Իսլանդական կրոն
Տեսակ | տարադրամ և crown? |
---|---|
ISO 4217 կոդ | ISK |
Երկիր | Իսլանդիա |
Ներդրման ամսաթիվը | դեկտեմբերի 1, 1918 |
Պաշտ օգտագործողներ | Իսլանդիա |
Նշան | kr և kr |
Կենտրոնական բանկ | Իսլանդիայի Կենտրոնական բանկ |
Տպող | De La Rue |
Իսլանդական կրոն (իսլ.՝ íslensk króna), Իսլանդիայի դրամական միավորը։ Ներմուծվել է 1885 թվականին։
Սկզբում կրոնը բաղկացած էր 100 էյրեից (իսլ.՝ eyrir, հոգն. թվով՝ իսլ.՝ aurar), բայց 1995 թվականի հունվարի 1-ից էյրեն չի շրջանառվում կանխիկ դրամաշրջանառության մեջ։ 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն 1998 թվականի ապրիլի 27-ի թիվ 36 օրենքի, հաշվարկների ժամանակ գումարները պետք է կլորացվի մինչև 50 էյրե[1]։ 2002 թվականի սեպտեմբերին ընդունվել է մի օրենք, որը վերացրել է կրոնների բաժանումը փոքր միավորների 2003 թվականի հոկտեմբերի 1-ից։ Ներկայումս Իսլանդիայում մանրադրամային միավոր պաշտոնապես գոյություն չու��ի։
Մետաղադրամներ
Մետաղադրամների հատումը կրոններով սկսվել է 1925 թվականին։ Սկզբում բոլոր մետաղադրամների վրա տեղադրվել է Քրիստիան X-ի միացագիրը։ 1944 թվականին Իսլանդիան հռչակվել է հանրապետություն, 1946 թվականին սկսվել է մետաղադրամների հատումը առանց թագավորական խորհրդանիշերի։
1981 թվականի հունվարի 1-ին տեղի է ունեցել իսլանդական կրոնի անվանական արժեքի փոփոխություն 100:1 համամասնությամբ և թողարկվել են նոր մետաղադրամներ։ 1981 թվականի էյրեի նմուշային մետաղադրամները բաղկացած էին արույրից, իսկ կրոնների մետաղադրամները՝ պղինձ-նիկելե համաձուլվածքից։
Իսլանդական մետաղադրամները հատվել են Դանիայի թագավորական դրամահատարանում, Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանում և Բիրմինգհեմի մասնավոր դրամահատարանում։
Մետաղադրամները շրջանառությունում | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական արժեք (կրոն) |
Տրամագիծ (մմ) |
Հաստություն (մմ) |
Զանգված (գ) |
Նյութ | Նկարագրություն | ||
[1] | 1 | 21,50 | 1,66 | 4,50 | պղինձ+նիկել | Դարձերես. անվանական արժեք, ատլանտյան ձողաձուկ։ Թողարկման տարիներ. 1981 1984 1987 | ||
[2] | 4,00 | պողպատ, երեսպատված նիկելով | Թողարկման տարիներ. 1989 1991 1992 1994 1996 1999 2000 2003 2005 2006 2007 2011 | |||||
[3] | 5 | 24,50 | н/д | 6,50 | պղինձ+նիկել | Դարձերես։ անվանական արժեք, սպիտակակող դելֆին։ Թողարկման տարիներ. 1981 1984 1987 1992 | ||
[4] | պողպատ, երեսպատված նիկելով | Թողարկման տարիներ. 1996 1999 2000 2005 2006 2007 2008 | ||||||
[5] | 10 | 27,50 | 1,78 | 8,00 | պղինձ+նիկել | Դարձերես. անվանական արժեք, Mallotus villosus: Թողարկման տարիներ. 1984 1987 1994 | ||
[6] | 7,00 | պողպատ, երեսպատված նիկելով | Թողարկման տարիներ. 1996 2000 2004 2005 2006 2008 | |||||
[7] | 50 | 23,00 | 2,60 | 8,25 | բրոնզ | Դարձերես. անվանական արժեք, Carcinus maenas: Թողարկման տարիներ. 1987 1992 2000 2001 2005 | ||
[8] | 100 | 25,50 | 2,25 | 8,50 | Դարձերես. անվանական արժեք, ճնճղաձուկ։ Թողարկման տարիներ. 1995 2000 2001 2004 2006 2007 2011 |
Թղթադրամներ
Իսլանդական թղթադրամների թողարկումն սկսվել է 1885 թվականի սեպտեմբերի 18-ի օրենքի հիման վրա։ Թղթադրամի առաջին թողարկումը բաղկացած էր երեք՝ 5, 10 և 50 կրոն անվանական արժեքներից 1886 թվականի ազգային գանձարանի նմուշով։ 1904 թվականին Իսլանդիայի մասնավոր բանկը սկսել է թողարկել թղթադրամներ, իսկ 1907 թվականին սկսել է թողարկել Իսլանդիայի պետական ազգային բանկը։ 1927 թվականին Իսլանդիայի ազգային բանկն ստացել է թղթադրամների թողարկման բացառիկ իրավունքը։
1947 թվականին թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ, որոնք 1947 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1948 թվականի հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում փոխանակվել են նախորդ թողարկումների թղթադրամներով 1:1 հարաբերակցությամբ։
