Jump to content

Հեքիաթների շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հեքիաթների շատրվան
Տեսակշատրվան, ornamental garden? և արձանախումբ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՖրիդրիխսհայն Կրոյցբերգ[1]
ՎայրFriedrichshain?[1]
Ճարտարապետական ոճնեոբարոկկո
ՇինանյութՏրավերտին[1], կրաքար[1], ավազաքար[1], կոփածո երկաթ[1] և փայտ[1]
Առաջին հիշատակում1901
Հիմնադրված է1913[1]
Սկսել է աշխատել1913
ՃարտարապետԼյուդվիգ Հոֆման[1]
Ժառանգության կարգավիճակմշակութային ժառանգության համալիր և Heritage monument in Berlin?[2]
Քարտեզ
Քարտեզ

Հեքիաթների շատրվան, գտնվում է Ֆրիդրիխսհայն ազգային պարկում (գերմ.՝ Märchenbrunnen im Volkspark Friedrichshain)։ Համարվում է Բեռլինի առավել հետաքրքիր քաղաքային շատրվաններից մեկը, որը պատկանում է պահպանվող ճարտարապետական հուշարձանների թվին։

Կառուցման պատմություն

Հեքիաթների շատրվան նախագիծ, ճարտարապետ՝ Լյուդվիգ Հոֆման, մոտ 1905 թվական
Մոնդրագոնե Վիլլա, փորագրանկար, 1620

19-րդ դարի վերջին Բեռլինի քաղաքային ուժերը որոշեցին ձևավորել Ֆրիդրիխսհայն ազգային պարկի մուտքը։ 1896 թվականից շինարարության գծով քաղաքապետի խորհրդականի պաշտոն ստանձնած ճարտարապետ Լյուդվիգ Հոֆմանն առաջարկում է պարկում hեքիաթների շատրվան կառուցել։ Որպես յուրօրինակ ուղենիշ՝ ճարտարապետն իր համար ընտրում է Ֆրասկատի քաղաքի մոտ գտնվող Մոնդրագոնե վիլլայի ջրային թատրոնը (գերմ.՝ Wassertheater)[3]։

Նախագծի առաջին տարբերակը ներկայացվել է 1901 թվականին Բեռլինի մեծ գեղարվեստական ցուցահանդեսին։ Վիհլեմ II կայսերը նախագիծն ընդհանուր առմամբ դուր եկավ, բայց նա առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել։ Շատրվանի ստեղծման երկարատև պատմությունը Լյուդվիգ Հոֆմանը նկարագրել է իր հուշերում։ Առաջին էսքիզն արվել է 1901 թվականին ավարտված Հաղթանակի ճեմուղու տպավորության տակ։ Սակայն հասկանալով, որ դա քիչ է հուզում երեխաներին, և հաշվի առնելով նրանց սերն արկածների նկատմամբ՝ Հոֆմանը հետզհետե փոփոխեց նախագիծը։ Ի սկզբանե ծանրաքաշ սյունաշարը նա փոխեց արտաքնապես ավելի թեթև կիսակլոր կամարով, որը վերևում ավարտվում է բազրիքով՝ զարդարված տարբեր վայրի կենդանիների կերպարներով[3]։

Նախագծի մշակման և ճարտարապետական նախագծման վրա ծախսվել է չորս տարի։ Շինարարական աշխատանքները հաստատվել են միայն 1907 թվականին։ Շատրվանի ստեղծման և հարակից տարածքի բարեկարգման համար ծախսը կազմել է 960 000 ոսկե մարկ, ինչը ներկայումս հավասար է 4 850 000 եվրոյի։ Աշխատանքի հիմնական ցիկլը տևել է 6 տարի (1907֊1913)։ Վիհլեմ II-ի գահակալման 25֊ամյակին՝ 1913 թվականի հունիսի 15-ին, Հեքիաթների շատրվանը հանդիսավոր բացվեց հասարակության համար[4]։

Սոցիալ֊դեմոկրատները, 1912 թվականին մեծ հաջողությունների հասնելով Ռայխստագի ընտրություներում, հոբելյանական օրերն օգտագործեցին որպես քարոզչություն՝ միապետության դեմ։ Նրանց «Ֆորվերտս» թերթը շատրվանների բացման օրը հաղորդեց հետևյալը․

