Կարեն Գևորգյան (ռեժիսոր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գևորգյան (այլ կիրառումներ)
Կարեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1963) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1967) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Գործունեության տարիներ | 1963 — այսօր |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0315359 |
Կարեն Սարգիսի Գևորգյան (մայիսի 7, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսական և հայկական կինոռեժիսոր և սցենարիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Կենսագրություն
Կարեն Սարգիսի Գևորգյանը ծնվել է 1941 թվականի մայիսի 7-ին Երևանում։ Այստեղ 1956 թվականին ավարտել է երաժշտական դպրոց։
1963 թվականին ավարտել է ՌՊԿԻ-ի (ВГИК) օպերատորական ֆակուլտետը (Բ. Վոլչեկի արհեստանոց)։ 1963-1964 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին Մոսկվայում ավարտել է բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Լեոնիդ Տրաուբերգի արհեստանոց)։ Աշխատել է «Մոսֆիլմ», «Ցենտրնաուչֆիլմ», Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1970-1981 թթ. աշխատել է Հայֆիլմում, որտեղից վտարվել է «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի արգելվելուց հետո։ Հետագայում աշխատել է «Լենտելեֆիլմ» Դովժենկոյի անվան ստուդիայում (Կիև)։ 1993 թվականին ստեղծում է «Նավիգատոր» ստուդիան «Նոր հայկական տարեգրություն» նախագծի համար և նկարահանումներ է անում արցախյան պատերազմի դաշտում։ 2009 թվականից նկարահանում է Հայաստանի պատմության մասին վավերագրական ֆիլմերի շարք։ Դասավանդում է СПбГУКиТ-ում, վարում է հեռուստատեսության և խաղարկային կինոյի ռեժիսորների արհեստանոց։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1962 | Տերն ու ծառան, գեղ. | օպերատոր |
1963 | Ճարտարապետություն, վավերագրական | սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր |
1969 | Կապա, կարճ. | ռեժիսոր |
1969 | Ճառ, վավերագրական | սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր |
1973 | Ակադեմիկոս Կնունյանց, Ցենտրնաուչֆիլմ, | ռեժիսոր |
1974 | Այստեղ, այս խաչմերուկում | սցենարիստ (Մ. Մնացականյանի հետ), ռեժիսոր |
1976 | Օգոստոս | ռեժիսոր |
1981 | Հրաժեշտ սահմանագծից անդին | սցեն. (Ա.Դիվանյանի հետ), ռեժիսոր |
1982 | Մտիր այս աշխարհը, վավ. | ռեժիսոր |
1983 | Իվան Պավլով. Ճշմարտության որոնումներ, Լենտելեֆիլմ | սցեն. (Վ. Մակեդոնսկու և Ս. Վորոնինի հետ), ռեժիսոր (Վ. Մակեդոնսկու հետ) |
1986 | Գիտեմ միայն ես, Լենֆիլմ | ռեժիսոր |
1990 | Ծովի եզրով վազող չալ շունը, Դովժենկոյի անվան ստուդիա | սցեն. (Տ. Օկեեվի հետ), օպեր. (Ի. Բելյակովի և Ռ. Վաթինյանի հետ), ռեժիսոր |
1996 | Համեցեք դժոխք, վավերագրական | սցենարիստ, ռեժիսոր |
1998 | Կոչեմ ապրողաց, վավերագրական | սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր |
1998 | Մեր խաչը, վավերագրական | սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր |
1998 | Ճամփաբաժան, վավերագրական | սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր |
2000 | Հայոց տուն | ռեժիսոր |
2004 | Պատերազմ առանց մեկնաբանության | ռեժիսոր |
Հոդվածներ
- «Искусство кино», 8-1996, с. 121—122 (Карен Геворкян «Вина»).
Արտաքին հղումներ
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Հայ օպերատորներ