Jump to content

Ժենևիև Պադալեկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ծննդյան թիվ՝հունվարի 8, 1981(1981-01-08) (43 տարեկան)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 1298809

Ժենևիև Նիկոլ Կորտեզե[1] (ամուսնությունից հետո՝ Պադալեկի[1], անգլ.՝ Genevieve Nicole Cortese (Padalecki), հունվարի 8, 1981(1981-01-08), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Վայրի կրակ» հեռուստասերիալում Քրիս Ֆուրիլոյի և «Գերբնականը» հեռուստասերիալում Ռուբիի դերակատարումներում[2][3]։

Կենսագրություն

Ժենեվև Կորտեզեն ծնվել է 1981 թվականի հունվարի 8-ին Սան Ֆրանցիսկոյում։ Կորտեզեն ունի քույր՝ Սառան, և եղբայրներ՝ Բենը և Ջոնը, որոնք բոլորը նրանից տարիքով փոքր են։ Նա ունի աստղերի տեսքով դաջվածքներ դաստակներին և ևս մեկ դաջվածք մեջքին։ Կորտեզեն ունի իտալական, ֆլամանդյան և ֆրանսիական արմատներ։ Ն�� պաշտում է ճանապարհորդությունները, իր ընտանիքին և ընկերներին[1]։

Մինչ իր առաջին՝ Քրիս Ֆուրիլոյի դերում նկարահանվելը Կորտեզեն արդեն հայտնի էր որպես փորձառու բեմական դերասանուհի։ Նա խաղացել է տեղի բեմադրություններում՝ «Ամառային գիշերվա քունը», «Թռչելով կկվի բնի վրայով», «Սրտի հանցանք» և «Իոսիֆը և իր երզանքների զարմանահրաշ, գունագեղ թիկնոցը»։ Կորտեզեն Նյու Յորքի Tisch համալսարանում ստացել է դրամատիկ և անգլիական արվեստների բակալավրի աստիճան։

Անձնական կյանք

Ժենեվևը Պադալեկիի հետ ծանոթացել է «Գերբնականը» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանման ժամանակ։ Մեկ տարվա շփումից հետո՝ 2010 թվականի փետրվարի 27-ին, նրանք ամուսնացան[4]։ 2012 թվականի մարտի 19-ին ծնվեց Ջարեդի և Ժենեվևայի առաջնեկը՝ Թոմաս Կոլտոն Պադալեկին[5], իսկ 2013 թվականի դեկտեմբերի 22-ին նրանք ունեցան ևս մեկ տղա, որին անվանեցին Օսթին Շեփարդ «Շեթ» Պադալեկի[6]։ Ներկայում զույգն ապրում է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Անապատի գերիները Death Valley Էմբեր
2005 ս Մեռյալ տարածաշրջան The Dead Zone Քլոյա Գրիգ / Լորա Թիրնի
2005 ֆ Ամերիկացի երեխաները Kids in America Էշլի Հարրիս
2005 ֆ Unraveled
2005-2008 ս Վայրի կրակ Wildfire Քրիս Ֆուրիլլո
2006 ֆ Փայլուն մտքեր Bickford Shmeckler's Cool Ideas Աղջիկները պարեգոտում
2006 ֆ Կյանքը կարճ է Life Is Short Էշլի
2007 ֆ Աղի ընկույզներ Salted Nuts Ջեն
2008-2009 ս Գերբնականը Supernatural Ռուբի
2009-2010 ս Հիշիր, թե ինչ կլինի FlashForward Թրեյսի Սթարք
2012 ֆ Ատելի Hated Վերոնիկա

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Genevieve Cortese bio». TV Guide.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Peterson, Karla (2008 թ․ ��եպտեմբերի 18). «Supernatural: Lazarus Rising». Union Tribune. weblog.signonsandiego.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  3. Blake, Katie. «Why Supernatural Fans hate Ruby 2.0- and the demons they do like». MultipleVerses. multipleverses.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  4. «Genevieve Cortese and Jared Padalecki Wedding». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  5. «Supernatural's Jared Padalecki Welcomes Son Thomas Colton – Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  6. Jared Padalecki on Twitter: "Ok. For real ;) My amazingly strong wife home-birthed a happy and healthy baby boy last night :). Please send love :))"

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժենևիև Պադալեկի» հոդվածին։