Երբ կիրակի շատրվանների վրայից կհանեն ծածկոցները, կբացվեն հեքիաթային խմբերը՝ որպես պրոլետարիատի նախազգուշացում, որ աշխատողները դեռ պետք է աբսոլյուտիզմը վերածեն ստահոդության[5]։

Սակայն հանդիսատեսի անկեղծ ուրախությունը թաքցնել չհաջողվեց, և 4 օր հետո այդ նույն թերթում գրվեց․

Ֆրիդրիխսհայմի հաջողությունը հոբելյանական օրերի տոնակատարության ամենագրավիչ բանն էր, որովհետև բոլորն այն դիտում էին որպես իսկապես գեղարվեստական իրադարձություն[6]։

Դիզայն

Համալիրի ընդհանուր չափերն են՝ 90x172 մետր։ Համալիրի գլխավոր հատվածը՝ 34x54 մ չափով, կառուցված է նեո-բարոկկո ոճով։ Համալիրի գլխավոր հատվածի ջրային ավազանը կառուցված է չորս հարթ կասկադային աստիճանների տեսքով՝ մեկ մեծ և ինը փոքր շատրվաններով, որոնք համալրված են գորտերի 7 ֆիգուրներով, որոնք նույնպես ջուր են ցայտում։ Գորտերից մեկն առանձնանում է որպես Արքայադուստր գորտ։ Շատրվանի այդ հատվածի քանդակները պատրաստված են խեցեքարից։ Արևելքից կասկադային ջրավազանը փակվում է կիսակլոր կամարով։ Կամարի ինը անցքերում տեղադրված են մեծ քարեր՝ զարդարված շան գլուխներով։ Վերևում կիսակլոր կամարն ավարտվում է ազգային և գրական հեքիաթների տարբեր կենդանիների քանդակներով։ Լյուդվիգ Հոֆմանն իր քաղաքաշինական պրակտիկայում լուրջ ուշադրություն է հատկացրել քանդակագործությանը, որը, ըստ նրա, Բեռլինում բավարար չէր ներկայացված[4]։

Քանդակ

1905 թվականին Լյուդվիգ Հոֆմանի հրավերով էսքիզների և հեքիաթային կերպարների ֆիգուրների ստեղծման վրա սկսեցին աշխատել Հարավային ��երմանիայից եկած 3 քանդակագործներ՝ Յոզեֆ Ռաուխը (1868֊1921), Իգնատիուս Տաշները (1871֊1912) և Գեորգ Վրբան (1872֊1939)։ Նրանց կողմից ստեղծվեց քանդակներով ձևավորման ընդարձակ ծրագիր, որը ներառում էր 106 ֆիգուր և ուղղակի դեկորատիվ տարրեր[3][7]։

Փոստային բացիկ, 1913 ԳԴՀ ժամանակներում, 1968

Շատրվանի զարդարման համար նախ և առաջ ընտրվեցին Գրիմ Եղբայրների հայտնի հեքիաթների կերպարները՝ Հենզելն ու Գրետելը, Կոշկավոր կատուն, Մոխրոտըը, Կարմիր գլխարկը, Սպիտակաձյունիկը, Քնած գեղեցկուհին կամ միջնադարյան լեգենդների կերպարները, օրինակ՝ Ռյուբեցալը[7][7]։

Իգնատիուս Տաշների քանդակները։ 2007-2009 թվականների լուսանկարներ
Սպիտակաձյունիկը և թզուկները Երջանիկ Հանսը

