Էրոն Ռեմզդեյլ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Aaron Christopher Ramsdale | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորնմութ | ||
Համար | 12 | ||
Պատանեկան կարիերա | |||
Բոլթոն Ուոնդերերս | |||
2013-2016 | Շեֆիլդ Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Շեֆիլդ Յունայթեդ | 0 | (0) |
2017-ներկա | Բորնմութ | 17 | (0) |
2018 | → Չեստերֆիլդ | 19 | (0) |
2019 | → Ուիմբլդոն | 20 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 | Անգլիա Մ18 | 2 | (0) |
2016-2017 | Անգլիա Մ19 | 12 | (0) |
2017-2018 | Անգլիա Մ20 | 5 | (0) |
2018-ներկա | Անգլիա Մ21 | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էրոն Ռեմզդեյլ (անգլ.՝ Aaron Ramsdale, մայիսի 14, 1998[1], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Վաղ կարիերա
Ֆուտբոլիստի կարիերան Ռեմզդեյլը սկսել է Բոլթոն Ուոնդերերսում։ 2013 թվականին նա դուրս մնաց Բոլթոնի ակադեմիայից, քանի որ համարվեց "շատ փոքր" և "վատ էր հարվածում գնդակը[3][4]"։ Դրանից հետո Ռեմզդեյլը միացավ Շեֆիլդ Յունայթեդի երիտասարդական թիմին[5][6]։ 2014 թվականի մայիսին անգլիացին կրթաթոշակ ստացավ ակումբի կողմից[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի մայիսի 6-ին[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի գավաթի Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[9]։ Շեֆիլդ Յունայթեդի առաջին թիմի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 2 հանդիպում՝ բաց թողելով 3 գնդակ[10]։
Բորնմութ
2017 թվականի հունվարի 31-ին Ռեմզդեյլը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[11][12][13][14]։ 2018 թվականի հունվարի 5-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Չեստերֆիլդին[15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 6-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ[18][19]։ Չեստերֆիլդի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 19 հանդիպում՝ բաց թողելով 33 գնդակ[20]։ 2019 թվականի հունվարի 4-ին անգլիացին վարձավճարով տեղափոխվեց Ուիմբլդոն[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 5-ին՝ Անգլիայի գավաթի Ֆլիտվուդ Թաունի դեմ խաղում[24][25]։ Առաջին հանդիպումը Լիգա Մեկում անցկացրեց հունվարի 12-ին՝ Քովենթրի Սիթիի դեմ խաղում[26][27]։ Ուիմբլդոնի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 23 հանդիպում[28]՝ 7 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[29]։
2019-20 մրցաշրջանում Ռեմզդեյլը վերադարձավ Բորնմութ՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[31][32]։ Հոկտեմբերի 21-ին Ռեմզդեյլը երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ[33][34][35][36]։
Միջազգային կարիերա
Ռեմզդեյլը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[37]՝ անցկացնելով 5 հանդիպում[38], իսկ Անգլիան հաղթեց մրցաշարը[39]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[40][41]։ 2018 թվականին Ռեմզդեյլը Անգլիայի Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[42][43][44]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[45]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեֆիլդ Յունայթեդ | 2016–17 | Լիգա Մեկ | 0 | 0 | 2 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
Չեստերֆիլդ (վարձավճար) | 2017–18 | Լիգա Երկու | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 | ||
Ուիմբլդոն (վարձավճար) | 2018–19 | Լիգա Մեկ | 20 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 23 | 0 | ||
Բորնմութ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 56 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 61 | 0 |
Նվաճումներ
Միջազգային
Անգլիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[39]
Անգլիա Մ21
- Տուլոնի առաջնություն. 2018[44]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - A. Ramsdale - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Kajumba, Adrian (2019 թ․ նոյեմբերի 22). «Aaron Ramsdale was released aged 15 because he 'couldn't kick'». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bournemouth goalkeeper Ramsdale: Why Bolton released me - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Development Squad». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Ramsdale says Bolton rejection 'could possibly be the best thing which ever happened to me'». Bournemouth Echo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Welcome to the new scholars». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Professional deals for youngsters». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Sheffield United - Leyton Orient, Nov 6, 2016 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale | Football Stats | Bournemouth | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «AFC Bournemouth sign young 'keeper Aaron Ramsdale from Sheffield United». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Ramsdale departure». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bournemouth sign Aaron Ramsdale from Sheffield United for £1m - Sky sources». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bournemouth buy Sheffield United goalkeeper Aaron Ramsdale». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Fourth New Recruit Joins Spireites». www.chesterfield-fc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Ramsdale loaned to Chesterfield». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale: Chesterfield sign Bournemouth goalkeeper on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Accrington Stanley - Chesterfield FC, Jan 6, 2018 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Accrington Stanley 4–0 Chesterfield». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale | Football Stats | Bournemouth | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Dons sign goalkeeper on loan from Bournemouth». www.afcwimbledon.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Ramsdale joins AFC Wimbledon on loan». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale: AFC Wimbledon sign Bournemouth goalkeeper on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Fleetwood Town - AFC Wimbledon, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Dons march into fourth round with a dramatic winner». www.afcwimbledon.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Coventry City - AFC Wimbledon, Jan 12, 2019 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Coventry City vs AFC Wimbledon on 12 Jan 19 - Match Centre - AFC Wimbledon». www.afcwimbledon.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale | Football Stats | Bournemouth | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Player of the Year Will quick to focus on completing survival bid». www.afcwimbledon.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale deserved to start Premier League season – Eddie Howe». Football Paradise (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bournemouth 1–1 Sheffield United». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Ramsdale signs new Cherries deal». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bournemouth goalkeeper Aaron Ramsdale signs new-long term contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Aaron Ramsdale: Bournemouth keeper signs new long-term deal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Parker, Ian (2019 թ․ հոկտեմբերի 21). «Bournemouth goalkeeper Aaron Ramsdale handed new long-term deal». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Association, The Football. «Young Lions squad for U19 Euro». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 39,0 39,1 Ames, Nick (2017 թ․ հուլիսի 15). «England win European Under-19 Championship as youth shines again». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Portugal U19 - England U19, Jul 15, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «European Under-19 Championship: England beat Portugal in final» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Association, The Football. «U21s set for Toulon». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Association, The Football. «England U21s 2-1 Mexico». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 44,0 44,1 «Toulon Tournament: England U21s secure third successive title with 2-1 win over Mexico» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Aaron Ramsdale». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
- Ռեմզդեյլի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռեմզդեյլի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռեմզդեյլը transfermarkt-ում
- Ռեմզդեյլը soccerbase.com-ում
- Ռեմզդեյլը WhoScored.com կայքում
- Ռեմզդեյլը Բորնմութի պաշտոնական կայքում
- Ռեմզդեյլը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ռեմզդեյլը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոն Ռեմզդեյլ» հոդվածին։ |
|
|
- Մայիսի 14 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բորնմութի ֆուտբոլիստներ
- Շեֆիլդ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ուիմբլդոնի (2002) ֆուտբոլիստներ
- Չեստերֆիլդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