Զույգ և կենտ թվեր
Արտաքին տեսք
Զույգություն, թվերի տեսության մեջ ամբողջ թվերի առանձնահատկություն, որը որոշում է թվի՝ 2-ի վրա լրիվ բաժանվելու հատկությունը։
Սահմանում
- Զույգ թիվ - ամբողջ թիվ, որը առանց մնացորդի բաժանվում է 2-ի՝ …, −4, −2, 0, 2, 4, 6, 8, …
- Կենտ թիվ - ամբողջ թիվ, որը առանց մնացորդի չի բաժանվում 2-ի՝ …, −3, −1, 1, 3, 5, 7, 9, …
Կենտ թվերը կարելի է ներկայացնել 2m±1 տեսքով, որտեղ m-ը ամբողջ թիվ է։
Այս սահմանման համաձայն, զրոն զույգ թիվ է։
Եթե m-ը զույգ է, ապա այն կարելի է ներկայացնել տեսքով, իսկ եթե կենտ է, ապա տեսքով, որտեղ ։
Զույգ լինելու նշանը
Եթե թվի վերջին թվանշանը զույգ է (այսինքն՝ 0, 2, 4, 6 կամ 8 է), ապա այդ թիվը նույնպես զույգ է։ Հակառակ դեպքում այն կլինի կենտ։
- 42, 104, 11110, 9115817342 — սրանք զույգ թվեր են
- 31, 703, 78527, 2356895125 — սրանք կենտ թվեր են
Գործողություններ
|
|
- Բաժանում՝
- Զույգ / Զույգ՝ արդյունքի զույգության մասին միանշանակ դատել հնարավոր չէ (եթե արդյունքն ամբողջ թիվ է, ապա այն կարող է լինել ինչպես զույգ, այնպես էլ կենտ)
- Զույգ / Կենտ՝ եթե արդյունքն ամբողջ թիվ է, ապա այն Զույգ է
- Կենտ / Զույգ՝ արդյունքը չի կարող ամբողջ թիվ լինել, և, հետևաբար, չի կարող զույգ լինել
- Կենտ / Կենտ՝ եթե արդյունքն ամբողջ թիվ է, ապա այն Կենտ է
Կիրառությունը
Փողոցի երկայնքով շարված շենքերը համարակալվում են մի կողմի շենքերը՝ կենտ, մյուս կողմինները՝ զույգ համարներով։ Տարբեր հանձնաժողովներ և, մասնավորապես խորհրդարաններ ձևավորելու ժամանակ անդամների քանակը ընդունված է կենտ թիվ, որպեսզի քվեարկությունների ժամանակ կողմ և դեմ քվեարկողների թիվը լինի տարբեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 715)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 375)։ |