Իգնատիուս Տաշները, որը նախկինում համագործակցել էր Հոֆմանի հետ Բեռլինի դպրոցների նախագծման ժամանակ, ստեղծեց տասը կենտրոնական քանդակ, որոնք եզերապատում են համալիրի կոմպոզիցիան։ Մեկնաբանելով հեքիաթները՝ թզուկներից մեկին, որը պառկած է Սպիտակաձյունիկի ոտքերի մոտ, քանդակագործն անսխալ հաղորդել է գերմանացի նկարիչ Ադոլֆ ֆոն Մենցելի դիմագծերը, որը մահացել է 1905 թվականին, երբ ձևավորվում էր շատրվանը։ Ժամանակակիցները ենթադրեցին, որ քանդագործ Իգնատիուս Տաշներն այդպես իր լուռ բողոքն է արտահայտել Մենցելի հիշատակին հուշարձան կառուցելու գաղափարը մերժելու դեմ։ Մենցելի «Երկաթագլանման գործարան» նկարը, որտեղ պատկերված էին արդյունաբերական ցեխերի աշխատանքային ծանր պայմանները, դժգոհություն առաջացրեց կայսեր մոտ։ Նման մեկնաբանություն կասկածներ էր հարուցում, քանի որ Պրուսիայի պատմության մեջ Մերցելի դերը բարձր էր գնահատվում և պետության ղեկավար Վիհլեմ II-ն անձամբ մասնակցեց նկարչի հանդիսավոր հուղարկավորությանը[8][9]։

Յոզեֆ Ռաուխի քանդակած որսի 14 մարմարյա քանդակները զարդարում են կամարի վերին բազրիքները[7]։

Կամարի հետևում՝ ոչ շատ մեծ հեռավորության վրա տեղադրված է «Դելֆին» (գերմ.՝ Delphinbrunnen) շատրվանը, որի համար քանդակագործ Գեորգ Վրբան ստեղծեց չորս խումբ երեխաների, որոնք լողում են դելֆինների վրա։ Դրանք տեղակայված են շարտվանի շրջակայքում 8 մետր շառավղով։ «Դելֆին» շատրվանն ունի ազատ շրջանցում՝ շրջապատված թփերով և ծաղկաթմբերով՝ առասպելական կերպարների քանդակներով, որոնք ևս քանդակել է Գեորգ Վրբան[10]։

Ավերում և վերականգնում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հատկապես Բեռլինի համար ընթացող մարտերի ժամանակ՝ 1945 թվականին, պարկը և հեքիաթների շատրվանը զգալիորեն ավերվեց։ Պատերազմից հետո պարկի շատ քանդակներ անհետացան։ Դրանք գտան միայն 1950 թվականին Ֆրիդրխսհայնի մոտ գտնվող պարտեզներից մեկի բարձր պատի հետևում՝ էապես վնասված վիճակում։ Ցավոք, հնարավոր չեղավ գտնել Վրբայի քանդակները՝ Տիկին Ձնաբուքը, մարդակերը (գերմ.՝ Menschenfresser) և հսկայի դուստրը (գերմ.՝ Riesentochter), որոնք նախկինում թփերի մեջ էին տեղադրված[7]։

Վնասված քանդակները։ 1950 թվականի ֆոտոարխիվ

Պատերազմի արդյունքում առաջացած վնասները վերականգնելու համար ԳԴՀ-ի իշխանությունները մի քանի փուլերով լայնածավալ վերականգնողական աշխատանքներ կատարեցին՝ 1951-1952, 1972-1973, 1982-1983 թվականներին[3]։

Հետպատերազմյան վերականգված համալիրը։1951֊1952 թվականների ֆոտոարխիվ

1990 թվականին Գերմանիայի միավորումից հետո պարկի մշտական խնդիրը դարձավ վանդալիզմը։ 2005 թվականին սկսվեց կապիտալ վերանորոգում։ 13 միլիոն եվրոյի հասնող ծախսերը 90 %-ով ծախսվել են Բեռլինի, դաշնային կառավարության և Եվրոմիության բյուջեից։ Մնացածն իրենց վրա են վերցրել մասնավոր հատվածի հովանավորները։ 2007 թվականի ամռանը հեքիաթների շատրվանը կրկին վերաբացվեց երկամյա վերականգնումից հետո[11]։

