Հայաստանի կլիմա
Արտաքին տեսք
Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը (Մեծ Կովկաս, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբեր) - 71° (հունիս) անկյուն է կազմում, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 15 ժ 3 ր - 9 ժ 17 ր։
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի կլիմա կատեգորիայում։ |
|