1961 թվականին հիմնադրվել է Իսլանդիայի Կենտրոնական բանկը։ 1963 թվականին բանկն սկսել է թողարկել թղթադրամներ, որոնք աստիճանաբար փոխարինվել են Ազգային բանկի շրջանառության թղթադրամներով։
1981 թվականի հունվարի 1-ին կատարվել է անվանական արժեքի փոփոխություն 100:1 հարաբերակցությամբ, փոխանակումը կատարվել է մինչև նույն տարվա հունիսի 30-ը։ Թողարկվել են 1981 թվականի նմուշի 10, 50, 100 և 500 կրոն թղթադրամներ։ 1984 թվականին թողարկվել են 1000 կրոն թղթադրամը, 1986 թվականին՝ 5000 , 1995 թվականին՝ 2000, 2013 թվականին՝ 10.000 կրոնանոց թղթադրամներ։
10, 50 և 100 կրոն անվանական արժեքով թղթադրամները հանվել են շրջանառությունից։
Պատկեր | Անվանական արժեք (կրոն) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տարեթիվ, նշված թղթադրամների վրա |
---|---|---|---|---|---|
Դիմերես. Արնգրիմյուր Յոունսոն Դարձերես. Իսլանդիայի հին կենցաղային տեսարաններ, հիմնված Ավգուստ Մեյերի նկարի վրա |
|||||
Դիմերես. Գուդբրանդուր Տոռլակսոն Դարձերես. Աստվածաշնչի կնիքը տպագրության մեջ |
|||||
Դիմերես. Առնի Մագնուսոն Դարձերես. գիտնականը աշխատանքի պահին |
|||||
Դիմերես. Յոուն Սիգուրդսոն Դարձերես. Յոուն Սիգուրդսոնը և իսլանդական գոբելեն՝ գիմնազիա Ռեյկյավիկում |
2001 | ||||
նարնջագույն |
Դիմերես. Բրինյոլֆուր Սվեյնսոն Դարձերես. եկեղեցի Սկալհոլտում |
2001 | |||
դարչնագույն |
Դիմերես. Յոհաննես Կյարվալ Դարձերես. «Թռիչքների թախիծ» և «Կանայք և ծաղիկներ», Յոհաննես Կյարվալի նկարները |
||||
կանաչ |
Դիմերես.: Ռագնհեյդուր Յոունսդոտիր Դարձերես. Ռագնհեյդուր Յոունսդոտիրը և երկու աշակերտներ պատրաստում են իսլանդական գոբելեն |
||||
երկնագույն |
Դիմերես. Յոունաս Հադլգրիմսոն Դարձերես. Pluvialis apricaria ձագի հետ, բանաստեղծության տողեր |
2008 թվականի ճգնաժամ և պլանային անցում եվրոյին
2008 թվականի աշնան ճգնաժամը հանգեցրել է իսլանդական կրոնի փոխարժեքի անկմանը մինչև 53% ԱՄՆ դոլարի նկատմամբ[2]։ 2009 թվականի հունվարին իսլանդական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է.
Կրոնը մահացել է։ Մեզ պետք է նոր արժույթ։ Միակ լուրջ այլընտրանքը հանդիսանում է եվրոն[3]։ |
2009 թվականի մարտին Իսլանդիայի միջազգային հարաբերությունների նախարար Օսսուր Սկարֆեդինսոնի զեկույցում երեք հնարավորություններ է տրվել. թողնել կրոնը, եվրո ներմուծել առանց Եվրամիության անդամակցության և եվրո ներմուծել ԵՄ անդամակցելու ճանապարհով։ Զեկույցում առաջարկվում էր երրորդ հնարավորությունը[4]։ Իսլանդիան սկսել է ԵՄ անդամակցության բանակցությունները[5]։ Բանակցությունները սկսվել են 2010 թվականին, սակայն 2013 թվականին դրանք կասեցվել են։ 2014 թվականի փետրվարին Իսլանդիայի խորհրդարանը աջակցել է արտաքին գործերի նախարարի նախաձեռնությանը Եվրամիությանն անդամակցելու վերջնական մերժման վերաբերյալ։ 2015 թվականի մարտի 12-ին Իսլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու դիմումի արձագանքի մասին[6]։
Ծանոթագրություններ
- ↑ տես՝ http://www.althingi.is/altext/stjt/1998.036.html
- ↑ «Мировой кризис нокаутировал экономику Исландии»
- ↑ Iceland to be fast-tracked into the EU, the Guardian
- ↑ «Could EU Application Save Billions for Iceland?» Արխիվացված 2012-02-17 Wayback Machine, Iceland Review Online, 27 March 2009
- ↑ ««ЕС ждет пополнения»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Исландия официально отказалась от вступления в ЕС». Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
- Իսլանդ��կան կրոն
- Իսլանդական կրոն (թղթադրամների պատկեր) Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
- Իսլանդիայի թղթադրամների պատկերասրահ (գերմ.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլանդական կրոն» հոդվածին։ |