Վերականգնված հեքիաթային կերպարներ
Կարմիր գլխարկ Մոխրոտ Քնած գեղեցկուհին
Հենզել Եղբայրը և քույրը Գրետել
Կոշկավոր կատուն Ռյուբեցալ Յոթ ագռավ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bildhauerei in Berlin — 2004.
  2. Berlin cultural heritage database / Senate Department for Urban Development and the Environment
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Märchenbrunnen Obj.-Dok.-Nr.: 09085007». stadtentwicklung.berlin.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.(գերմ.)
  4. 4,0 4,1 Ludwig Hoffmann: «Lebenserinnerungen eines Architekten» S. 154 ff, 224 ff. Gebr. Mann Verlag, Berlin 1996. ISBN 3-7861-1388-2(գերմ.)
  5. Der Vorwärts, 15. Juni 1913 (գերմ.)
  6. Der Vorwärts, 19. Juni 1913 (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Volkspark Friedrichshain
  8. Günter Koch. Der Märchenbrunnen — Kleinode der Großstadt. Artikel in der «Berliner Zeitung» vom 22. Oktober 1981 und eine folgende Leserzuschrift vom 26. November 1981: Verkleideter Menzel — nun suchen Sie einmal (գերմ.)
  9. Bernd Heimberger. Wo Menzel als Zwerg bei Schneewittchen platziert ist. Artikel in der Gewerkschaftszeitung «Tribüne» vom 30. Juni 1983 (գերմ.)
  10. «Delphinbrunnen». stadtentwicklung.berlin.de. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին. (գերմ.)
  11. «Öffentliche Brunnen in Berlin». stadtentwicklung.berlin.de. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.(գերմ.)

Գրականություն

  • Ludwig Hoffmann: Lebenserinnerungen eines Architekten. Gebr. Mann Verlag, Berlin 1996. 154 ff, 224 ff. ISBN 3-7861-1388-2(գերմ.)
  • Rolf Pfeiffer: Am Brunnen vor dem Königstore. Artikel in der Zeitschrift «Die Wochenpost» von 1982(գերմ.)
  • Georg Dehio et al. (Hrsg.): Handbuch der deutschen Kunstdenkmäler Berlin. München, Berlin 2000, S. 206. ISBN 3-422-03071-9(գերմ.)
  • Jan Feustel: Spaziergänge in Friedrichshain. Berlin 1994, S. 16 ff.; ISBN 3-7759-0357-7(գերմ.)
  • Baumeister, Architekten, Stadtplaner, 1987 / Seite 290(գերմ.)
  • Ludwig Hoffmann, 1983 & Götz, N./Berger, Ursel/ Ignatius Taschner. Ein Künstlerleben zwischen Jugendstil und Neoklassizismus, München 1992 Bau- und Kunstdenkmale Berlin I, Berlin 1983 / Seite 435 f.(գերմ.)
  • Topographie Friedrichshain, 1996 / Seite 76, 98-100(գերմ.)
  • Lenné, Peter Joseph,, Peter Joseph Lenné, Volkspark und Arkadien, 1989, Nicolai, Berlin(գերմ.)
  • Erdmann, Ottomar -, Plan des Friedhofs der März-Gefallenen im Friedrichshain — Lithographie in der Herzog-August-Bibliothek zu Wolfenbüttel — aus der Reihe: Berlin Edition — Band: BE 01018, 1988, Archiv Verlag — ca. 1988, (Braunschweig)(գերմ.)
  • 7 Hefte: Die Entwicklung der städtischen Gartenanlagen in den Jahren 1900—1937./ Begleiter durch des Volkspark./ 1991, Kiel, Landeshauptstadt Kiel, 1991—2006.(գերմ.)
  • Buttlar, Florian von; Hg., Peter Joseph Lenné. Volkspark und Arkadien, 1989, Nicolaische Verlagsbuchhandlung, Berlin(գերմ.)
  • Zoran terzic & uta karstein u.a texte deutsch/ englisch, 7. werkleitz biennale happy believers volkspark halle 2006, Werleitz-gesellschaft, 2006(գերմ.)
  • Von Rimscha, Björn, Spunk Seipel und Nicolas Sustr: Friedrichshain-Anthologie,, 2001, Books on Demand(գերմ.)
  • Paris, Helga: Fotografien 1993—1997. Friedrichshain. Erinnerungen an Z. Il Legionario. Podróz Polska. (Ausstellung: Fotogalerie Kulturamt Friedrichshain, 11. April — 17. Mai 1997)., 1997, Fotogalerie Kulturamt Friedrichshain, Berlin(գերմ.)

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են