շատ մարդիկ են աշխատում կազմակերպություններում ավելի մեծ արտադրողականությամբ, այդկեպ՝ գործազրկության մակարդակը նվազում է, ինչն էլ համապատասխանում է արդյունավետ պահանջարկի քեյնսյան սկզբունքին[8]։

Մատենագրություն

Ծանոթագրություններ