Jump to content

Խենթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Խենթը
ՀեղինակՐաֆֆի
Անվանվել էՍամսոն Տեր-Պողոսյան
Տեսակգրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1881

«Խենթը», հայ գրող Րաֆֆու վեպերից։

Ստեղծում

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացավ նաև «Խենթը» վեպը, որը նա գրեց 1881 թվականին[1]։ Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախա��իպը հանդիսացել է ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը[2]։

Սյուժե

Վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին։ Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը։ Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում։

Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը։ Ալաշկերտի Օ... գյուղում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին։

Վարդանը սիրում է տանուտեր Խաչոյի աղջիկ Լալային, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրան սիրում են նաև Ֆաթթահ Բեկը և Էֆենդին։ Թովմաս Էֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները, Սալմանը, Վարդանը։ Լալան փախուստի է դիմում։

Թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է։ Վարդանը, որը ձերբակալումից հետո հայտնվել էր Բայազետի բերդում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո սկսում է փնտրել Լալային, սակայն գտնում է միայն նրա գերեզմանը։ Լալայի շիրիմը գրկած Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը[3]։

Մտքեր գրքից

Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե։ Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից
Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում։ Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ։ Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա…
- Սալման, այսպիսով Րաֆֆին արտահայտում է իր դժգոհությունը եկեղեցու կողմից քարոզված համբերությանը և հնազանդությանը

Ծանոթագրություններ

  1. «Րաֆֆի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Այսօր Րաֆֆու Խենթի հերոսի նախատիպի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի ծննդյան օրն է
  3. Տարընթերցում

Արտաքին հղումներ