Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ելենա Վիկտորովնա Դավիդովա (ռուս՝ Елена Викторовна Давыдова․ օգոստոսի 7, 1961(1961-08-07), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մարմնամարզուհի։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի և փոխչեմպիոնուհի ( 1980 ), աշխարհի չեմպիոնուհի և բազմակի մեդալակիր (1981), Խորհրդային Միության չեմպիոնուհի։
Համարվում է առաջին մարմնամարզուհին, ով կարողացել է կատարել այսպես կոչված Տկաչովյան վայրէջք[2], կողային սալտո՝ հավասարակշռության գերանի վրա և արաբական 1-3/4 սալտո՝ ազատ վարժություններում։ 1980 թվականի օլիմպիական խաղերի բազմամարտի եզրափակիչում ստացել է հնարավոր ամենաբարձր՝ 10,000 միավոր ազատ վարժությունների համար[3]։
Օլիմպիական խաղերում հաջողության հասնելուց և մեկ տարի անց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսն ու ևս մի քանի մեդալ նվաճելուց հետո, այդ թվում՝ թիմային ոսկին, ավարտել է մարզական կարիերան և դարձել մարզիչ։ Սանկտ Պետերբուրգում մի քանի տարի աշխատելուց հետո արտագաղթել է Կանադա, բնակություն հաստատել Օնտարիոյում և շարունակել մարզչական աշխատանքը։ 1997–2007 թվականներին նրա սաներից երեքը նվաճել են Կանադայի չեմպիոնի կոչումը բազմամարտում[3]։
Ձեռքբերումներ
Մրցությունը
|
Տարին
|
Մրցաձևը
|
|
UB
|
BB
|
FX
|
բազմամարտի անհատ․ հաշվ․
|
բազմամարտի թիմային հաշվ․
|
Օլիմպիական խաղեր[4]
|
1980 թ
|
4
|
9T QR
|
2
|
5T QR
|
1
|
1
|
Աշխարհի առաջնություն
|
1981 թ
|
4[5]
|
3[5]
|
7[5]
|
2[5]
|
3[6]
|
1[7]
|
Մեծարանք
- Մարմնամարզության միջազգային փառքի սրահ – 2007[3]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|