Jump to content

Դոնարա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դոնարա Մկրտչյան
Ծնվել էապրիլի 20, 1941(1941-04-20)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 15, 2011(2011-07-15)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՍևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
ԳերեզմանԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
ԺանրերԿինեմատոգրաֆիա և թատրոն
Ամուսին(ներ)Մհեր Մկրտչյան
Երեխա(ներ)Նունե, Վահագն

Դոնարա Մկրտչյան, (օրիորդական ազգանունը՝ Փիլոսյան, ապրիլի 20, 1941(1941-04-20)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2011(2011-07-15)[1], Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ դերասանուհի։

Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի կինը։

Կենսագրություն

1959 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։ 1963-1982 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել շուրջ տասը՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլ ներկայացումներում։

Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում՝ «Շրթներկ համար 4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»։ Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով։ 1982 թվականին հրավիրվել է ծննդավայրի թատրոն, որտեղ խաղացել է Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, որն էլ դարձավ նրա վերջին աշխատանքը թատրոնում։

Քսան տարուց ավել գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին։ Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից։ Մահացել է Սևանի հոգեբուժարանում[2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Դոնարա Մկրտչյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