Լիկա Յանկո
Լիկա Յանկո | |
---|---|
Ի ծնե | ալբ․՝ Evangjelia Grabova և բուլղար․՝ Евангелия Грабова |
Ծնվել է | մարտի 19, 1928[1] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Վախճանվել է | հունիսի 22, 2001[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Lika Yanko Վիքիպահեստում |
Լիկա Յանկո (բուլղար․՝ Лика Янко, իսկական անուն ազգանունը՝ Եվանգելիա Գրաբովա, մարտի 19, 1928[1], Սոֆիա, Բուլղարիա - հունիսի 22, 2001[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարչուհի[2]։
Կենսագրություն
Ծնվել է ալբանացի գաղթականների ընտանիքում։ Հայրը եղել է հասարակական գործիչ, Բուլղարիայի ալբանական մշակութային ընկերությունների միության նախագահ։ Սովորել է Սոֆիայի Ֆրանսիական քոլեջում, որտեղ առաջին անգամ ծանոթացել է այնպիսի արվեստագետների ստեղծագործություններին, ինչպիսիք են Սեզանը, Վան Գոգը, Գոգենը, որոնք հետագայում ազդել են նրա աշխատանքների վրա։ 1946 թվականին ընդունվել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիա։ Սովորել է գեղանկարչական արվեստ պրոֆեսորներ Դեչկո Ուզունովի և Իլյա Պետրովի դասարանում։ Նա չի ավարտել ուսումը։
1967 թվականին Սոֆիայում իր առաջին անհատական ցուցահանդեսի լուրջ քննադատությունից հետո, որը ժամկետից շուտ է փակվել, նա չի ցուցադրվել մինչև 1981 թվականը, երբ նրան հրավիրել է մասնակցելու Լյուդմիլա Ժիվկովան՝ ԲԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Տոդոր Ժիվկովի դուստրը։ 1970-ականների կեսերին օտարերկրյա դեսպանատները սկսել են գնել Յանկոյի կտավները, որոնք բարձր են գնահատվել եվրոպացի փորձագետների կողմից։ Իր կյանքի ընթացքում նա անցկացրել է 7 անհատական ցուցահանդես։ Իր կենդանության օրոք իր 82 կտավներ նվիրել է Սոֆիայի քաղաքային արվեստի պատկերասրահին։
Լիկա Յանկոյի կտավները պահվում են Բուլղարիայի գրեթե բոլոր արվեստի պատկերասրահներում, ինչպես նաև երկրի դիվանագիտական հաստատություններում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում և շատ այլ երկրներում։
Մահացել է թոքաբորբից։
Հիշատակ
Սոֆիայում հուշատախտակ է տեղադրվել այն տան պահին, որտեղ ապրել է նկարչուհին։
- 2009 թվականին ալբանական փոստը թողարկել է նրա պատկերով նամականիշ։
Գրականություն
- Димитър Аврамов. Лика Янко, София: Център за изкуства «Сорос», 2000, 76 стр.
- Кремена Зотова. В света на Лика Янко, София: Народна библиотека «Св. св. Кирил и Методий», 2004
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիկա Յանկո» հոդվածին։ |
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Սոֆիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 22 մահեր
- 2001 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բուլղարացի նկարչուհիներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ժամանակակից արվեստագետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բուլղարացի արվեստագետներ
- Ստեղծագործական կեղծանուններ