Դորթքիլիսա (Արդահանի գավառ)
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Դորթքիլիսա | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Արդահանի գավառ | |
Համայնք | Մերդենեկ | |
Այլ անվանումներ | Դոռթ-Քիլիսա | |
Ազգային կազմ | հույներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 75700 | |
|
Դորթքիլիսա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Արդահանի գավառում։ Գտնվում էր Արդահան քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք, Արդահան-Օլթի ճանապարհի վրա։
Անվան ստուգաբանություն
Գյուղի անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «չորս եկեղեցի»։
Պատմություն
Հնում եղել է հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին բնակիչներն արդեն հույներ էին։
Բնակչություն
1907 թվականին ուներ 337 հույն բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
Դորթքիլիսայի մոտ կային հայկական 4 եկեղեցիների ավերակներ[1]։
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 141